Tag Archives: մենակություն

ԻՎԱՆ ԲՈՒՆԻՆ

29 Նյմ


Մենակություն

Եվ քամի, և անձրև, մառախուղ.
Ու ջրեր սրտաշունչ, սառցապատ.
Այստեղ կյանքը մեռել է վաղուց
Ու դարձել է այգիս անապատ:
Ես նստած եմ մթին սենյակում,
Ցուրտ քամին է լոկ դուռս թակում:

Դու երեկ էլ ինձ մոտ էիր, բայց
Ես արդեն տաղտկալի եմ, ձանձիր:
Ու վերջում իրիկվա ցուրտ ու թաց
Դու իմ կինը հանկարծ թվացիր…
Ինչ արած, ես կապրեմ դեռ կրկին
Միայնակ ու մի կերպ առանց կին…

Ու անցնում են այսօր անդադար
Նույն ամպերը անվերջ շարքերով.
Առմուտքի մոտ քո հետքը դատարկ
Աղոտվել է, լցվել է ջրով:
Եվ նայելն է այնպես ցավալի
Իրիկվա գարշագույն խավարին:

«Դարձիր ետ,- կանչեցի քեզ կրկին,-
Ես վարժվել եմ քեզ հետ ապրելուն»:
Բայց չունես դու անցյալ, երբ, տիկին,
Դադարում ես մեկին սիրելուց:
Էհ, խմեմ, վառեմ բուխարին…
Գուցե շուն ես գնեմ այս տարի:

%d bloggers like this: