Tag Archives: ՄԻԽԱՅԻԼ ԲՈՒԼԳԱԿՈՎ

ՔԱՐ ԳՐՈՂԻ ՀԱՄԱՐ

17 Սպտ

Երբ վախճանվեց ռուս գրող Նիկոլայ Գոգոլը, նրան թաղեցին եկեղեցու բակում: Հետո, երբ գերեզմանատունը պատրաստվում էին ոչնչացնել, Գոգոլի աճյունը վերաթաղեցին, բայց այս անգամ ոչ թե շիրմաքար դրվեց, այլ գրողի կիսանդրին: Հենց այդ նույն շիրմաքարն էլ հետագայում տեղադրվեց Միխայիլ Բուլգակովի գերեզմանի վրա: Այդպես էր ցանկացել Բուլգակովի կինը: Վերջինս ասում էր, որ ամուսինը կենդանության օրոք հաճախ էր կրկնում նույն արտահայտությունը` հասցեագրված Գոգոլին. «Ուսուցիչ, ծածկիր ինձ քո թուջե շինելով»:

442963

ՎԵՊ ՎԵՊԻՑ ԱՌԱՋ

25 Հնս

1922 թվականին ռուս գրող Ալեքսանդր Չայանովը մի վեպ հրատարակեց: Այն կոչվում էր «Վենեդիկտով կամ արժանահիշատակ դեպքեր իմ կյանքից»: Վեպի գլխավոր հերոսներն էին սատանան և մի ուսանող, որի ազգանունն էր Բուլգակով: Գրքում այս ուսանողը պայքարում է սատանայի դեմ իր սիրելի կնոջ հոգու փրկության համար: Չայանովի վեպի հրատարակումից հինգ տարի անց Միխայիլ Բուլգակովը գրեց հանրաճանաչ «Վարպետն ու Մարգարիտան»: Բուլգակովի կնոջ`Լյուբով Բելոզյորսկու վկայությամբ, իր ամուսինը հատկապես Չայանովի վեպից է ներշնչվել և այդ ստեղծագործությունն է խթան հանդիսացել սեփական գլուխգործոցը ստեղծելու համար:

pizap.com14982587966391

ՄԻԽԱՅԻԼ ԲՈՒԼԳԱԿՈՎ

28 Մրտ

Ամեն ինչ կանցնի: Տառապանք, ցավեր, արյուն, սով ու ժանտախտ: Սուրը կանհետանա, իսկ ահա աստղերը կմնան, երբ մեր մարմնի ու գործերի ստվերները կջնջվեն երկրի երեսից: Չկա որևէ մեկը, որ այս մասին չիմանա: Այդ դեպքում ինչու՞ մենք չենց ցանկանում մեր հայացքը դարձնել դեպի աստղերը: Ինչու՞:thtrnt-290x290

ՄԻԽԱՅԻԼ ԲՈՒԼԳԱԿՈՎ

4 Նյմ

Ինչ-որ չար բան կա այն տղամարդկանց մեջ, ովքեր չեն տարվում գինով, խաղալով, գեղեցիկ կանանց ընկերակցությամբ: Այդպիսի մարդիկ կամ ծանր հիվանդ են, կամ ատում են շրջապատը: Չնայած կարող են լինել նաև բացառություններ:  93948985_3720816_vino

ՄԻԽԱՅԻԼ ԲՈՒԼԳԱԿՈՎ

25 Դկտ

Լեզուն կարող է թաքցնել ճշմարտությունը, իսկ աչքերը` երբեք: Ձեզ անսպասելի հարց են տալիս, դուք նույնիսկ չեք էլ ցնցվում, մեկ վայրկյանում տիրապետում եք ձեզ և գիտեք, թե ինչ է պետք ասել, որպեսզի թաքցնեք իրողությունը, և բավականին համոզիչ խոսում եք, և ոչ մի մկան ձեր դեմքին չի շարժվում: Բայց, ավաղ, հարցից տագնապած ճշմարտությունը ձեր հոգու խորքում մի ակնթարթ ցատկում է աչքերի մեջ, և ամեն ինչ ավարտված է: Դա նկատել են և դուք բռնվել եք:74405626_3102520_bylga_1_

ՄԻԽԱՅԻԼ ԲՈՒԼԳԱԿՈՎ

27 Մյս

Դու քո խոսքն արտասանեցիր այնպես, կարծես չես ճանաչում ստվերները, ինչպես նաև չարիքը: Դու նույնքան բարի չե՞ս լինի` խորհելու համար այս հարցի շուրջ. ի՞նչ կաներ քո բարությունը, եթե գոյություն չունենար չարիքը, և ինչպիսի՞ տեսք կունենար երկիրը, եթե նրա վրայից անհետանային ստվերները: Չէ՞ որ ստվերները ծնվում են առարկաներից ու մարդկանցից: Ահա իմ սուսերի ստվերը: Սակայն լինում են ծառերի և կենդանի արարածների ստվերներ: Արդյոք դու չե՞ս ցանկանում կողոպտել ողջ երկրագունդը` նրանից հեռացնելով բոլոր ծառերն ու շնչավորներին` հանուն մերկ լույսի մասին քո երևակայության բավականության: Դու հիմար ես:

«Վարպետն ու Մարգարիտան»

img3

ՄԻԽԱՅԻԼ ԲՈՒԼԳԱԿՈՎ

11 Ապր

ՆԱՄԱԿ ԽՍՀՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Ես դիմում եմ ԽՍՀՄ կառավարությանը հետևյալ նամակով. այն բանից հետո, երբ իմ բոլոր ստեղծագործություններն արգելվեցին, շատ քաղաքացիներ, որոնց ես հայտնի եմ որպես գրող, սկսեցին ինձ միևնույն խորհուրդը հնչեցնել` հորինել «կոմունիստական պիես» (չակերտներում մեջբերումներն եմ նշում), բացի այդ, դիմել ԽՍՀՄ կառավարությանը զղջման նամակով, որով կհրաժարվեմ իմ նախկին հայացքներից, որոնք արտահայտել եմ իմ գրական ստեղծագործություններում, և կվստահեցնեմ, որ այսուհետ կաշխատեմ որպես կոմունիզմի գաղափարին նվիրված գրող-ուղեկից։ Նպատակը՝ փրկվել հալածանքներից, աղքատությունից և ի վերջո՝ անխուսափելի կործանումից։ Այս խորհրդին ես չանսացի։ Հազիվ թե հաջողվեր ինձ համար շահեկան լույսով ներկայանալ ԽՍՀՄ կառավարության առջև՝ գրելով անմաքուր և, միևնույն ժամանակ, միամիտ, քաղաքական տարօրինակ ցատկի նմանվող կեղծ նամակ։ Իսկ կոմունիստական պիես գրելու փորձեր նույնիսկ չարեցի` նախապես իմանալով, որ նման պիես ինձ մոտ չի ստացվի։
Իմ նորսում հասունացող ցանկությունը՝ դադարեցնել գրողական տառապանքներս, ստիպում է ինձ դիմել ԽՍՀՄ կառավարությանը ճշմարտացի նամակով…
Հիմա ես ոչնչացված եմ։ Այդ ոչնչացումը խորհրդային հասարակայնության կողմից ընդունվեց լիակատար ուրախությամբ և «նվաճում» անվանվեց…
Ես խնդրում եմ ԽՍՀՄ կառավարությանը հրամայել ինձ շտապ կարգով լքել ԽՍՀՄ սահմանները կնոջս՝ Լյուբով Եվգենևնա Բուլգակովայի ուղեկցությամբ։ Ես դիմում եմ խորհրդային իշխանության մարդասիրությանը և խնդրում ինձ՝ գրողիս, ով չի կարող օգտակար լինել իր հայրենիքում, մեծահոգաբար ազատ արձակել։
Եթե սա ևս, ինչ գրել եմ, համոզիչ չէ, և ինձ ԽՍՀՄ-ում կդատապարտեն ցմահ լռության, ես կխնդրեմ խորհրդային կառավարությանն ինձ ըստ մասնագիտության աշխատանք տալ և գործուղել թատրոն՝ աշխատելու որպես հաստիքային ռեժիսոր։ Ես հենց ճիշտ այդպես և ընդգծված ձևով էլ խնդրում եմ կտրականապես հրամայել գործուղման մասին, որովհետև աշխատանք գտնելու իմ բոլոր փորձերն այն միակ բնագավառում, որտեղ կարող եմ օգտակար լինել ԽՍՀՄ-ին՝ որպես բացառապես որակյալ մասնագետ, լիակատար ձախողման են ենթարկվել…
Ես խնդրում եմ ինձ նշանակել 1-ին գեղարվեստական թատրոնի լաբորանտ-ռեժիսոր, այն լավագույն դպրոցի, որը ղեկավարում են վարպետներ Կ.Ս. Ստանիսլավսկին և Վ.Ի. Նեմիրովիչ-Դանչենկոն։ Եթե ինձ ռեժիսոր չնշանակեն, կխնդրեմ հաստիքային վիճակագրի պաշտոնը։ Եթե վիճակագիր էլ չի կարելի, կխնդրեմ բեմի բանվորի աշխատանքը։ Իսկ եթե դա էլ է անհնար, ես կխնդրեմ խորհրդային կառավարությանը ինձ հետ վարվել այնպես, ինչպես հարկ կհամարի, բայց ինչ-որ կերպ վարվել, որովհետև իմ՝ դրամատուրգիս մոտ, ով 5 պիես է գրել, որոնք հայտնի են ԽՍՀՄ-ում և արտասահմանում, այս պահին ակնհայտորեն առկա են չքավորությունը, փողոցն ու կործանումը։

28 մարտի, 1930 թ.

%d bloggers like this: