Tag Archives: հիշողություն

ԱՆՊԱՏՃԱՌ ՀՈՒՇԸ

16 Նյմ

Հիշելն ու չմոռանալը տարբեր բաներ են: Հիշելն ինքնաբերաբար է, չմոռանալու մեջ ճիգ կա:
Հիշողության իրավունքը լինելն է: Մնացածը քո ընտրությունն է: Մեկին կհիշես, մյուսին կմոռանաս, երրորդին կպահես մտքիդ մեջ, չորրորդի մասին քեզ կհուշեն: Եվ դրանցից ամեն մեկն իր պատճառը կունենա, որովհետև հիշողությունն ամեն բանի համաձայն է, բացի անպատճառ լինելուց:
Ու եթե մի օր հանկարծ բացորոշես, որ քո բոլոր հուշերն ու հիշատակները ասեղված են միևնույն թելով, իմացիր, որ դա քո դերձանն է: Քո հիշողության մեջ դու պահպանում ես քեզ կամ կորցնում ես քեզ: Եթե այնտեղ կան ուրիշները, ապա կան միայն նրա համար, որ քեզ հետ են եղել: Նրանց բացառելիս դու նախ ինքդ քեզ ես հերքելու:

Հովիկ Չարխչյանmemory

ՖՐԱՆՍՈՒԱԶ ՍԱԳԱՆ

9 Հնս

Արտաքին հանգստության համար ներքին ունայնություն է պետք…

Կգտնվի՞ ողջ աշխարհում ավելի միայնակ արարած, քան մարդը, ով որոշել է ապրել ուրախ, երջանիկ, բարեհամբույր ցինիզմով, մարդ, որը նման որոշման է հանգել ամենաբնական ճանապարհով` բնազդաբար, և հանկարծ մնում է դատարկ ձեռքերով:

Իսկ եթե կուզեք` ժամանակ առ ժամանակ մարդկանց չէր խանգարի միայնակ լինել: Դա իր հմայքն ունի: Երբեմն պատահում է, որ մարդը բացարձակապես երջանիկ է միայնակ, ինքն իր հետ: Այդպիսի րոպեների հիշողությունները դժվար պահերին փրկում են հուսահատությունից: Դուք արդեն գիտեք, որ ընդունակ եք երջանիկ լինել միայնակ ու առանց որևէ էական պատճառի: Դուք գիտեք, որ դա հնարավոր է: Ու եթե մարդը դժբախտ է մեկ ուրիշի պատճառով, անհուսորեն, համարյա օրգանապես կախված է նրանից, նման հիշողությունները վերադարձնում են վստահությունը: Ինքնավստահությունն ինքդ քեզ հետ մեղսակցության արբեցնող զգացումն է:

Ավելի լավ է ունենալ հիմնավոր պատճառ դժբախտության համար, քան աննշան` երջանկության համար:

45372556_Francoise_Sagan

ԷԴՄՈՆ ԺԱԲԵՍ

28 Մյս

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՌՔԸ

Մի ժամանակ գտնվեց ձեռքը,
որ մեզ ուղեկցեց առ կյանք:

Արդյո՞ք կգտնվի հետո ձեռքը,
որ մեզ կուղեկցի առ մահ:

%d bloggers like this: