Tag Archives: ՄԵՐԻԼԻՆ ՄՈՆՐՈ

Արթուր Միլլերը Երևանում

8 Օգս

Ամերիկացի հանրաճանաչ գրող, դրամատուրգ Արթուր Միլլերը, որին շատերը ճանաչում են որպես Մերիլին Մոնրոյի նախկին ամուսին, մի անգամ եղել է նաև Հայաստանում: Այս մասին, ցավոք, քիչ բան է հայտնի: Բայց 1967 թվականին նա իր կնոջ` ճանաչված լուսանկարիչ Ինգա Մորատի հետ հյուրընկալվել է Երևանում: Զույգը հանգրվանել է «Արմենիա» հյուրանոցում: Տեղեկություններ կան, որ Միլլերն այստեղ մասնակցել է իր երկու` «Սալեմյան կախարդներ» և «Տեսարան կամրջից» պիեսների ներկայացումներին: Իսկ այցի ամենավառ պահերը անմահացրել է Ինգան` իր լուսանկարչական ապարատով: Ահա դրանցից երկուսը:

Հովիկ Չարխչյան

USSR. 1965. Aram KHACHATURIAN, the composer, with his wife.

միլերի կնոջ նկարածը 1967

Advertisements

ՄԵՐԻԼԻՆ ՄՈՆՐՈ

16 Նյմ

Ես հաճախ եմ մտածել, որ սիրված լինել՝ նշանակում է լինել ցանկալի: Հիմա ես մտածում եմ, որ սիրված լինել՝ նշանակում է մեկ ուրիշին փոշի դարձնել, ունենալ նրա նկատմամբ բացարձակ իշխանություն: Խելացի կինը համբուրվում է, բայց չի սիրում, լսում է, բայց չի հավատում և հեռանում է ավելի վաղ, քան կհասցնեն իրեն լքել: Ես համաձայն եմ ապրել տղամարդկանց կողմից կառավարվող աշխարհում այնքան ժամանակ, քանի դեռ այդ աշխարհում կարող եմ լինել կին: Ես կատարելապես կողմնորոշված կին եմ, և դա ինձ ուրախություն է պատճառում: Կնոջ հրապույրը հզոր է միայն այն ժամանակ, երբ այն բնական է ու տարերային: Մենք՝ կանայքս, ընդամենը երկու զենք ունենք՝ թարթիչների սուրման և արցունքները, բայց մենք դրանք չենք կարող օգտագործել միաժամանակ: Իսկ տղամարդիկ անկեղծ ակնածանք են տածում միայն այն ամենի նկատմամբ, ինչը հանգեցնում է ձանձրույթի: Ուժեղ տղամարդը չունի այն բանի կարիքը, որպեսզի ինքնահաստատվի կնոջ հաշվին, ով նրան սիրելու թուլությունն է ունեցել: Նա առանց դրա էլ գիտի, թե որտեղ դրսևորի իր ուժը: Եթե բախտն ինձ մի փոքր ժպտա, ես կիմանամ նաև, թե ինչու է մարդկանց այդպես տանջում սեքսի խնդիրը: Անձամբ ինձ դա անհանգստացնում է ոչ ավելին, քան կոշիկներ մաքրելը: Սերն ու աշխատանքը միակ արժեքավոր բաներն են այս կյանքում: Աշխատանքը սիրո յուրահատուկ ձև է: Սակայն կարիերան որքան էլ հրաշալի բան լինի, այն ոչ մեկին չի կարող ջերմացնել ցուրտ գիշերներին:

ՄԵՐԻԼԻՆ ՄՈՆՐՈ

31 Հկտ

ՆԱՄԱԿ ՋՈՆ ՔԵՆԵԴՈՒՆ
Իմ թանկագին Ջեկ,
Օրն առանց քեզ հավերժություն է: Ես թափառում եմ ամայի լողափում, ուր մենք միասին ենք եղել, ու մտածում եմ քո մասին, կարոտում քեզ:
Այո, թանկագինս, ես գիտեմ, որ անհույս է քո վերադարձը: Դու այդ մասին արդեն ասել ես ինձ: Ես հաճախ եմ հիշում այդ խոսակցությունները: Այն օրը, երբ ասացիր, որ պիտի բաժանվենք, իմ կյանքի ամենաատելի օրն էր:
Այնպիսի խորը հուսահատության մեջ եմ, որ զգում եմ` ինչ-որ բան պիտի ձեռնարկել: Երբ մտածում եմ, որ դու չես լինելու իմ գրկում, ինձ կորցնում եմ: Մենք դա կարող ենք անել, Ջեկ, գիտեմ, որ կարող ենք: Մի՞թե չէիր ասում, որ ինձ հետ ամենաերջանիկն ես եղել: Մի՞թե չես հիշում այն հիասքանչ երեկոները, երբ վերմակի տակ իրար ականջի փսփսում էինք մեր երազանքները: Ինչպե՞ս դիմանամ ցավին, որը, գիտեմ, զգում ես նաև դու: Դու ավելի ուժեղ ես ինձնից, թանկագինս, քանի որ ես անկարող եմ… ուժ չունեմ, բարեկամների ձայները չեն հանգստացնում, և անգամ ցանկալի քունը չի բերում մոռացում…Ես հպարտ կին եմ և կյանքում ոչ մեկից երբևէ ոչինչ չեմ խնդրել: Բայց քեզ խնդրում եմ: Աղաչում եմ, կարո՞ղ ես արդյոք ինչ-որ հույս թողնել…

%d bloggers like this: