Tag Archives: մահապատիժ

32 ՔԱՅԼ

9 Փտր

Սա զարմանալի ու անհավատալի մի պատմություն է, որն իրականում եղել է:
1336 թվականին թագավոր Լյուդվիգ IV Բավարացին մահվան դատապարտեց պալատական Դից ֆոն Շաունբուրգին և նրա 4 համախոհներին պետական հեղաշրջման փորձ կատարելու համար: Մեղավորները պիտի գլխատվեին:
Մահապատժից առաջ, ավանդույթի համաձայն, թագավորը հարցրեց, թե որն է ֆոն Շաունբուրգի վերջին ցանկությունը: Եվ սա պատասխանեց, որ խնդրում է ներում շնորհել իր ընկերներին, եթե ինքը գլխատված վիճակում քայլելով անցնի նրանց կողքով: Ընդ որում, ֆոն Շաունբուրգը հստակեցրեց, որ դատապարտյալները կարող են կագնել մի շարքով՝ մեկը մյուսից 8 մետր հեռավորության վրա: Կարդարացվեն միայն նրանք, ում մոտով գլխատվածը կանցնի: Լսելով այդ զառանցանքը՝ թագավորը քրքջաց և խոստացավ կատարել մահապարտի ցանկությունը:
Դիցը խոնարհվեց: Օդում փայլեց դահճի սուրը և ֆոն Շաունբուրգի գլուխը գլորվեց ներքև: Բայց հենց այդ պահին մարմինը ոտքի կանգնեց և սարսափից քար կտրած ամբոխի հայացքի ներքո շարժվեց դեպի մյուս մահապարտները: Գլխատված մարմինը կատարեց ավելի քան 32 քայլ, հետո կանգ առավ ու փլվեց գետնին:
Թագավորը հավատարիմ մնաց խոստմանն ու ազատ արձակեց խռովարարներին:ricdr

ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՄԱՀ

6 Հկտ

1865 թվականին Ամստերդամում մահապատժի էին ենթարկում մի հանցագործի: Եվ ահա մահից առաջ դատապարտյալը հանկարծ բղավեց. «Խմեք Վան Հութենի կակաոն»: Բոլորը ապշած էին կատարվածից, մինչդեռ դա ամենացնցող գովազդային ակցիաներից մեկն էր: Կակաո արտադրողները բավականին կլորիկ գումար էին խոստացել մեռնողին, եթե նա այդ բառերն արտասաներ:
Ի դեպ, պատահածի մասին հաջորդ օրը գրեցին բոլոր թերթերը և կակաոյի վաճառքն աննախադեպ թռիչք արձանագրեց:

564715_600

ՓՂԻ ՄԱՀԱՊԱՏԻԺԸ

11 Փտր

Դաժան լուսանկար է, բայց պատմական փաստ է: 1916 թվականին Միացյալ Նահանգներում մահվան դատապարտեցին Մեծ Մերի անունով կրկեսային փղին այն բանի համար, որ նա տրորել էր երեք մարդու: Նրան գնդակահարելու մի քանի փորձերն անհաջողության մատնվեցին: Ի վերջո որոշեցին փղին կախել վերամբարձ կռունկից:

7735855

%d bloggers like this: