Tag Archives: հնարավորություն

ՊՈԼԼՈ ՄԵՅ

24 Դկտ

Հնարավորությունների իրականացումից հրաժարումը մարդու մոտ հարուցում է մեղքի զգացում ինքն իր հանդեպ: Ստեղծագործական ակտ կատարելով մարդն ինչ-որ բան է սպանում իր անցյալից, որի շնորհիվ ինչ-որ նոր բան կարող է ծնվել ներկայի մեջ: Այդ պատճառով էլ տագնապներին միշտ ուղեկցում է մեղքի զգացողությունը: Թե մեկը, թե մյուսը կապված են հնարավորությունների կենսագործման հետ:

Անհատականությունը երբեք չի զարգանում ինքնիրեն: Մարդն անհատականություն է դառնում միայն այն աստիճանով, որքանով նա կարող է գիտենալ դա, հաստատել դա, կիրառել դա:rollomay

ՖՐԵՆՍԻՍ ՍՔՈԹ ՖԻՑՋԵՐԱԼԴ

12 Փտր

Կյանքն առավել լավ ես տեսնում, եթե նրան դիտում ես միակ պատուհանից: Բարդ է ոչ թե կյանքը, այլ այն ուղղորդելու և վերահսկելու խնդիրը:
Եթե հաջողության ես հասել, եթե իրոք արժանի ես դարձել դրան, ապա սոսկ սեփական անհատականությամբ անգույն կյանք կունենաս: Դու պետք է փրկարար պատճեններով պաշտպանվես ինքդ քեզնից, պետք է շտապով ստեղծես դրանք այն ամենից, ինչ կա ձեռքիդ տակ՝ ոգելից խմիչք, բորսային գործարք, կարգ ու կռիվ, գռեհկություն, թռչունների ոչնչացում, կին, կեղծիք: Կարևոր չէ, թե ինչ, միայն թե պարտակես այն, որ լոկ դու ունես և ուրիշ ոչ ոք: Համենայն դեպս, պետք է այսպես կարծես: Նկատի ունեցիր. եթե թողնես, որ ձեռք տան քո «ես»-ին, կկործանես այն: Պետք է միշտ գաղտնի պահես քո ներքին հնարավորությունները, թաքցնես դրանք լկտի աչքերից ու անմաքուր ձեռքերից… Դժբախտությունն այն է միայն, որ մեր պաշտպանական դիմակավորումը մեզնից ուժեղ է դուրս գալիս:

ԼԱՐԱԽԱՂԱՑԸ

28 Փտր

Լարախաղացը երկու սյուներից պարան կապեց ու ասաց.
— Ես կարող եմ երկու ոտքով քայլել պարանի վրա:
— Չես կարող,- ասացին հավաքված մարդիկ:
Լարախաղացը վեր մագլցեց ու վազ տվեց պարանի վրայով: Մարդիկ տեսան ու զարմացան:
— Ես կարող եմ մի ոտքով քայլել պարանի վրա,- ասաց լարախաղացը:
— Չես կարող,- չհավատացին մարդիկ:
Իսկ լարախաղացը նորից բարձրացավ ու մեկ ոտքով ցատկոտեց պարանին: Մարդիկ տեսան ու զարմացան:
— Ես կարող եմ առանց որևէ ոտքի քայլել պարանի վրա,- ասաց լարախաղացը:
— Չես կարող,- հակառակվեցին մարդիկ:
Լարախաղացը վեր բարձրացավ, կանգնեց, երկու ոտքերը կտրեց պարանից, ներքև ընկավ ու մեռավ:
Մարդիկ տեսան, զարմացան և համոզվեցին, որ անսահման են մարդկային հնարավորությունները:

Հովիկ Չարխչյան

%d bloggers like this: