Tag Archives: հույս

ԷՄԻԼ ՍԻՈՐԱՆ

23 Հկտ

Ի մի բերելով մեր անցած ուղին` ստորացման զգացումով արձանագրում ենք, որ չենք ունեցել այն անհաջողությունները, որոնց արժանի էինք, որոնց հույսն ունեինք իրավացիորեն…

Որքան էլ անպատրանք լինես` անհնար է ապրել առանց հույսի: Միշտ մի հույս պահում ես` առանց ինքդ քեզ հաշիվ տալու դրա մասին, և այդ չգիտակցված հույսը փոխարինում է բոլոր այն ձևակերպված հույսերին, որոնք մերժել ես կամ սպառել…emil-michel-cioran3

ԲՐԵՄ ՍԹՈՔԵՐ

3 Հկտ

Կան պատճառներ, որպեսզի ամեն ինչ լինի այնպես, ինչպիսին կա:

Մեր բնույթը հիմնված է հույսի վրա: Մեր կամքից անկախ մենք հավատում ենք նրան, ինչը կատարվում է այնպես, ինչպես պիտի կատարվեր, իսկ եթե ոչ այդպես, ուրեմն դատապարտված է: Պարզապես ապշեցուցիչ է, թե ինչ արագությամբ է մարդը վերականգնում կորցրած հանգստությունը: Բավական է միայն վերացնել խզումը, խոչընդոտը (կարևոր չէ, թե դրանք ինչպիսի կորուստներ են պատճառել), և կրկին վերադառնում են հույսն ու խնդությունը:

Ոչինչ մի ակնկալեք, և ստիպված չեք լինի հիասթափվել:bram-stoker-dracula-1420756-644x362-630x354x80xX-1

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԴԵՐԿԱՉ

7 Դկտ

ԻՄ ԵՎ ՁԵՐ ՀԱՎԱՏԱՄՔՆԵՐԸ

Ես գիտեմ.
Ինչ էլ որ ինձ հետ պատահի,
Ամեն ինչ կկատարվի վատագույն ձևով,
Եվ ես դրան պատրաստ եմ:
Ես գիտեմ,
Կյանքն այն ժամանակ կդառնա ավելի լավը,
Երբ ես մեկ անգամ և ընդմիշտ բաժանվեմ Հույսից.
Ու դրանից բացի ես ինձ նաև ասացի.
Մի’ վախեցիր:
Մի’ հավատա:
Մի’ խնդրիր:

Հույսի զավակաները Հիասթափություններն են:
Եվ նա չունի ուրիշ զավակներ:
— Պետք է սպասել,- ասում է Հույսը:
Եվ ահա սպասում էի ես:
Բայց իզուր:

Տե’ր Աստված:
Ես գիտեմ.
Հետոն երբեք չի գա:
Օգնիր ինձ բաժանվել հույսերից
Եվ ապրել ոչ թե գալիքով, այլ ներկայով:

%d bloggers like this: