Tag Archives: Մատթեոս Զարիֆյան

ՄԱՏԹԵՈՍ ԶԱՐԻՖՅԱՆ

7 Նյմ

Հոգիս կը տանջե
Ջութակ մը հեռու.
Իզու՜ր շուքերու
Կը նայիմ — Ան չէ՜…

Ահ, նվագը՜ն այս խոր
Ամառ գիշերվան.
Կարծես թե կուլան
Աստղերը բոլոր…

Իզու՜ր շուքերու
Կը նայիմ — Ան չէ՜,
Հոգիս կը տանջե
Հոգի մը հեռու…

%d bloggers like this: