Tag Archives: Հովսեփ Օրբելի

ՈՐՏԵ՞Ղ Է ԹԱՔՑՎԱԾ ԳԱԳԻԿ ԱՐՔԱՅԻ ԱՐՁԱՆԸ

6 Հնվ

1906 թ.Անի մայրաքաղաքում Նիկողայոս Մառը պեղումների ժամանակ հայտնաբերեց հայ միջնադարյան քանդակագործության բացառիկ նմուշ՝ Բագրատունյաց Գագիկ Ա թագավորի արձանը: Արձանը 2.26 մ. բարձրություն ուներ, կերտված էր վարդագույն տուֆից, տեղադրված էր եղել եկեղեցու հյուսիսային պատին:
Մի քանի տարի անց իրավիճակը կտրուկ փոխվում է: Սկսվում է պատերազմը, պեղումները դադարեցվում են, իսկ երբ 1918 թվականին թուրքական զորքերը մոտենում են Անիին, անհրաժեշտություն է ծագում հրատապ կերպով փրկել հնագիտական ու մշակութային արժեքները: Հենց այդ օրերին էլ Մառի, Հովսեփ Օրբելու և Աշխարհաբեկ Քալանթարի ահազանգին արձագանքում են մի խումբ երիտասարդ հայրենասերներ: Այդ նվիրյալները՝ նրա ընկերները հնագետների խնդրանքով մի օր անցնում են Ախուրյան գետը և իրենց կյանքը վտանգելով ձեռնամուխ են լինում պեղումների արդյունքում հայտնաբերված ցուցանմուշների փրկությանը: Լաստանավի օգնությամբ նրանք սկսում են տեղափոխել այն ամենը, ինչ կարելի էր դուրս բերել Անիից: Սակայն երբ հերթը հասնում է Գագիկ արքայի արձանին, պարզվում է, որ այն բավականին ծանր է և հնարավոր չէ լաստանավով անցկացնել գետի մյուս ափը:
Թուրքական բանակն արդեն գտնվում էր չափազանց մոտ: Նրանց տեղաշարժը հազիվ թե աննկատ մնար: Եվ այդ ժամանակ երիտասարդները կայացնում են միակ խելամիտ որոշումը. Գագիկ արքայի արձանը թաքցնել որևէ ապահով վայրում՝ հողի տակ, և սպասել՝ մինչև վրա կհասնեն ավելի անվտանգ ժամանակներ:
Մինչ օրս էլ արձանը շարունակում է մնալ իր թաքստոցում: Բարեբախտաբար, այսօր հայ հնագետներին հայտնի է արձանի գտնվելու ճշգրիտ վայրը: Սակայն դա հրապարակման ենթակա չէ հասկանալի պատճառներով: Գաղտնիքը կբացահայտվի միայն այն դեպքում, երբ հնարավոր կդառնա Անիում պեղումներ կատարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ Հայաստանի մասնակցությամբ ու կարտոնվի արձանը տեղափոխել մեր երկիր:
Իսկ այժմ պահպանվել է միայն արձանի լուսանկարը՝ կատարված Արամ Վրույրի կողմից:

Հովիկ Չարխչյան

pfhm70vs

ԱՂԱՍԻ ԽԱՆՋՅԱՆԻ ԹԱՂՈՒՄԸ

31 Հկտ

1936 թ. հուլիսի 11-ին Խանջյանի դիակը Թիֆլիսից Երևան բերին։ Երևանի կայարանում մեծ բազմության Էր հավաքվել։ Կայարանից մինչև քաղաք տանող ճանապարհը փակված Էր միլիցիոներների խիտ շղթայով։ (Խանջյանի դիակին դիմավորել պաշտոնապես թույլատրված Էր միայն Կենտկոմի և Կենտգործկոմի անդամներին)։ Որպես Կենտգործկոմի անդամ, ես կայարան գնացի։ Երբ Խանջյանին բերող վագոնը մոտեցավ կառամատույցին, Խանջյանի զինակիցներն ու մոտիկ մարդիկ մտան վագոն և ուսամբարձ դագաղը դուրս բերին վագոնից։ Խիստ սրտաճմլիկ Էր դագաղի կափարիչին տեսնել Խանջյանի անբաժան գլխարկ-կեպին։

Կայարանից մինչև Խանջյանի առանձնատունը, որ գտնվում Էր Հրազդանի ձախ ափին, դագաղը տարվում Էր ուսերի վրա։ Համարյա հինգ րոպեն մեկ փոխվում Էին դագաղն իրենց ուսերին կրողները։ Ժողովուրդը ամեն կերպ աշխատում Էր պատռել միլիցիայի շղթան և հետևել Խանջյանի դագաղին, բայց միլիցիոները հարվածում և ետ Էր մղում նրանց։ Ես ականատես եղա մի սրտառուչ դեպքի։ Ակադեմիկոս Հովսեփ Օրբելին մոտեցավ միլիցիոներներից մեկին, գրպանից հանեց Խորհրդային Միության Կենտգործկոմի անդամության տոմսը և ասաց. «Կյանքումս երբեք չեմ օգտագործել Կենտկոմի անդամության իրավունքները, թույլ տվեք անցնել և գնալ դագաղի ետևից»։

Միլիցիոներները ձգված պատվի առան և ճանապարհ բացեցին մեծանուն գիտնականի համար։ Նա դագաղին հասնելով փոխարինեց մեկին, դագաղին ամրացած փայտը դնելով իր ուսերին։ Դագաղի ետևից քայլում Էինք ես և Չարենցը, երբ մոտեցանք Խանջյանի առանձնատան դարպասներին, Չարենցն ասաց. «Այ տղա, Ալազան, նեուժելի Խանջյանի նման բոևոյ մարդը կարող Էր իրեն խփել, չէ, էստեղ մի գաղտնիք կա, որը վաղ թե ուշ կպարզվի»։ Եվ պարզվեց։

Դագաղը դրվեց աոանձնատան դահլիճում։ Խանջյանի անձնական բժիշկ Սաղյանը և հայտնի վիրաբույժ Միրզա–Ավագյանը, տեսնելով Խանջյանի զույգ քունքերի վերքերը, կասկածանքով ասել են, որ այդ վերքերը ինքնասպանի վերքեր չեն, այլ մեկն ու մեկի ձեռքով նա սպանված է։ Այս կասկածի համար երկու բժիշկները բանտ նետվեցին։ Սաղյանին գնդակահարեցին, իսկ Միրզա-Ավագյանը բանտում մահացավ դիզենտերիա հիվանդությունից։

 ՎԱՀՐԱՄ ԱԼԱԶԱՆ

 «Տառապանքի ուղիներով»8vq_sI_yY8w

%d bloggers like this: