Tag Archives: ՄԻԼԱՆ ԿՈՒՆԴԵՐԱ

ՄԻԼԱՆ ԿՈՒՆԴԵՐԱ

12 Օգս

Կյանքը պայքար է՝ բոլորն ընդդեմ բոլորի: Դա վաղուց է հայտնի: Սակայն ինչպե՞ս է ընթանում այդ պայքարը քիչ թե շատ քաղաքակիրթ հասարակության ներսում: Չէ՞ որ մարդիկ չեն կարող առաջին իսկ հանդիպման ժամանակ նետվել իրար վրա: Դրա փոխարեն նրանք փորձում են ստորացնել մյուսներին, նրանց ներշնչել մեղքի զգացումը: Հաղթում է նա, ով մյուսին մեղավոր է դարձնում: Իսկ պարտվում է նա, ով ընդունում է մեղքը:lead_960

ՄԻԼԱՆ ԿՈՒՆԴԵՐԱ

10 Օգս

Մարդիկ չեն գնահատում առավոտը: Մի կերպ արթնանում են զարթուցիչի զանգից, որն ինչպես կացնի հարվածը, փշրում է նրանց երազը, և նույն պահին էլ հանձնվում են տխուր առօրյային: Ասեք ինձ, ինչպիսի՞ն կարող է լինել օրը, որ սկսվում է նման բռնի գործողությամբ: Ի՞նչ կարող է պատահել այն մարդկանց հետ, ովքեր ամեն օր զարթուցիչի օգնությամբ ստանում են ոչ մեծ էլեկտրական ցնցում: Նրանք օր օրի համակերպվում են բռնությանը և օրեցօր ետ են վարժվում հաճույքներից:fullsize

ՄԻԼԱՆ ԿՈՒՆԴԵՐԱ

12 Հկտ

Չկա որևէ հնարավորություն ստուգելու, թե որ որոշումն է ամենաճիշտը, քանզի գոյություն չունի ոչ մի համեմատություն: Մենք կապրենք միանգամից, առաջին անգամ ու առանց նախապատրաստության: Այնպես, ինչպես ներկայացման մեջ դերասանն իր դերը կխաղար առանց փորձերի: Սակայն ի՞նչ արժե կյանքը, եթե նրա առաջին իսկ փորձը հենց կյանքն է, որ կա: Ահա թե ինչու կյանքը միշտ նման է ուրվանկարի: Բայց և «ուրվանկարն» էլ ճիշտ բառը չէ, քանի որ ուրվանկարը միշտ ինչ-որ բանի ստվերագիծն է, այս կամ այն կտավի նախապատրաստությունն է` այն դեպքում, երբ ուրվանկարը, որ հանդիսանում է մեր կյանքը, ոչ մեկի ուրվանկարն է, գծանկարն է այդպես էլ չիրագործված կտավի:post-2-0-20768300-1355149552

ՄԻԼԱՆ ԿՈՒՆԴԵՐԱ

15 Հնս

Այո, ես գիտեմ, ձեզ համար անհասկանալի է, թե ինչի մասին եմ ես խոսում, քանի որ գեղեցկությունը վաղուց մեռել է: Այն անհետացել է աղմուկի շերտի տակ` բառերի աղմուկի, մեքենաների աղմուկի, երաժշտության աղմուկի, տառերի աղմուկի, որոնց ներքո մենք մշտապես ապրում ենք: Գեղեցկությունը ջրասույզ է եղել, ինչպես Ատլանտիդան: Նրանից հետո մնացել է ընդամենը խոսքը, որի իմաստը տարեցտարի ինձ համար պարզորոշ է դառնում:

Այս աշխարհում ամեն բան նախապես ներված է, և ուրեմն ամեն ինչ ցինիկորեն արտոնված է:milan-kundera-curtain

ՄԻԼԱՆ ԿՈՒՆԴԵՐԱ

10 Դկտ

Ապագայի առումով բոլորը սխալվում են: Մարդը կարող է վստահ լինել միայն ներկա ակնթարթի հարցում: Բայց արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը: Կարո՞ղ է նա իսկապես իմանալ այդ ներկան: Ի զորու՞ է դատել նրա մասին: Բնական է` ոչ, քանզի ինչպե՞ս կարող է նա, ով չգիտի ապագան, ընկալել ներկայի էությունը: Ու քանի որ մենք չգիտենք, թե ինչպիսի ապագայի է մեզ առաջնորդում ներկան, ինչպե՞ս կարող ենք ասել` լավն է, թե՞ վատն է ներկան, արժանի է մեր խրախուսանքի՞ն, վստահությա՞նը, թե՞ ատելությանը:milankundera

%d bloggers like this: