Tag Archives: ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ

ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ

30 Մրտ

Սիրելիին մի նվիրեք չափազանց գեղեցիկը, քանի որ հանձնող ձեռքը և ընդունող ձեռքը անխուսափելիորեն բաժանվելու են, ինչպես որ արդեն բաժանվել են՝ նվիրման և ընդունման բուն շարժումի հետ, անջատող, այլ ոչ թե միակցող շարժման: Առաջինների դատարկ ձեռքերի և մյուսների լի ձեռքերի հետ: Անխուսափելիորեն կբաժանվեն: Եվ ճեղքվածքը, որ առաջ է գալիս հանձնումի և ընդունման շարժումով, կընդգրկի ամբողջ տարածությունը:
Ձեռքից ձեռք բաժանում փոխանցեք, հեղեք…ruki_palcy_lyubov_prikosnovenie_chernyy_1920x1200

Advertisements

ՑՎԵՏԱԵՎԱՅԻ ՆԱՄԱԿԸ ՍԵՐԳԵՅ ԷՖՐՈՆԻՆ

25 Փտր

Իսկ գլխավորը, գլխավորը, գլխավորը Դուք եք, Դուք: Դուք՝ Ձեր ինքնաոչնչացման բնազդի հետ: Մի՞թե Դուք կարող եք տանը նստել: Եթե բոլորը մնային, Դուք միայնակ կգնայիք: Որովհետև Դուք անբասիր եք: Որովհետև Դուք չեք հանդուրժի, որ սպանեն ուրիշներին: Որովհետև Դուք առյուծ եք, որը առյուծի բաժինն է տալիս: Կյանքը մնացած բոլորին՝ նապաստակներին ու աղվեսներին: Որովհետև Դուք անձնուրաց եք և ինքնապաշտպանված նողկանքով: Որովհետև «ես»-ը Ձեզ համար կարևոր չէ, որովհետև ես այդ բոլորը առաջին պահից եմ իմացել: Եթե Աստված այդ հրաշքը կատարի՝ կենդանի թողնի Ձեզ, ես շան պես կգամ Ձեր ետևից…marina_02

ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ

13 Փտր

Ես նույնիսկ չգիտեմ՝ Դուք կա՞ք իմ կյանքում: Իմ հոգու լայնություններում չկաք: Բայց այնտեղ՝ հոգու մերձակայքում, մի ինչ-որ տեղ՝ երկրի ու երկնքի, հոգու և մարմնի, շան և գայլի միջև, երազից առաջ և ցնորքից հետո, այնտեղ, որտեղ «ես ես չեմ ու շունն էլ իմը չէ», այնտեղ Դուք ոչ միայն կաք, այլ միայն Դուք է, որ կաք:
«Ֆլորենցիական գիշերներ» գրքից426226466

ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ

5 Ապր

Եթե Ձեզ համարեմ մտերիմ մարդ, ապա Դուք ինձ ստիպել եք շատ տառապել: Եթե համարեմ կողմնակի` Դուք ինձ միայն բարիք եք պարգևել: Ես երբեք Ձեզ չեմ զգացել ոչ այսպիսին, ոչ այնպիսին, սակայն իմ ներսում պայքարել եմ նրանցից յուրաքանչյուրի համար, այսինքն` ընդդեմ յուրաքանչյուրի:
Երբ սիրում եք, երբևէ մոռանու՞մ եք, որ սիրում եք: Ես` երբեք: Դա ատամնացավի պես է, բայց հակառակը, ընդհակառակ ատամնացավ, պարզապես այնտեղ նվվում է, իսկ այստեղ նույնիսկ բառեր չկան…11055

ԱՐԻԱԴՆԱ ԷՖՐՈՆԻ ՆԱՄԱԿԸ ՄՈՐԸ` ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱՅԻՆ

27 Փտր

Այսօր վաղ առավոտյան ես լսեցի, թե ինչպես են կռունկները չվում: Ես մոտեցա պտուհանին ու տեսա, թե ինչպես էին նրանք թռչում լուսաբացի աղոտ երկնքում, և հետո արդեն չկարողացա քնել, անընդհատ մտածում էի: Թե ինչու քեզ գրեցի այս կռունկների մասին` ինքս էլ չգիտեմ: Բացեցի քո նամակն ու դա հիշեցի: Հավանաբար կա մի ինչ-որ թաքուն, իսկ գուցե բացահայտ նմանություն քո ձեռագրի և այդ խոշոր, ուժեղ թռչունների թռիչքի միջև, որոնք մշտապես տրոհված են հյուսիսի ու հարավի, ձմռան ու ամռան արանքում, թռչուններ` առանց միջին գոտիների և կյանքի ոսկե միջինի:
Ինչպես եմ ես սիրում նրանց ճիչը լուսաբացի կամ մթնշաղի մշուշի մեջ, և նրանց ձիգ-տատանվող ուրվագիծը, և այն վերջինին` ուժգին, տարածության մեջ անաղմուկ թևաբախումներով, որով հետապնդում է լույսին…a-flock-of-migrating-cranes-seen-at-the-hula-lake-ornithology-and-nature-park-in-northern-israel

ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ

30 Օգս

* * *
Դեռ երեկ անթարթ ինձ էիր նայում,-
Այսօր հայացքդ մի կողմ ես հառել.
Երեկ մինչև լույս ինձ էիր փարվում,-
Արտույտներն այսօր ագռավ են դառել.

Դու խելացի ես, ես` հիմար այնքան,
Դու կենդանի ես, ես` նման քարի.
Օ, հավերժական կանացի կական.
— Ասա, սիրելիս, ես քեզ ի՞նչ արի…

Ջուր են արցունքն ու արյունն իր համար,
Նա լվացվում է արյուն-արցունքով.
Ոչ, մայր չէ սերը,- խորթ մայր է, խորթ մայր,
Եվ գութ չեք գտնի դուք նրա ձեռքով:

Սիրելիներին նավերն են տանում,
Ճերմակ ճամփեքը ձորի ու սարի.
Եվ նույն կականն է արար աշխարհում`
— Ասա, սիրելիս, ես քեզ ի՞նչ արի…

Դեռ երեկ էր, որ ծնկներս գրկած
Ինձ Չինմաչինից վեր էիր դասում,
Եվ երբ շոյեցիր ձեռքիս ափը բաց,
Կյանքս` սև գրոշ, գլորվեց փոշում:

Մանկասպանի պես լքված ու անսեր
Կանգնած եմ հիմա ատյանում չարի.
Դժոխքում անգամ ես նույնը կասեմ.
— Ասա, սիրելիս, ես քեզ ի՞նչ արի…

Հարց կտամ մահճին, գորգին, թավիշին.
— Հանունի ինչի՞ է տառապանքն այս սև…
— Համբուրեց, գնաց գիրկը ուրիշի,
Գնաց ուրիշին համբուրի,- կասեն:

Ինձ սովոր արիր բոցի ու հրի
Եվ սառցակալած դաշտը նետեցիր.
Ահա, իմ անգին, դու ինձ ինչ արիր,
Իսկ ես, ես, ասա, քեզ ի՞նչ արեցի…

Ամեն ինչ գիտեմ, իզուր մի վիճիր.
Էլ սիրուհի չեմ, էլ կույր չեմ արդեն.
Այնտեղ, ուր հզոր սերը նահանջի,
Մահ-այգեպանն է ցցվում դեմառդեմ:

Ի՞նչ իմաստ ունի ծառը զուր ցնցել`
Հասած խնձորն է լոկ ընկնում ծառից…
Ներիր, ինչ որ քեզ արել եմ, ասել…
Բայց ասա, ասա` ես քեզ ի՞նչ արի…

Թարգմ. Գ. Էմին

ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ

17 Օգս

Ես մաքուր էջ եմ քո գրչի համար,
Ինչ կուզես գրիր- և ես կընդունեմ.
Պահ տուր քո բարիքն ու գանձն անհամար,
Քո տված մեկը ես հազար կանեմ…

Քո գյուղը, դաշտը, սևահողն եմ ես,
Դու- իմ Արևն ու անձրև տվողը.
Դու իմ Արարիչն ու Տերն ես, իսկ ես՝
Քո ճերմակ թուղթը, քո սևահողը…

ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ

16 Մյս

Ինձ դուր է գալիս, որ իմ գոյությամբ չեք հիվանդացել,
Ինձ դուր է գալիս, որ ձեր գոյությամբ հիվանդ չեմ ես էլ,
Որ երկրագունդը մեզ հետ դարձել է ծանր բախտակից-
Հողը չի փախչի մեր ոտքի տակից:
Ինձ դուր է գալիս, որ ծիծաղելի կարող ենք լինել,
Լինել անկաշկանդ ու բառերի հետ չխաղալ բնավ,
Մեր մեջ արթնացող տոթից չշիկնել,
Երբ մեր թևքերը հպվում են իրար:

Ինձ դուր է գալիս նաև, որ հանգիստ նստել իմ կողքին,
Բայց ուրիշին եք քնքշությամբ փարվում,
Չեք էլ գուշակում, թե պիտի բաժին դառնամ դժոխքին,
Երբ ես ուրիշի հետ եմ համբուրվում,-
Որ իմ նրբենի անունը երբեք չեք տալու իզուր,
Զուր տեղը երբեք գոյությունս չեք հիշատակելու,
Որ եկեղեցու խորանի տակ լուռ
Մեր գլխի վրա ալելուաներ չեն թափթփվելու:

Սրտով ու ձեռքով շնորհակալ եմ ձեզնից կրկնակի,
Որ դուք ինքներդ էլ չիմանալով՝ ինձ սիրում եք այդպես,
Որ գիշերները քնում եմ հանգիստ,
Որ վերջալույսի ժամերին մեկ-մեկ հանդիպում եմ ձեզ.-
Մեր չզբոսնելու համար լուսնյակի շնչի տակ խաղաղ.
Արևի՝ որ էր, բայց ոչ մեր գլխի վրա ճաճանչեց,
Եվ նրա համար, որ իմ գոյությամբ հիվանդ չեք, ավաղ,
Եվ նրա համար, որ ձեր գոյությամբ ես էլ հիվանդ չեմ:

Թարգմ. Հ. Բեյլերյան

ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ

27 Ապր

Չեն կողոպտել-ոչինչ-ոչ ոք:
Բաժանված ենք ու-սիրելի:
Համբուրում եմ հարյուրավոր
Մեզ բաժանող մղոն հեռվից:

Շնորհս ձեզ անարժան է:
Ու բեկվում է ձայնս մեկից:
Ձեզ ի՛նչ, ջահել իմ Դերժավին,
Իմ երգերը խեղճ ու անկիրթ:

Ձեզ ահարկու թռիչքի եմ
Օրհնում:- Ճախրիր, ջահել արծիվ:
Թե՞ ծանր է հայացքը իմ
Արեգակի ալ հալոցքից:

Ոչ մի հայացք չի ուղեկցել
Ձեզ ավելի քնքուշ ու խիստ…
Համբուրում եմ հարյուրավոր
Տարիների հեռուներից:

Թարգմ. Ն. Աթաբակյան

ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ

13 Նյմ

Անձամբ ինձ համար կյանքում դժվար է, քանի որ ես չունեմ ոչ հենարան (ազատության փոխարեն), ոչ ազատություն (հենարանի փոխարեն): Աշխարհում սահմանափակ թվով հոգիներ կան և անսահմանափակ թվով մարմիններ: Սակայն սովորաբար վեցերորդ զգայարանը փնտրում են այն մարդիկ, ովքեր չեն ենթադրում մյուս հինգի գոյության մասին…
Կյանքի հետ երկխոսելիս կարևոր են ոչ թե նրա հարցերը, այլ մեր պատասխանները: «Ճանաչիր ինքդ քեզ»: Ճանաչեցի: Եվ դա ամենևին չի թեթևացնում մեկ այլ բանի ճանաչումը: Ընդհակառակը, հենց որ ես դատում եմ մարդու մասին ըստ ինձ, սկսվում է թյուրիմացություն թյուրիմացության ետևից: Կան հանդիպումներ, կան զգացմունքներ, երբ միանգամից տրվում է ամեն ինչ և շարունակությունն այլևս պետք չէ: Շարունակել՝ կնշանակի ստուգել: Իսկ երջանիկ մարդուն կյանքը պիտի ուրախություն պարգևի, խրախուսի նրան այդ եզակի ընծայի համար, քանի որ երջանիկից երջանկություն է բխում: Սիրել՝ նշանակում է տեսնել մարդուն այնպիսին, ինչպիսին նրան մտահղացել է Աստված, սակայն չեն իրականացրել ծնողները: Երբ սիրում ենք մեկին, անընդհատ ցանկանում ենք, որ նա գնա, որպեսզի երազենք նրա մասին: Ամեն անգամ, երբ իմանում եմ, որ ինչ-որ մեկն ինձ սիրում է, զարմանում եմ: Չի սիրում՝ նույնպես զարմանում եմ: Բայց ամենաշատը զարմանում եմ, երբ իմ հանդեպ անտարբեր են:

ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ

25 Մրտ

Որտեղի՞ց նման քնքշություն,
Նոր չեմ գանգուրներ շոյում ես,
Եվ հետո, շուրթերից քո թուխ
Ավելի թուխերն եմ տեսել:

Ծագել են աստղերն ու մարել,
Որտեղի՞ց նման քնքշություն:
Ծագել են ու մարել աչքեր
Հենց իմ աչքերի առջև:

Այսպիսի՞ երգեր եմ ես
Լսել մութ գիշերներն ի վար,
Որտեղի՞ց նման քնքշություն
Հենց իր` երգչի կրծքի տակ:

Որտեղի՞ց նման քնքշություն,
Եվ ի՞նչ անեմ ես նրա հետ,
Պատանի, երգիչ դու անցորդ,
Թարթիչներդ հատու նետեր:

 

Թարգմ. Ա. Պարսամյան

%d bloggers like this: