Tag Archives: հովհաննես

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

12 Սպտ

Ֆոլկլորի մասին

 

Այսպիսի ծերեր պատահում էին մեզ գրեթե ամեն գյուղում: Նրանցից մեկը ավանդույթների, առասպելների, հին զրույցների, ժողովրդական հավատալիքների մի շտեմարան, մի թանգարան է:

Այս պատմություններից, զրույցներից, սովորույթներից շատերը եկել են հին դարերից, մեր հին նախնիների կյանքն ու սովորությունները նրանց մտքի եւ հոգու ծնունդներն են:

Ահա թե որտեղ է հայոց գրականության աղբյուրը, ահա թե որտեղից զորանալու համար պետք է խմի հայոց բանաստեղծը, հայոց վիպասանը, հայոց գրողը: Բայց մեռնում են այս ծերունիները, իրենց հետ տանելով իրենց իմացածը, իսկ նրանց որդիները հոգսերով ծանրացած, բարոյապես այլանդակված, նոր բառեր են սովորում, նոր բարքեր, նոր կարգեր: Մի բաբելոնյան խառնակություն: Այս պատկերը կարելի է նմանեցնել մի հարսանիքի, ուր հարբած հանդիսականները խառնիխուռն աղմկում են եւ չեն լսում, թե ինչ է երգում երգիչը, որ շուտով պետք է լռի:

Սրանից 10 տարի առաջ Լոռիում ինչ խոսքեր, դարձվածքներ, զրույցներ լսել եմ, ինչ սովորություններ տեսել եմ, այժմ դժվար եմ տեսնում ու լսում: Բոլորը նսեմացել, նոսրացել, անհետացել են:

Ժողովուրդը մի դրությունից անցնում է դեպի մյուսը՝ ինքնագլուխ, առանց առաջնորդի եւ հսկողի, եւ այդ դրության մեջ շատ բաների հետ կորցնում է եւ մեր բանավոր գրականությունը:

Մասնավոր ապահով մարդիկ չկան, որ հավաքեն, այնպիսի հարուստներ չկան, որ գործունյա մարդկանց միջոց տան հավաքելու, ընկերություն չկա, որ զբաղվի դրանով, իսկ մամուլը… ճգնում է եղած ողորմելի գրականությունն էլ խեղդել իր հրապարակախոսական ցեխի մեջ, ուր մնաց այդ մասին հոգար գավառներում ցրված աշխատակիցների միջոցով: Եվ այսպիսով, մոռացվում, թաղվում, կորչում են մեր ազգային հոգու ծնունդները: Մեր գրականության հարազատ հողն ու պատվանդանը մաշվում, սպառվում, անհետանում է…1232578_10201698374248377_42103719_n

%d bloggers like this: