Tag Archives: ՄԱՐՍԵԼ ՊՐՈՒՍՏ

ՄԱՐՍԵԼ ՊՐՈՒՍՏ

23 Հլս

Այն կանանց, ովքեր մեզ չեն սիրում, մենք վերաբերվում ենք, ինչպես կվերաբերվեինք անհայտ կորածներին`անհուսության գիտակցումը չի խանգարում մեզ սպասել: Մենք ապրում ենք զգաստ, ականջ դրած: Մայրը, որի որդին ծով է դուրս եկել վտանգավոր նավարկության, յուրաքանչյուր րոպե երևակայում է (եթե նույնիսկ վաղուց կասկած չկա, որ նա զոհվել է), որ ահա որդին կգա` հրաշքով փրկված, ողջ ու առողջ: Եվ այդ սպասումը` հիշողության  ուժի ու մարմնի դիմադրողականությամբ պայմանավորված, կամ կօգնի նրան ապրել տարիները, որոնց ընթացքում նա կկարողանա կրել կորուստը, կսկսի փոքր-ինչ մոռանալ, կյանք վերադառնալ, կամ կսպանի նրան…berloganet_1793525488

ՄԱՐՍԵԼ ՊՐՈՒՍՏ

3 Օգս

Պարադոքս է, բայց փաստ. հարկադրված լինելով գոնե փոքր-ինչ փոփոխություն կատարել սեփական կյանքում` գիտակցելով, որ փոփոխությունները միայն դեպի լավն են տանում, մենք ի հայտ ենք բերում սրտի ու մտքի աներևակայելի թուլություն: Մինչդեռ փոփոխությունները շուտով կատարվում են կարծես ինքնիրեն, առանց որևէ ջանքի:
Երջանկությունը մեզ բաժին է հասնում այն ժամանակ, երբ սառչում ենք նրա հանդեպ: Բայց հենց այս սառնության արդյունքում մենք դառնում ենք պակաս պահանջկոտ, և այդ բանը մեզ արդեն շատ ավելի ուշ ներշնչում է այն միտքը, թե որքան ուրախ կլինեինք երջանկությամբ, ուրախ կլինեինք այն ժամանակ, եթե նա հավանաբար մեզ ներկայանար ամենևին էլ ոչ ամբողջական:

prust

ՄԱՐՍԵԼ ՊՐՈՒՍՏ

27 Մյս

Գեղանկարչության երկրպագուն, ով ճամփորդության է ելնում հանուն այն բանի, որ տեսնի Կլոդ Մոնեի կակաչի դաշտ պատկերող նկարը, երևի թե չի ուղևորվի զբոսնելու իսկական կակաչի դաշտով, այլ աստղագուշակի նման, կենաց երևույթներն ուսումնասիրելու համար հարմարանք ունենալով, որից հարկ է օգտվել մենության մեջ, մարդկանցից հեռու, նա ունի ոչ պակաս մոգական հայելիներ, այսինքն՝ կտավներ, որոնք արտացոլում են իրականության կարևոր տեսակետները, այդ հայելիներին պետք է կարողանալ նայել որոշակի հեռավորությունից: Մենք կանգնած ենք այդպիսի մոգական հայելու առաջ, փոքր-ինչ հեռանալով նրանից, ջանալով վանել բոլոր ավելորդ մտքերը և հասկանալ յուրաքանչյուր գույնի իմաստը, որ մեր մեջ հուշեր են հարուցում վաղեմի տպավորությունների մասին, որոնք նույնպիսի օդային և բազմագույն ճարտարապետական ձև են առնում, ինչպես և այն, որ կտավի վրա է, և մեր երևակայության մեջ բնանկար են արարում, հայելու առաջ, որին են տենչում ճերմակահեր ծերունիները, որ այրված չեն ո՛չ քամուց, ո՛չ արևից, բայց բոլոր այդ ճշմարտությունների հայտնաբերումից վայելք են ապրում, որոնց հիմքում` արևն ու քամին է, այդպես և երգչուհու երկրպագուհուն ծանոթ է այն հեղինակի անունը, ում գործերը նա սիրում է կատարել: Մոնեի կտավը մեզ ստիպում է սիրել նրա վրա պատկերված երկրի անկյունը… Մեր մեջ խոսում է ոչ թե պարզապես կռապաշտությունը Մոնեի հանդեպ: Մենք ինքներս կսիրենք: Բայց չենք համարձակվում: Հարկ է, որպեսզի ինչ-որ մեկը մեզ ասի` «Այստեղ դուք կարող եք սիրել` սիրեք»: Այդժամ մենք սիրում ենք: Մոնեի կտավները Արժանտեյլում, Վետեյլում, Էպտում, Ժիվերնիում մեզ համար բացում են այդ վայրերի դյութված էությունը…

ՄԱՐՍԵԼ ՊՐՈՒՍՏ

31 Հկտ

… Երբ ես երեխա էի, սուրբ գրքի մեջ ոչ մի անձնավորության ճակատագիր այնքան խղճուկ չէր թվացել, որքան Նոյինը, որը ջրհեղեղի պատճառով փակված էր մնացել տապանում: Ավելի ուշ ես հաճախակի էի հիվանդանում և շատ օրեր ստիպված էի անցկացնել : Եվ ես հասկացա, որ Նոյը աշխարհը ամենալավ ձևով կարողացել է տեսնել տապանից, չնայած այն բանին, որ փակված էր այնտեղ, իսկ երկրագնդում խավարն էր իշխում…
Յուրաքանչյուր նոր օրվա շեմին ես ավելի ու ավելի քիչ եմ գնահատում բանականությունը: Յուրաքանչյուր նոր օր ես ավելի ու ավելի պարզորեն եմ տեսնում, որ գրողը միայն նրանից դուրս կարող է իր տպավորություններից ինչ-որ բան ընկալել: Այն, ինչ անցյալ անվան տակ մեզ է վերադարձնում բանականությունը, դարձյալ այն չէ: Իրականում մեր կյանքի յուրաքանչյուր ժամ մարմնավորվում ու թաքնվում է ինչ-որ իրական առարկայի մեջ…
Հանճարեղ ստեղծագործությունների հեղինակները բոլորովին էլ նրանք չեն, ովքեր ամենանուրբ միջավայրում են ապրում, ում խոսքը առանձնանում է փայլով, ովքեր ամենալայն ուսումն են ստացել: Այդ հեղինակները նրանք են, ովքեր անձնական կյանքից հրաժարվելու, իրենց անձը հայելու վերածելու ձիրքն ունեն, այնպես, որ նրանց կյանքը, ինչքան էլ որ բարձր խավի կամ նույնիսկ ինտելեկտուալ հայեցողությունից դիտվի, կարտապատկերվի հայելու մեջ, քանի որ հանճարը արտացոլելու ընդունակությունն է, այլ ոչ թե ինքնին վերցրած արտացոլված տեսարանի որակը…

%d bloggers like this: