Tag Archives: մարաթոն

ՄԱՐԱԹՈՆԻ ԼԵԳԵՆԴԸ

10 Օգս

Համաձայն լեգենդի, Մարաթոնի ճակատամարտից հետո հույն սուրհանդակ Ֆիլիպիդեսը վազեց մինչև Աթենք, որ հույներին հայտնի պարսիկների դեմ տարած հաղթանակի մասին և տեղ հասնելուն պես մահացավ լարվածությունից: Եվ քանի որ այդ տարածությունը 42 կլիոմետր էր, հենց այդ չափն էլ սպորտում ստացավ «մարաթոնյան» անվանումը:
Իրականում լեգենդի մեջ միավորվել են երկու տարբեր դրվագներ: Ֆիլիպիդեսը շատ ավելի մեծ տարածություն էր հաղթահարել: Նա կտրել էր 225 կիլոմետր` Աթենքից մինչև Սպարտա` ռազմական օգնություն խնդրելու համար: Բայց քանի որ հույները կարողացան սեփական ուժերով պարտության մատնել թշնամուն, կռվից հետո ամբողջ զորքն արագ կարգով կտրեց 40 կիլոմետրը, որ պաշտպանի հարազատ քաղաքը պարսկական մեկ այլ զորախմբից, որոնք գալիս էին ծովով:

3

ՏՈՍՍ ԱՆԱՏՈԼԻ

12 Սպտ

Շատ կարևոր է հաջողությունը բաշխել ողջ կյանքի երկարությամբ: Ցանկալի է հավասարաչափ: Կամ, ասենք, այլ կերպ` բաշխել կյանքը կյանքի ողջ երկարությամբ: Կրկին պարզունակ է հնչում, սակայն համեմատեք կյանքը մարաթոնի հետ, որտեղ կարևոր չէ` ինչպես դու վազեցիր այս կամ այն հատվածը, կարևոր է, թե ինչպես հասար եզրագծին: Արդյունքում ոչ մեկին չի անհանգստացնում այն փաստը, որ հնարավոր է` միջնամասում ինչ-որ տեղ դու մի քանի կիլոմետր վազել ես բոլորից արագ: Եթե վերջնագծում քարշ գաս բոլորի պոչից, ապա ոչ մեկին հետաքրքիր չի լինի քո պատմությունն այն մասին, թե ինչպես էիր նախկինում դու առաջինը: Ավելին, սկզբում կամ վազքուղու միջնամասում որքան դու մոտ ես առաջին դիրքերին, այնքան ավելի մեծ զայրույթ կպատճառես հանդիսատեսին, եթե մինչև վերջնագիծ չդիմանաս ու ետ ընկնես:2010-12-26_0992467   Subscriber-false   Marketing-false   Newsletter-false   RegYSNewsletter-true  MicroTransactions-false

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

25 Մրտ

Ծառուղիում գիրք կարդացող աղջկա որոնումները շարունակվում են

Աննա Մուրադյան

Օրերս Տավուշ գնացող մտավորականների մի խումբ ուղևորվել էր շարունակելու «ծառուղիում գիրք կարդացող աղջկա» որոնումները:

Հրանտ Մաթևոսյանի այս միտքն իր շուրջն էր խմբել  Տավուշի մարզկենտրոն Իջևանում «Գիրք-2011» ինտերնետային մարաթոնի նախաձեռնող խմբի անդամների, մտավորականների և այդ գրքահավաքի հեղինակներին:

Փետրվարի 13-18-ը ինտերնետում «մոլեգնում» էր  «Գիրք-2011» ինտերնետային մարաթոնը, որը նախաձեռնել է գրող Հովիկ Չարխչյանը: Իսկ գրքահավաքի «մեղավորները»  Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողներն են, որոնք Ջինիշյան հիմնադրամի կազմակերպած սեմինարի արդյունքում առաջարկել են մարզի սահմանամերձ գյուղերի համար գրքահավաք կազմակերպել:

Ջինիշյան հիմնադրամը  Հայաստանի յոթ քաղաքների բուհերում մասնաճյուղեր ունի և իրականացնում է տարբեր ծրագրեր: «Մեզ մոտ կազմակերպում ենք  սեմինարներ, որոնց արդյունքում էլ ծնվում են գաղափարներ,- ասում է  Իջևանի համալսարանի Ջինիշյան հիմնադրամի աշխատակից Արման Եգանյանը,- «Համայնքի զարգացման գործընթացը քաղաքացիական հասարակության մեջ» սեմինարի ընթացքում էլ ծնվել է  այն միտքը, որ գրադարանները գրքի կարիք ունեն»:

«Այս նախաձեռնության նպատակը, թերևս, Մաթևոսյանի մտքում պտտվող աղջկան գտնելու որոնումներն են,- ասաց լեզվաբան Լևոն Գալստյանը,- ընթերցանության և մշակույթի ընդհանուր ճգնաժամ կա,  մշակույթների փոխակերպում է տեղի ունենում»:

Լեզվաբանը հանդիպմանը եկած իջևանցի ուսանողներին ասաց, որ այդ որոնումները կատարվում են նոր միջավայրում, որոնք ենթադրում են նոր գործիքներ. «Դրանք շատ կարևոր գործիքներ են, որոնք ձևակերպում են նոր իրականություն»:

Իջևանցի գրող Անդրանիկ Իսախանյանի հարցին, թե ինչպես եզրեր գտնեն ընդհանուր մշակույթում, եթե իրենք երիտասարդ ստեղծագործողներ են, Գալստյանը խորհուրդ տվեց գրանցվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:  «Ժամանակն առաջ է գնում, գրականության վերջին խոսքը հնարավոր է գտնել ինտերնետում,- ասաց նա,-  այնտեղ կարելի է հանդիպել ստեղծագործողների հետ, դնել ձեր գործերը քննարկման ու կարծիքներ լսել»:

Մարաթոնի մյուս բանախոս, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, սակայն, փաստեց, որ ժամանակակից օնլայն իրականությունը մարդուն ծուլացնում է: «DVD, հեռուստատեսություն, ինտերնետ. մարդիկ ժամանակ չունեն այլևս գիրք կարդալու,- ասաց նա,- սակայն դեռ Մարկեսն է ասել, որ մարդկությունը  ոչ թե ուղիղ է առաջ գնում, այլ պարույրաձև: Վիրտուալ աշխարհը լավ բան է, բայց գրքի թովչանքին բան չի հասնի»:

Լևոն Գալստյանը, փաստելով գրքի տեղեկատվական և հոգևոր արժեքները, ասաց, որ ամբողջությամբ անտեսվել է գրքից հոգևոր ազդակ ստանալու ակնկալիքը. «Ըստ էության, մարդն օտարվել է դրանից, և ամեն ինչին մենք նայում են օգտապաշտական մղումով»:

Մարաթոնի ընթացքում հավաքվել էր 6000 կտոր գրականություն, որից միայն 2000-ն էր բերվել Իջևան: «Մարաթոնն աննախադեպ ծավալ ընդգրկեց, և մենք որոշեցինք գրքերով ապահովել, օրինակ, այն զորամասերի գրադարանները, որոնք վերազինված չեն»,- ասաց Չարխչյանը:

Արման Եգանյանն ասաց, որ իրենք ակնկալում էին ստանալ 500 գիրք, սակայն, քանի որ բերել են 2000-ը, դրանք կտրվեն Այգեհովիտ, Սարիգյուղ, Խաշթառակ, Աչաջուր և Ենոքավան գյուղերի գրադարաններին, ինչպես նաև  Իջևանի համալսարանին ու Տավուշի մարզային գրադարանին, որը գտնվում է Իջևանում:


Տավուշի մարզային գրադարանը

Տավուշի մարզային գրադարանը  հիմնադրվել է 1956 թ.: Տուֆակերտ շենքը, որ արտաքուստ բարվոք  տեսք ունի, ներսից քայքայված է: Գրադարանը ջեռուցվում է փայտի վառարաններով: Նախկինում այն եղել է պիոներ տուն, իսկ գրադարանը մինչև այստեղ հանգրվանելը դեգերել է տարբեր շենքերում, բավական երկար ժամանակ էլ եղել է մի շենքում, որն այժմ  Իջևանի սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցին է: Այս ոդիսականն «Անկախը» կներկայացնի հաջորդ համարում:

Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանն «Անկախին» ասաց, որ գրադարանի նորոգման համար կառավարության որոշմամբ հատկացված է 58 մլն դրամ, և աշխատանքները պետք է իրականացնի քաղաքաշինության նախարարությունը:  «Որոշումը 2011 թ. համար է,- ասաց նա,- բայց այդ գումարով պետք է հիմնանորոգվի, թե նորոգվի, չգիտեմ»:

Գրադարանի տնօրեն Սաշա Հովսեփյանի տեղեկացմամբ՝ գրադարանի ֆոնդերում կա 45 829 կտոր գիրք: Նախարարությունն ամեն տարի փոխանցում է 300-350 հազար դրամ, որով այս տարի գնվել է 187  գիրք: Անցած տարի գրադարանին 300 հազար դրամ է տրամադրել նաև «Սիվիլիթաս» հիմնադրամը, որով գնվել է 144 գիրք: Գրադարանը դասական և բուհական մասնագիտական գրականության կարիք ունի: Աշխատակից Արփինե Մխիթարյանն ասաց, որ  2010 թ. տվյալներով` գրադարանն ունեցել է 4955 ընթերցող, որոնց մեծ մասը համալսարանի ուսանողներ են: Գրադարանի տնօրենի հավաստմամբ՝ ընթերցողի պակաս չեն զգում. «Ընթերցողի հետաքրքրությունը գրքի նկատմամբ չի նվազել»:

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

18 Մրտ

Գրքի մարաթոն ինտերնետում. գրքահավաքը կհարստացնի Տավուշի մարզի գրադարանները

Աննա Մուրադյան | Մարտի 17, 2011 18:00

Մարտի 13-ին՝ Չարենցի ծննդյանը օրը, մեկնարկեց օնլայն տարածքում գրքի առաջին մարաթոնը:
Նախաձեռնության հեղինակը գրող Հովիկ Չարխչյանն է: «Հետսովետական շրջանից սկսած` մեր հեռավոր շրջաններում գրքի որևէ տեղաշարժ չկա, գիրքը հիմնականում կենտրոնացած է Երևանում,- «Անկախին» ասում է Չարխչյանը,- գյուղերում գրադարան չկա, եղածների վրա էլ կողպեք է դրված, գրքերն էլ մութ տարիներին վառել են: Մտածեցինք, որ ինտերնետային մարաթոն չի եղել, սա լավ միջոց է գիրք հավաքելու»:
Հավաքված գրքերը տրամադրվելու են Տավուշի մարզի համայնքային գրադարաններին կամ դպրոցներին:
Նախաձեռնությանը միանում են մի խումբ երիտասարդ էնտուզիաստներ, որոնք պատրաստակամություն են հայտնում աջակցել գրքահավաքին:
Մարաթոնի մեկնարկի օրը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «գրքային փոթորիկ էր». լրահոսն ամբողջությամբ լցված էր մարաթոնին միանալու և գիրք նվիրաբերելու մասին հայտարարություններով: Մարդիկ և կազմակերպությունները շատ արագ արձագանքում էին ու մարաթոնին նվիրում տարբեր քանակությամբ գրքեր:
Նախաձեռնության անդամներից Նշան Աբասյանն ասում է, որ չէր սպասում այդպիսի բուռն արձագանքի: «Ես շատ զարմացած եմ մարդկանց վերաբերմունքից, որ այդպիսի պատրաստակամությամբ ընդառաջ գնացին,- ասում է նա,- կարծում էի, որ սա առիթ էր լինելու, որ մարդիկ ազատվեին դարակներում փոշոտվող գրքերից. բայց՝ ոչ: Բոլորն ընդառաջ էին գալիս գրքի պակասը իրենց գրադարանների հաշվին լրացրած լինելու գիտակցությունից»:
Գրքի հավաքման հետ կապված բազմաթիվ դժվարություններ են եղել: Չարխչյանն ասում է, որ մարաթոնին այնպիսի մեծ թվով մարդիկ են արձագանքել, որ 10 մեքենան բավարար չէր լինի գնալ բոլոր հասցեներով:
«Բյուրոկրատ» գրախանութը նույնպես միացել է մարաթոնին ոչ միայն գրքեր նվիրելով, այլև առաջարկելով տարածքն օգտագործել որպես գրքի հավաքման կետ:
Այս պահի դրությամբ հավաքվել է մոտ 6000 կտոր գրականություն: «Սակայն մարաթոնի ավարտին շատ հնարավոր է, որ այդ թիվը կրկնապատկվի,- ասում է Չարխչյանը,- մեր համար անսպասելի էր, որ ձեռնարկը դուրս կգար Երևանի սահմաններից. մեզ արձագանքել են Արմավիրի ու Արարատի մարզի տարբեր համայքներից»:
Չարխչյանն ասում է, որ արձագանքներ են եղել նույնսիկ սփյուռքից, և առաջարկվել է դրամական օգնություն: «Սակայն մենք սկզբում սահմանել էինք, որ որևէ դրամական նվիրատվություն չենք ընդունելու, և նրանց ասել ենք, որ այդ գումարները փոխանցեն իրենց հայաստանաբնակ ազգականներին, որպեսզի նրանք այդ գումարով գրքեր գնեն և նվիրաբերեն»,- ասում է նա:
Գրքահավաքն ավարտվում է մարտի 18-ին, իսկ մարտի 19-ին մի խումբ մտավորականների ուղեկցությամբ նախաձեռնող խումբը կուղևորվի դեպի Տավուշի մարզ, որտեղ կանցկացվի գրքի տոն: Այնտեղից էլ գրքերը կբաշխվեն` ըստ դրա կարիքն ունեցող համայնքների:
«Անկախ» թերթը նույնպես միացել է մարաթոնին և նվիրաբերել մոտ 50 կտոր գիրք:

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

17 Մրտ

«Գիրք-2011» ինտերնետային մարաթոն. հավաքվել է 6000-ից ավելի գիրք

[ 2011/03/16 | 14:07 ]
Մերի Միքայելյան

Առաջին անգամ Հայաստանում մեկնարկեց «Գիրք-2011» ինտերնետային մարաթոնը: 24 ժամ անընդմեջ համացանցային տիրույթում, սոցիալական ցանցերի եւ էլեկտրոնային փոստի օգնությամբ, մարաթոնի կազմակերպիչներն ու հարյուրավոր կամավորներ տպագիր գրականություն հանգանակեցին հանրապետության հեռավոր շրջանների դպրոցների եւ գրադարանների համար:
Մարաթոնի օրը պատահական չէր ընտրվել. մարտի 13-ը` Չարենցի ծննդյան օրը, նախաձեռնողների խումբը փորձեց համացանցի միջոցով դարձնել գիրք հավաքելու եւ մարզային, գյուղական գրադարաններին նվիրելու օր:
Նվիրատվության առաջին փուլը տեղի է ունենալու մարտի 19-ին Տավուշի մարզում: Ինչպես խոստացել են կազմակերպիչները, բոլոր գրքերի վրա գրվելու են նվիրողի անուն-ազգանունը:
Մարաթոնի ընթացքում հավաքվել է ամեն տեսակի գիրք` մասնագիտական, գեղարվեստական, ինչպես նաեւ ամսագրեր, քարտեզներ, նոտաներ, տեղեկատուներ, ալմանախներ, տարբեր տեսակի տպագիր հրատարակություններ, այն ամենն, ինչ մարդկանց կարող է պետք գալ: Կազմակերպիչները վստահ են, որ ընթերցողները իսկապես դրանց կարիքն ունեն:
Իր տեսակի մեջ եզակի այս ինտերնետային մարաթոնի առիթով զրուցեցինք կազմակերպիչներից արձակագիր, հրապարակախոս Հովիկ Չարխչյանի հետ:
Արդարացվեցի՞ն մարաթոնի մասնակցության ակտիվության ձեր ակնկալիքները:
Մեզ չէինք նախապատրաստել այս ծավալներին ու այս հաջողությանը, որովհետեւ, դե, մտածում էինք` կասենք, կարձագանքեն մարդիկ, դե գրքեր կհավաքենք… Բայց որ հազարավոր գրքեր քաղաքի ու հարակից մարզերի տարածքներից ու այդքանը տեղափոխելու, կուտակելու, դասակարգելու, գրառումները կատարելու խնդիր… Ինձ իսկապես ուրախացրեց երիտասարդության ակտիվ մասնակցությունը:
Մեր նվիրատուների 70-80 տոկոսը 18-24 տարեկան երիտասարդներ են, իսկ դա արդեն շատ լավ նշան է: Սովորաբար Հայաստանում ոնց է ընդունված. բոլոր կարգի նվիրատվությունների, մարաթոների ժամանակ ովքեր են ակտիվ մասը` միջին տարիքը, ավագ սերունդը: Ու երբեք չես մտածի, որ մեր երիտասարդությունը, այն էլ գրքի հետ կապված, այդ կարգի ոգեւորություն հանդես կբերի:
Եւս մի բան էինք ուզում մարդկանց պատկերացումների մեջ փոխել: Սովորաբար օգնություն, նվիրատվություն, բարեգործություն, այդ բառերի հետեւում անընդհատ ինչ-որ սննդային վիճակներ են պատկերացնում, ապրանքային, ինչ-որ կենցաղային իրեր լինեն, լավագույն դեպքում «մի տեղ սայլուտ կրակենք, ժողովուրդը ուրախանաե տարբերակով:
Բայց կա նաեւ հոգեւորի պահանջը, չէ՞: Իսկ ո՞վ ասաց, որ այն հեռավոր գյուղերում ապրող մարդը նույնքան դրա կարիքը չունի, ինչքան իր ստամոքսի խնդիրները հագեցնելու կարիք: Ո՞վ որոշեց: Ես ճիշտ հակառակում եմ համոզված: Ես գիտեմ, որ այսօր այդ գիրքը որ տանում ենք, արկղերով տեղափոխում ենք, իրենց համար նույնքան կարեւոր է, որքան առաջնային կենցաղային հոգսերն են:
Այն արձագանքը, որ մենք ստացանք, ինձ ստիպեց նաեւ մտածել, որ մարդիկ հասկացան մեր նպատակը, աջակցեցին: Ընդ որում շատ հետաքրքիր մի շերտ էլ կար. մարդիկ էին, ովքեր դժվարությամբ էին բաժանվում իրենց գրքերից: Դե գրքասերներ են, չեն ուզում իրենց գիրքը նվեր տալ, բայց դրա հետ մեկտեղ ուզում են ինչ-որ կերպ օգտակար լինեն մեզ ու ասում են, գանք ամեն կերպ ձեզ օգնենք, գնանք, գիրք հավաքենք, ուրիշներին հորդորենք: Ես նույնքան կարեւորում են նրանց ներկայությունը ու մասնակցությունը, ինչքան նրանց, ովքեր գրքեր նվիրեցին:
Ինտերնետի ընտրված մեթոդը փաստորեն արդարացրեց իրեն:
Ոչ միայն արդարացրեց, այլեւ գերազանցեց մեր սպասելիքները: Ու ընդ որում, պարզվեց, որ իսկապես ընտրությունը ճիշտ էինք կատարել: Նախ շատ մարդ է ներգրավված, հետո կապը շատ արագ է ու անմիջական: Եթե ուրիշ կերպ մի քիչ տեխնիկական դժվարություններ կարող է լինեն, այստեղ անմիջապես հղումն արեցիր, մարդը արձագանքեց, արագ տվյալները վերցրեցիր, արձանագրեցիր քո մոտ ու հետո առաջիկա երեք օրերի ընթացքում, ինչպես որ պայմանավորվել էինք, այցելում ենք մարդկանց կամ իրենք են բերում հավաքման կետեր, հանձնում են, ու ամեն ինչ շատ արագ ու հեշտ կատարվում է:
Տեսեք, մենք մի նախաձեռնություն արեցինք առանց մի կոպեկ ծախսելու` չունենալով ոչ մի հովանավոր, չունենալով ոչ մի կառույց, որ մեզ, այսպես ասած, տանիք էր, չհամագործակցելով որեւէ մեկի հետ: Ուզեցինք նաեւ նշել, որ գիտեք ինչ, եթե ինչ-որ բան եք անում, պետք չէ հսկայական գումարների հետ խաղալ ու ձեւ անել, թե իբր թե սարեր եք շուռ տվել: Ավելին ասեմ, սփյուռքից մեզ գրեցին, որ իրենք պատրաստ են գումար փոխանցել:
Մենք իրենց ասեցինք, որ ֆինանսների, գումարների հետ մենք ընդհանրապես չենք առնչվելու, եթե դուք իսկապես մեծ ցանկություն ունեք, ուղարկեք ձեր բարեկամներից որեւէ մեկին, թող մտնի առաջին պատահած գրախանութը, գրքեր առնի, ու բերի հանձնի մեզ, որովհետեւ փողի հետ գործ ունենալը հղի է անկանխատեսելի հետեւանքներով:
Քանի՞ գիրք հավաքվեց մարաթոնի արդյունքում:
Այս պահի դրությամբ ունենք արդեն 6 հազարից ավելի կտոր գրականություն, սակայն դեռ խոստումներ կան, որոնք չենք հասցրել վերցնել: Իսկ մենք նույնիսկ 1000-ի հույսը չունեինք, ասում էինք, որ 1000-2000` լավագույն դեպքում կարողանանք հավաքել: Ու հիմա մտածում ենք, որ արդեն մի ուղղությամբ չենք բավարարվի, այսինքն` գրքերի մի մասը կտանենք Տավուշ, հետո կփորձենք Հայաստանի մարզերում մի թեթեւ դիտարկում անցկացնել, թե որտեղ ավելի շատ դրա կարիք կա ու կմշակենք նաեւ երկրորդ երթուղին:
Ի դեպ, ասեմ, որ Տավուշում գրքերի հանձնելու համար աջակցություն կա տեղի իշխանություններից ու այնտեղ գործող հասարակական կազմակերպություններից: Ամսի 19-ին իրենց մոտ գրքի տոն են անցկացնելու: Նախապատրաստվող արարողության շրջանակներում պատրաստվում ենք ոչ միայն գիրք տանող լինել, այսինքն` բեռ տեղափոխող չենք, մեզ հետ միասին գալու է մտավորականներ մի մեծ խումբ, այսինքն` մենք նաեւ կողմնակից ենք անմիջական շփմանը:
Գրողը պիտի գնա իր ընթերցողին տեսնի, աչքերի մեջ նայի, զրուցի հետը, լսի նրա խոսքը: Միայն գրելով չէ: Ուզում ենք նաեւ այդ կապը ամրապնդել, որովհետեւ շատ կարեւոր առանձնահատկություն կա. բոլորին թվում է, որ նրանք մեր կարիքը ունեն, իրականում` չէ: Գրողները նրանց` ընթերցողների կարիքն ունեն: Միշտ հակառակ կապն են անընդհատ շեշտում:
Հավաքված գրքերը հետո ո՞ւր են ուղղվելու:
Գրքերը դասակարգելու ենք, կբաժանենք` մասնագիտական, գեղարվեստական: Գնալուց առաջ հարցում կանենք` դպրոցներին առանձին, գյուղական գրադարաններին առանձին, զորամասերին առանձին: Պարզ է` զորամաս մանկական գրականություն չես տանի, բայց նաեւ չեմ տանի հայրենասիրական գրականություն: Ես զինվոր եղել եմ, ես հավատացնում եմ` զինվորին ամենաքիչը հայրենասիրական գրականություն է պետք:
Նրան պետք է ինչ-որ սիրային գործեր տանել, հուզիչ պատմություններ, այդ մարդը դրա կարիքն ունի: Դա էլ մոտեցման խնդիր է: Հատկապես այդ հեռավոր շրջաններում մի շատ ողբերգական վիճակ է ձեւավորվել: Վերջին 20-25 տարվա մեջ բացարձակապես գոնե մեկ գրքով գրադարանները չեն համալրվել, այսինքն նոր գրականություն, ինչ-որ տպվել է, նրանք ընդհանրապես տեղյակ չեն դրա գոյության մասին: Էլ չեմ ասում, որ վատ պահպանություն է եղել, եղածներն էլ խունացել են, փչանում են արդեն, մի մասն էլ մութ ու ցուրտ տարիներին այրել են:
Գրադարաններ կան, որոնք տարիներով պարզապես կողպեքով փակ են: Նոր գրքերի ներկայությունը թերեւս ինչ-որ ազդակ, խթան հանդիսանա, որ մարդիկ այցելեն: Նաեւ այնտեղ ուսանողներ են ապրում, դպրոցականներ, ովքեր թեկուզ այն առաջին անհրաժեշտության գրքերի կարիքը պիտի որ ունենան:
Անհատական նախաձեռնության միջոցով հնարավո՞ր է նման լուրջ խնդրին լուծում տալ:
Բացարձակ: Մենք ընդամենը մարդկանց ուշադրություն ենք ուզում հրավիրել: Եթե որեւէ մեկին թվում է, թե ես ու մի 7-8 երիտասարդներ սարեր ենք շուռ տալու… Իսկապես չենք շուռ տալու: Դա շատ ավելի լուրջ ուշադրության, լուրջ վերաբերմունքի խնդիր է: Ես չեմ ուզում անպայման շեշտել պետական հոգածություն, բան… Բայց ամեն դեպքում չի կարելի աչքաթող անել:
Տարեկան մեր երկրում պետպատվերով հարյուրավոր գրքեր են տպվում, հետո այդ գրքերը հավաքում, տանում, լցնում են որեւէ պահեստում ու դարերով այդպես փոշոտվում են. ոչ ընթերցողն է դրա երեսը տեսնում, ոչ էլ, մեր մեջ ասած, դրա որակն է մի բան, որ ընթերցողը դրանց երեսը տեսնի: Չէ: Իսկ էլ ինչի՞ համար են այդ միջոցները: խորհրդային իշխանությանը անուն ենք դնում. այն ժամանակ յուրաքանչյուր գրադարան պետության կողմից որոշակի քանակությամբ ամեն ամիս համալրվում էր: Տպվեց նոր գիրք, մի շաբաթ հետո դա արդեն հայտնվում էր գրադարանում:
Մայրաքաղաքը 12 թվին պատրաստվում է դառնալ համաշխարհային գրքի մայրաքաղաք, ընդամենը 4 գրախանութ ունի, էլ ինչի՞մասին ենք խոսում: Ամենաակնհայտ փաստն եմ ասում: Մյուս կողմից էլ` քիչ թե շատ կաղացող մշակութային կյանքն ամբողջությամբ կենտրոնացված է մայրաքաղաքում. կարծես Հայաստանն այս քաղաքի սահմաններով վերջանում է, իսկ այնտեղ մի հատ օտար, թշնամական երկիր է, որին ոչ ուշադրություն են դարձնում, ոչ ուզում են որեւէ բանով աջակցել:
Այդ վերաբերմունքի փոփոխության խնդիր կար, մեր նախաձեռնությունն ուզում էր նաեւ դրան նպաստել: Այսինքն` մարդկանց ստիպես Երեւանի պատերից մի քիչ էլ այն կողմ նայել, հիշել, որ դրսում էլ Հայաստան կա, որ այնտեղ էլ լավ մարդիկ են ապրում: Ու թող որեւէ մեկի մտքով չանցնի, թե հոգեւոր կյանքի արմատները հենց Երեւանում են, թող հիշեն` մեր լավագույն գրողները, մեր լավագույն գիտնականները հատկապես որտեղից են դուրս գալիս: Ու հենց որ հիշեն, կհասկանան, թե այսօր գյուղը, գավառը, հեռավոր մարզերը ինչքան կարեւոր են այս երկրի համար: Ո՞վ որոշեց, որ խնդիրները առաջինը Երեւանում պիտի լուծվեն, հետո նոր` մյուս տեղերում: Իսկ գուցե առաջինը հենց այնտե՞ղ պիտի լուծվեն:

ԵԹԵՐԱՅԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ

16 Մրտ

Նշվեց Եղիշե Չարենցի ծննդյան օրը

14.03.2011
Գայանե Դանիելյան
Մարտի 13-ին` հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 114-րդ տարեդարձի օրը, գրողները, գրականագետները, նրա պոեզիայի երկրպագուները ավանդաբար հավաքվում են Երեւանում նրա հուշարձանի մոտ, ապա Չարենցի տուն-թանգարանում մասնակցում են բանաստեղծի հիշատակին նվիրված միջոցառումներին:
Այս տարի ուշագրավ նախաձեռնությամբ են հանդես եկել մի խումբ երիտասարդներ` արձակագիր, հրապարակախոս Հովիկ Չարխչյանի գլխավորությամբ. առաջին անգամ Չարենցի ծննդյան օրը համացանցի միջոցով դարձնել գիրք հավաքելու եւ մարզային, գյուղական գրադարաններին նվիրելու օր:
«Գիրք – 2011» գրքի մարաթոնի շրջանակներում միայն Երեւանում եւ շրջակա բնակավայրերում արդեն հավաքվել է շուրջ 5000 անուն գիրք:
Նվիրատվության առաջին փուլը տեղի կունենա մարտի 19-ին Տավուշի մարզում:
«Այնտեղ գրքի տոն է լինելու, եւ այդ արարողության ընթացքում մենք Տավուշին հատկացնելիք գրականությունը կփոխանցենք իրենց` լեռնային շրջանի գյուղեր տեղափոխելու համար», — նշեց Չարխչյանը` շարունակելով. — «Ես Տավուշի բնակիչների հետ մինչեւ այդ հանդիպել եմ, զրուցել եմ, ու իրենք ուրիշ բանի օգնություն չուզեցին, թեեւ կարող էին ուզել: Նրանք ոչ ինչ-որ նյութական կամ այլ կարգի բաների պահանջ ունեին, այլ հատկապես գիր ու գրականություն էին ուզում` ամսագրեր, գրքեր, տեղեկատուներ, քարտեզներ, նոտաներ, ալմանախներ»:
Կազմակերպիչները մտադիր են գրքի մարաթոնը դարձնել ամենամյա եւ իհարկե` Եղիշե ծննդյան օրը:
«Մենք այդ օրը պատահական չենք ընտրել: Չարենցի պատգամները ինչ-որ կերպ իրականացնելու մղում կար` մշակույթը մարդկանց հասցնելու, գրքի նկատմամբ սեր արթնացնելու, այս ամեն ինչին գեղեցիկ երանգներ հաղորդելու», — նշեց Չարխչյանը:

Ռադիոհաղորդումն ամբողջությամբ կարելի է լսել այս հասցեում` http://www.azatutyun.am/content/article/2337624.html

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

16 Մրտ

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ

Մեր զրուցակիցն է գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը

— Պարոն Չարխչյան, մարտի 13-ին առաջին անգամ մեկնարկեց Գիրք-2011 ինտերնետային մարաթոնը: Նպատակը մարզերում գրքեր տարածելն է: Ինչո՞ւ նման մարաթոնի միտք հղացավ հենցհիմա:

— Մեկ տարի հետո մեր երկրի մայրաքաղաքը հավակնում է կրել գրքի համաշխարհային մայրաքաղաք կոչումը: Մինչդեռ Հայաստանի հարյուրավոր բնակավայրեր վերջին անգամ նոր գիրք տեսել են 20-25 տարի առաջ: Մյուս կողմից, մշակույթն այն դեպքում կարող է լիարժեք լինել, երբ այն բոլորի համար է: Այժմ Երևանն այդ իմաստով քիչ թե շատ տանելի վիճակում է, մինչդեռ մարզերում ահավոր կացություն է: Այդ իսկ պատճառով էլ Չարենցի ծննդյան օրը որոշեցինք նշանավորել նման ակցիայով: Ձևի ընտրությունը կանգ առավ համացանցային դաշտի վրա, քանի որ այդպես կարող էինք առավելագույն թվով մարդիկ ընդգրկել և ապահովել ուղղակի, անմիջական և արագ շփում:

Պարոն Չարխչյան, այսօր մարզը առավել կտրված է իրականությունից, մարզերի բնակիչներն ասում են, որ Հայաստանը միայն Երևանով է սահմանափակվում: Շատ մարզերում այսօրհամատարած արտագաղթ է, այս պայմաններում մարզի բնակչի համար արդյո՞ք կկարևորվի գիրքը որպես հոգևոր մշակույթ:

— Մենք շատ հաճախ թյուր կարծիք ենք ձևավորում գյուղում ապրող մարդկանց մասին` մոռանալով, որ հայ մշակույթի ամենամեծ թռիչքները ծնունդ են առել հենց գյուղում: «Ոչ միայն հացիվ» պահանջն այսօր խիստ արդիական է: Չի կարելի անընդհատ պնդել, թե մեր բնակիչները միայն կուշտ ստամոքսի կարիք ունեն: Նրանց համար հոգևոր կյանքին առնչվելը նույնքան կենսական է, որքան մյուս պահանջները:

Ի՞նչ եք կարծում, գիրք կկարդա այսօր հայ պատանին, ով մեծանում է մի միջավայրում, որտեղ արժեք են փողը, խելքն էլ պետք չէ, քանի որ տեսնում է` ովքեր են առավել հաջողակները,միաժամանակ տեսնում է, որ շատերի վերջին կարդացած ամենահետաքրքիր գիրքն այբբենարանն է, շատերը դա էլ չեն կարդացել, բայց շատ բան ունեն, իշխանություն ունեն: ԱԺ նախագահնէլ ասում է քաղաքականությանբ զբաղվելու համար պետք չէ խելք ունենալ, կարդալ և այլն:

— Իրավացի եք, այդ բոլորը ևս, ցավոք, կա: Բայց տեսեք, հենց այս մարաթոնի նախաձեռնողների և կամավոր կերպով աջակցողների գերակշիռ մասը նույն տարիքի երիտասարդներ են, ովքեր հրաշալի գիտեն գրքի ու հոգևորի արժեքը, գնահատում են այն, հասկանում են դրա մասսայականացման կարևորությունը: Կնշանակի կա երկու թև, և որպեսզի դրանցից լավագույնը հաղթի հոռի բարքերին ու պատկերացումներին, պետք է ամեն կերպ խթանել, աջակցել լավը: Այս մարաթոնն էլ հենց այդ միջոցներից մեկը կարող է դիտվել:

Ոչ որպես մարաթոնի նախաձեռնող, այլ որպես գրող, ի՞նչ եք կարծում, ընթերցո՞ղ ենք մենք առհասարակ, բացի Ձեր նշած Ֆեյսբուքի ակտիվ երիտասարդներից: Օրինակ` կարծիք կա, որՍովետական Միության տարիներին էլ հավաքում էին գրքեր, բայց շատերի տանը միչև այժմ դրանք գիրք չեն, այլ դեկորացիա:

— Խորհրդային տարիների մասին այդպես խոսում են հիմնականում նրանք, ովքեր այդ ժամանակներում երբեք չեն ապրել և հաճույքով չարախոսում են մի բանի մասին, ինչից այլևս վտանգ չկա: Իրականում իր հազարամյա պատմության ընթացքում հայ գրահրատարակչությունը երբեք այդպիսի թռիչք չէր ունեցել, ինչպես եղավ այդ ժամանակ: Հայ մարդը երբեք այնքան ընթերցասեր չի եղել, որքան այդ տարիներին: Ուրեմն եկեք նախ սա հիշենք ու հետո միայն խոսենք «դեկորացիաների» մասին, որոնք մեր օրերում շատ ավելի խայտառակ դրսևորումներ ունեն:

Իսկ ի՞նչ դեկորացիաների մասին է խոսքը:

— Դուք երբևէ առիթ ունեցե՞լ եք մասնակցելու որևէ գրքի շնորհանդեսի, երբ հավաքվում է մի 100 մարդ ու սկսում գովք անել մի գրքի, որից դեռ ոչ մի էջ չի կարդացել: Դե մի՞թե սա էլ նույնի մեկ այլ` շատ ավելի տգեղ դրսևորումը չէ: Կամ այն երևույթը, երբ պետպատվերով 100-ավոր անարժեք գրքեր են հրատարակվում, ամիսներով փոշոտվում են պահեստներում, բայց նույն պահին դրա հեղինակը պետական մրցանակ է ստանում: Սա էլ ձեզ մեկ ուրիշ դեկորացի` պետական հովանավորությամբ:

Պարոն Չարխչյան, նշանակում է պետական քաղաքականության չկա, նկատի ունեմ ինչքան էլ վարչապետը փորձում է խոսել տեղեկատվական տեխնոլոգիաների, նոր մեդիա մշակույթիզարգացման մասին, սրանք ոչ այլ ինչ են, քան մի՞ֆ: Նույն մեր պաշտոնյաներից արդյո՞ք մտածել են փառատոնին աջակցել կամ վարչապետը, որ գիտելիքից ու գիտելիքահենհասարակությունից է խոսում, աջակցե՞լ է, գրքեր տրամադրե՞լ է, թե անգամ տեղյակ էլ չէ:

— Պետական քաղաքականությու՞ն: Դա ի՞նչ բան է: Ֆանտաստիկ վեպերի՞ց է: Նման բան ոչ եղել է, ոչ էլ կա: Այն էլ մշակույթի իմաստով: Ինչ վերաբերում է մեր նախաձեռնությանն աջակցելուն, ապա կան առանձին պաշտոնյաներ, որոնք մասնացել են, աջակցության առաջարկ ստացել ենք նաև մշակույթի նախարարությունից, ինչին պատասխանեցինք, որ այլ բանի օգնության կարիք չունենք, բացի գրքերից: Իսկ վարչապետը… Դե ես ի՞նչ ասեմ մեր վարչապետի մասին: Բոլորդ էլ ինձնից լավ գիտեք…

— Որ նրա ասածը մի բան է, իսկ արածը բոլորովին մեկ ա՞յլ:

— Որ ոչ նրա ասածն է մի բան, ոչ արածը…(ժպտում է):

— Չնայած մինչև օրվա կես դեռ ժամեր կան ավարտին, բայց ինչպե՞ս եք գնահատում ակտիվությունը, մարդկանց ներգրավվածությունը:

— Չափազանց ակտիվ ու արդյունավետ: Խոսքս միայն մեր հավաքած գրքերի քանակի մասին չէ, որոնց թիվը մի քանի հազարից անցնում է: Կան շատերը, որոնք հնարավորություն չունեն գիրք նվիրելու, բայց այլ հարցերում են մեզ աջակցում: Բոլորի համար էլ այս խնդիրը հրատապ է ու սրտամոտ:

— Մարաթոնն ամենամյա կդառնա՞:

— Կցանկանայինք, որ այդպես լիներ: Բայց ժամանակից առաջ ընկնել չեմ ուզում: Կապրենք` կտեսնենք:

— Վերջին մի հարց, ինչո՞ւ մշակույթի նախարարության առաջարկած օգնությունից չօգտվեցիք:

— Պարզապես չկար դրա անհրաժեշտությունը: Այլ պատճառներ չեն եղել:

ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

16 Մրտ

Առաջին ինտերնետային մարաթոնը` գրքի մարաթոն

Ամսաթիվ: 11/03/2011
Մարտի 13-ին Հայաստանում առաջին անգամ կմեկնարկի «Գիրք-2011» ինտերնետային մարաթոնը: 24 ժամ անընդմեջ համացանցային տիրույթում, սոցիալական ցաների և էլեկտրոնային փոստի օգնությամբ մարաթոնի կազմակերպիչներն ու հարյուրավոր կամավորներ տպագիր գրականություն կհանգանակեն հանրապետության հեռավոր շրջանների դպրոցների և գրադարանների համար, որոնք վերջին 20-25 տարիներին ոչ միայն չեն համալրվել, այլև էական կորուստներ են ունեցել:
Մարաթոնի անցկացման նախաձեռնող խմբի ղեկավար, գրող Հովիկ Չարխչյանը մեզ տեղեկացրեց, որ լուրջ նախապատրաստական աշխատանք է տարվել, խմբում ընդգրկված երիտասարդների ներկայությունը հաջողության կարևոր նախապայման է, իսկ նրանց նախանձախնդրությունն ու պատրաստակամությունը էլ ավելի է շեշտում նպատակի կարևորությունը:
— Նման միջոցառման փորձ մեզ մոտ դեռևս չկա, և մեր խմբի անդամները ջանում են անել առավելագույնը` լավ արդյունքներ արձանագրելու համար: Մարաթոնի անցկացման օրը պատահական չի ընտրված: Մարտի 13-ը Եղիշե Չարենցի ծննյան օրն է: Մինչ ակցիայի սկիզբը բազմաթիվ չարենցասերների հետ միասին կայցելենք մեծ գրողի թաղման վայրը, հարգանգի տուրք կմատուցենք Չարենցի հիշատակին, որից անմիջապես հետո մարաթոնը կմեկնարկի և կտևի մեկ ամբողջ օր,- տեղեկացրեց Հ. Չարխչյանը:
«Գիրք- 2011»-ի կամավորները ինչպես մարտի 13-ին, այնպես էլ հետագա երեք օրերին կարող են անձամբ այցելել նրանց, ովքեր գրքեր նվիրաբերելու խոստումներ են տվել: Բացի այդ մայրաքաղաքի տարբեր հատվածներում կգործեն այսպես կոչված «հավաքագրման կետեր», ուր կարելի է հանձնել նվիրատրված գրականությունը: Կընդունվեն ցանկացած բովանդակության գրքեր, ամսագրեր, ալմանախներ, քարտեզներ, տեղեկատուներ: Բոլոր նվիրատուների անունները հրապարակվելու են, նշվելու են գրքերի վրա, իսկ նրանց անուններն արձանագրող ցուցակները հանձնվելու են այն գրադարաններին, որտեղ կհանգրվանեն նվիրաբերած գրքերը: Մանրամասների մասին նախաձեռնող խումբը խոստանում է տեղեկացնել լրացուցիչ: Հավելենք նաև, որ մարաթոնն ունի ոչ միայն մեծ թվով աջակիցներ, այլև ինֆորմացիոն հովանավոր` asekose.am-ը և ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագիրը:
asekose. am կայքէջը հանգանակության օրը պարբերաբար կտեղեկացնի ինչպես մարաթոնի ընթացքի, այնպես էլ տվյալ պահի արդյունքների մասին:

Հայաստանում կանցկացվի առաջին ինտերնետային մարաթոնը

Մարտ 11, 2011 | 17:31
Հայաստանում մարտի 13-ին տեղի կունենա առաջին ինտերնետային մարաթոնը` նվիրված գրքին: «Գիրք-2011» ինտերնետային մարաթոնը կտեւի 24 ժամ անընդմեջ՝ սոցիալական ցաների, էլեկտրոնային փոստի եւ տարբեր կայքերի միջոցով։ Այս մասինNEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց մարաթոնի անցկացման նախաձեռնող խմբի ղեկավար, գրող Հովիկ Չարխչյանը։
Մարաթոնի ընթացքում կարելի է նվիրաբերել ցանկացած տեսակի տպագիր գրականություն՝ գրքեր, ամսագրեր, տեղեկագրեր, քարտեզներ եւ այլն։ Չարխչյանի խոսքով՝ մարաթոնի ընթացքում հանգանակված ողջ գրականությունը կուղարկվի հանրապետության հեռավոր շրջանների դպրոցներ և գրադարաններ, որոնք վերջին 20-25 տարիներին ոչ միայն չեն համալրվել նոր գրականությամբ, այլեւ էական կորուստներ են ունեցել։
«Այդ օրը մայրաքաղաքի տարբեր հատվածներում կգործեն այսպես կոչված «հավաքագրման կետեր», ուր կարելի է հանձնել գրականությունը: Բացի այդ կան բազմաթիվ կամավորներ, որոնք պատրաստ են անձամբ այցելել նրանց տուն, ովքեր գրքեր նվիրաբերելու խոստումներ են տվել եւ վերցնել գրականությունը՝ մարաթոնին կամ դրան հաջորդող օրերին»,-ասաց Հ. Չարխչյանը։
Նշենք, որ մարաթոնի անցկացման օրը պատահական չի ընտրված: Մարտի 13-ը Եղիշե Չարենցի ծննյան օրն է: Մինչ ակցիայի սկիզբը կազմակերպիչները բազմաթիվ չարենցասերների հետ միասին կայցելենք մեծ գրողի թաղման վայրը, հարգանքի տուրք կմատուցենք Չարենցի հիշատակին, որից անմիջապես հետո մարաթոնը կմեկնարկի եւ կտեւի մեկ ամբողջ օր։

Առաջին ինտերնետային մարաթոնը` գրքի մարաթոն

Մարտի 13-ին Հայաստանում առաջին անգամ կմեկնարկի «Գիրք-2011»ինտերնետային մարաթոնը: 24 ժամ անընդմեջ համացանցայինտիրույթում, սոցիալական ցաների և էլեկտրոնային փոստի օգնությամբմարաթոնի կազմակերպիչներն ու հարյուրավոր կամավորներ տպագիրգրականություն կհանգանակեն հանրապետության հեռավոր շրջաններիդպրոցների և գրադարանների համար, որոնք վերջին 20-25 տարիներին ոչմիայն չեն համալրվել, այլև էական կորուստներ են ունեցել:Մարաթոնիանցկացման նախաձեռնող խմբի ղեկավար, գրող Հովիկ Չարխչյանը մեզ տեղեկացրեց, որ լուրջնախապատրաստական աշխատանք է տարվել, խմբում ընդգրկված երիտասարդների ներկայությունըհաջողության կարևոր նախապայման է, իսկ նրանց նախանձախնդրությունն ուպատրաստակամությունը էլ ավելի է շեշտում նպատակի կարևորությունը:- Նման միջոցառմանփորձ մեզ մոտ դեռևս չկա, և մեր խմբի անդամները ջանում են անել առավելագույնը` լավարդյունքներ արձանագրելու համար: Մարաթոնի անցկացման օրը պատահական չի ընտրված:Մարտի 13-ը Եղիշե Չարենցի ծննյան օրն է: Մինչ ակցիայի սկիզբը բազմաթիվ չարենցասերների հետմիասին կայցելենք մեծ գրողի թաղման վայրը, հարգանգի տուրք կմատուցենք Չարենցի հիշատակին,որից անմիջապես հետո մարաթոնը կմեկնարկի և կտևի մեկ ամբողջ օր,- տեղեկացրեց Հ.Չարխչյանը:«Գիրք- 2011»-ի կամավորները ինչպես մարտի 13-ին, այնպես էլ հետագա երեք օրերինկարող են անձամբ այցելել նրանց, ովքեր գրքեր նվիրաբերելու խոստումներ են տվել: Բացի այդմայրաքաղաքի տարբեր հատվածներում կգործեն այսպես կոչված «հավաքագրման կետեր», ուր կարելիէ հանձնել նվիրատրված գրականությունը: Կընդունվեն ցանկացած բովանդակության գրքեր,ամսագրեր, ալմանախներ, քարտեզներ, տեղեկատուներ: Բոլոր նվիրատուների անուններըհրապարակվելու են, նշվելու են գրքերի վրա, իսկ նրանց անուններն արձանագրող ցուցակներըհանձնվելու են այն գրադարաններին, որտեղ կհանգրվանեն նվիրաբերած գրքերը: Մանրամասներիմասին նախաձեռնող խումբը խոստանում է տեղեկացնել լրացուցիչ:

«Գիրք-2011» ինտերնետային մարաթոնը կմեկնարկի մարտի 13-ին

Մարտի 13-ին մեկնարկում է «Գիրք-2011» ինտերնետային մարաթոնը: Մարաթոնը նպատակ ունի հավաքագրել գրքեր և այն նվիրաբերել Հայաստանի հեռավոր բնակավայրերի գրադարաններին, դպրոցներին, զորամասերին:
Մարաթոնի նախաձեռնող խմբի անդամ, հրապարակախոս Հովհաննես Չարխչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շուրջ 24 ժամ ինտերնետային տիրույթում մարդիկ կարող են իրենց ներդրումն ունենալ այս մարաթոնում և գրքեր նվիրաբերել:
Չարխչյանը նշեց, որ ցանկացած ոք կարող է սոցիալական կայքերի, մասնավորապես Ֆեյսբուքի միջոցով տեղեկացնել գիրք նվիրելու իր պատրաստակամության մասին, և իրենց կամավորները կայցելեն նրանց և կվերցնեն նվիրատվությունը:
Չարխչյանը տեղեկացրեց, որ մարաթոնի մեկնարկի օրը իրենք կհրապարակեն կոնկրետ հեռախոսահամարներ, որոնց միջոցով ևս ցանկացողները կարող են զանգահարել և գիրք նվիրաբերել:
Մարաթոնի ինֆորմացիոն հովանավորները մարաթոնի օրը յուրաքանչյուր ժամը մեկ արդյունքների մասին տեղեկություններ կհաղորդեն:
Ի դեպ, միջոցառումը մեկնարկելու է Չարենցի թաղման վայր այցելությամբ:
«Այդ օրը Չարենցի ծննդյան օրն է, և մենք մեր նախաձեռնությունը նվիրում ենք այդ տարելիցին»,- ասաց հրապարակախոսը:

Գրքի մարաթոն

Մարտի 13-ին Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա «Գիրք-2011» ինտերնետային մարաթոնը: 24 ժամ անընդմեջ տեւելիք մարաթոնի ընթացքում կարելի է նվիրաբերել ցանկացած տեսակի տպագիր գրականություն՝ գրքեր, ամսագրեր, տեղեկագրեր, քարտեզներ, որոնք ուղարկվելու են Հայաստանի հեռավոր բնակավայրերի գրադարաններին, դպրոցներին, զորամասերին: Հայտնի է, որ այդ գրադարաններն ավելի քան 2 տասնամյակ չեն համալրվել, եղած գրքերն էլ, ժամանակի ընթացքում, բնականաբար, քայքայվում ու մաշվում են: Նախաձեռնող խմբի ղեկավար, գրող Հովիկ Չարխչյանը մեզ հետ զրույցում երեկ ասաց, որ գիրք նվիրաբերելու ցանկության մասին կարելի է ընդամենը տեղեկացնել Ֆեյսբուք սոցիալական ցանցում, եւ խմբի տասնյակ կամավորներն իրենք կայցելեն, կարձանագրեն նվիրատվությունը եւ կվերցնեն գրքերը: Դրանից բացի, Երեւանում նաեւ կլինեն կոնկրետ հասցեներ, որտեղ հնարավոր կլինի թողնել նվիրատվությունը: «Պարբերաբար ինֆորմացիա կլինի ընթացքի, հավաքված գրքերի ու մասնակիցների մասին: Բոլոր նվիրատու անձանց ու կազմակերպությունների անունները հրապարակվելու են»,- ասաց Հովիկ Չարխչյանը:

Մարտ 12, 2011

%d bloggers like this: