Tag Archives: Միլորադ Պավիչ

ՄԻԼՈՐԱԴ ՊԱՎԻՉ

1 Մրտ

Սերը տարվա իր եղանակներն ունի: Իր գարունը, ամառը, աշունն ու ձմեռը: Տարվա եղանակներից յուրաքանչյուրի ներսում կան նրա սեփական` փոքրիկ տարվա եղանակները: Դրանք նույնպես չորսն են: Օրինակ, սիրո ամառն ունի իր բոլորովին փոքրիկ աշունը, ձմեռը, գարունն ու ամառը… Իսկ երբ վրա կհասնի ձեր ձմռան ձմեռը, դուք կսպասեք գարնանը: Բայց դա կլինի ոչ թե նախկին սիրո գարունը, այլ ինչ-որ նոր բան…seasons

ՄԻԼՈՐԱԴ ՊԱՎԻՉ

15 Դկտ

Տեսնու՞մ ես, վերևում` լեռների վրա ձյունն է նստած: Եվ դու մտածում ես, որ դա ընդամենը ձյուն է: Բայց դա այդպես չէ: Այնտեղ երեք ձյուն կա, ընդ որում դա կարել է նաև այստեղից պարզ տեսնել ու տարբերակել: Մի ձյունն անցյալ տարվանն է, երկրորդը, որ նշմարվում է դրա տակ` նախանցյալ տարվանը, իսկ վերևինն այս տարվա ձյունն է: Ձյունը միշտ ճերմակ է, բայց ամեն տարի այն տարբեր է: Այդպես էլ սերն է: Կարևոր չէ, թե այն քանի տարեկան է, էական է` փոփոխվու՞մ է այն, թե ոչ: Եթե ասես` իմ սերն արդեն երեք տարի միօրինակ է, իմացիր, որ սերդ մեռել է: Սերը կենդանի է այնքան ժամանակ, քանի դեռ փոփոխվում է: Բավական է այն դադարի փոխվել, դա վերջն է:269683-3200x1200

ՄԻԼՈՐԱԴ ՊԱՎԻՉ

19 Մյս

Գոյություն ունեն շատ ժամանակներ: Միաժամանակ: Յուրաքանչյուրն ունի իր ժամանակը: Ժամանակը հորիզոնական երկայնաձգություն է, իսկ հավերժությունն ուղղահայաց կառուցվածք ունի: Այն սերում է Սուրբ Հոգուց: Երբ նա հատում է Ժամանակը` դա մեր ակնթարթն է: Դրանք էլ կարող են շատ լինել` հավերժությունը հատում, հատում և հատում է ժամանակային երկայնաձգությունը: Կա ժամանակ, որը հավերժականին զուգընթաց է: Դա «անժամանակ ժամանակն է»: Սակայն 21-րդ հարյուրամյակից ինչ-որ բան փոխվեց: Մենք բոլորս դա զգում ենք: Փոխվել է արագությունը, ժամանակը: 19-րդ դարի բանաստեղծներից մեկը դժվար պահին տետրում գրել է. «Երկինքը փակվել է: Իմ աղոթքները երկնքին չեն հասնի»: Այսօր ես չեմ հավատում, ես գիտեմ, որ երկինքը բաց է: Ճշմարտությունը սփռված է մթնոլորտում, և այն թույլատրում է մարդուն միավորվել տիեզերքին: Ես կարծում եմ, որ այս նոր արագությունը վերամիավորման պրոցեսի մասն է:

ՄԻԼՈՐԱԴ ՊԱՎԻՉ

5 Նյմ

Տասնչորսերորդ առաքյալը

Երբ արդեն խաչված Քրիստոսին խաչ հանեցին, անապատից մի անծանոթ հայտնվեց, որ բերանքսիվայր ընկավ փոշիների մեջ` նրա ոտքերի մոտ, եւ սկսեց լիզել խաչյալի ոտքերից հոսող արյունը:
— Ո՞վ ես դու,- հարցրեցին նրան Քրիստոսի աշակերտները, որ խմբվել էին խաչի շուրջը:
— Ես նրա տասնչորսերորդ աշակերտն եմ,- պատասխանեց անծանոթը:
— Նախկինում մենք քեզ երբեք չենք տեսել: Որտե՞ղ էիր դու առաջ,- ասացին նրանք:
— Առա՞ջ,- զարմացավ անծանոթը: -Առաջ նա ինձ պետք չէր: Նա իմ ուսուցիչը չէր: Ես եկել եմ ուսանելու ոչ թե այն, թե ինչպես ապրել, այլ այն` ինչպես մահանալ: Ինչն էլ որ ես այժմ անում եմ:

Թարգմ. Վարդան Ֆերեշեթյան

%d bloggers like this: