Tag Archives: ՀԵՐՄԱՆ ՀԵՍՍԵ

ՀԵՐՄԱՆ ՀԵՍՍԵ

5 Նյմ

Ամեն ոք ունի իր աստղը, ամեն ոք ունի իր հավատը։ Անձամբ ես հավատում եմ միայն մի բանի՝ կործանմանը։ Մենք վարգում ենք անդունդի եզրին ընթացող ուղեսայլի մեջ, և ձիերը խրտնել են։ Մենք բոլորս դատապարտված ենք մահվան և պետք է կործանվենք, բայց մենք նորից կծնվենք, մեծ շրջադարձի, մեծամեծ փոփոխությունների ժամանակներ են մեզ համար եկել։ Ամենուր նույնն է․ ահեղ պատերազմը, արվեստում կատարվող խոշոր փոփոխությունները, արևմուտքի տերությունների կործանումը… Մեռել է այն ամենը, ինչը մեզանում լավն էր ու մեր սեփականը, մեր հրաշալի բանականությունը դարձել է մոլորություն, մեր դրամը՝ հասարակ թուղթ, մեր մեքենաները կարողանում են սոսկ կրակել ու պայթեցնել, մեր արվեստը ինքնասպանություն է։ Մենք խորտակվում ենք, բարեկամներս, այդպես է մեզ նախասահմանված…1335512305_logo

ՀԵՐՄԱՆ ՀԵՍՍԵ

10 Սպտ

Կար-չկար` մի մարդ, ով սիրում էր անհույս: Նա ընդհանրապես հեռացավ դեպի իր հոգին ու մտածեց, թե այրվում է սիրուց: Աշխարհը նրա համար կորսված էր, նա չէր տեսնում ոչ կապույտ երկինքը, ոչ կանաչ անտառը, աղբյուրը նրա համար չէր քչքչում, քնարը չէր հնչում: Ամեն բան սուզվել էր, և նա դարձավ դժբախտ ու թշվառ: Բայց նրա սերն աճում էր և նա նախընտրեց մեռնել ու ընդհանրապես դատարկվել, քան հրաժարվել գեղեցկուհուն տիրելուց, որին սիրում էր: Նա զգում էր, որ սերն իր ներսում մոխրացրել է մնացած ամեն ինչ, սերը դառնում էր ավելի հզոր, այն ձգվեց, և գեղեցկուհին ստիպված էր հնազանդվել, աղջիկը եկավ և նա կանգնեց լայն պարզած ձեռքերով, որ առնի իր գրկի մեջ: Բայց կանգնելով նրա առաջ, աղջիկն ամբողջովին կերպարանափոխվեց, և նա` ցնցվելով, զգաց ու տեսավ, որ իրեն է սեղմել ողջ կորսված աշխարհը: Աղջիկը կանգնել էր նրա առաջ ու տրվել էր նրան. երկինքը, անտառը, աղբյուրը` ամեն ինչը կրկին հրաշալի շողշողացին նոր, թարմ գույներով, նետվեցին նրա վրա, պատկանեցին նրան, խոսեցին նրա լեզվով: Եվ այն բանի փոխարեն, որ միայն տիրանար կնոջը, նա գրկեց ամբողջ աշխարհը, և երկնքում յուրաքանչյուր աստղ խոսեց նրա մեջ և ուրախ կայծկլտաց նրա հոգում: Նա սիրեց և դրա հետ մեկտեղ վերագտավ ինքն իրեն: Մինչդեռ շատերը սիրում են, որ միաժամանակ կորնեն իրենք իրենց:pindavsika

ՀԵՐՄԱՆ ՀԵՍՍԵ

19 Հնվ

Այն, որ ես ձեզ սիրում եմ, միգուցե միևնույն է ձեզ համար: Երջանկությունը սիրված լինելը չէ: Յուրաքանչյուր մարդ սիրում է ինքն իրեն, և այնուհանդերձ հազարավոր մարդիկ տառապում են ամբողջ կյանքում: Ոչ, սիրված լինելը երջանկություն չէ: Բայց սիրելը` ահա թե որն է երջանկությունը:

Սակայն սերը ստեղծված չէ նրա համար, որպեսզի մեզ երջանիկ դարձնի: Ես կարծում եմ, որ այն ստեղծվել է, որպեսզի մեզ ցույց տա, թե որքան ուժեղ ենք մենք տառապանքի ու համբերության ժամանակ:hermann-hesse-watercolor-portrait4-fabrizio-cassetta

ՀԵՐՄԱՆ ՀԵՍՍԵ

30 Սպտ

Երբեմն մենք այս ու այն բանն ենք ձեռնարկում, մեկնում ենք ու վերադառնում, կատարում մեկ այս, մեկ այն, և ամեն ինչ բնական ու հեշտ է թվում, ոչնչով չծառնաբեռնված ու կարծես թե ոչ պարտադիր, սակայն ամեն ինչ, ըստ երևույթին, կարող էր և այլ կերպ լինել: Երբեմն էլ, ուրիշ պահերի, թվում է, թե ոչինչ այլ կերպ չէր կարող լինել, անպարտադիր ու հեշտությամբ տրվող ոչինչ գոյություն չունի, և նույնիսկ մեր յուրաքանչյուր ներշնչում-արտաշնչումը նախասահմանված է ի վերուստ և ծանրաբեռնված ճակատագրով:
Մեր կյանքի այն արարքները, որ մենք բարի ենք համարում և որոնց մասին թեթև սրտով ու հաճույքով ենք պատմում, դրանք բոլորն էլ վերաբերում են այն առաջին` «հեշտ» համարվող տեսակին, և մենք հեշտությամբ էլ բոլորը մոռանում ենք: Ուրիշ արարքները, որոնց մասին դժվարանում ենք խոսել, մենք երբեք չենք կարողանում մոռանալ, դրանք ինչ-որ չափով ավելի շատ են մերը, քան առաջինները, և նրանց երկար ու ձիգ ստվերները փռվում են մեր կյանքի բոլոր մնացյալ օրերի վրա:

ՀԵՐՄԱՆ ՀԵՍՍԵ

9 Սպտ

Այն, ինչ բնական էր երեկ, այսօր արդեն անբնական է:
Մարդկանց մեծ մասը նման է վայր ընկնող տերևների: Նրանք սավառնում են օդում, պտույտներ են գործում, բայց ի վերջո ընկնում են գետնին: Մյուսները (դրանք շատ չեն) աստղերի են նման: Նրանք ընթանում են որոշակի ուղեծրով և ոչ մի քամի չի կարող պարտադրել, որ շեղվեն իրենց ուղուց:
Կյանքը միշտ ահավոր է: Մենք մեղավոր չենք, բայց և այնպես պատասխանատու ենք: Ծնվում ես և արդեն մեղք ունես: Ես նաև սկսեցի հասկանալ, որ ցավն ու հիասթափությունը և թախիծը առաքվում են մեզ ոչ նրա համար, որ կոտրեն մեր ոգին, զրկեն մեզ արժեքներից ու արժանապատվությունից, այլ նրա համար, որպեսզի խելքի բերեն մեզ և մոտեցնեն մեր հասունությունը: Չի կարելի աշխարհը համարել անկատար կամ դեպի կատարելություն դանդաղ ընթացող: Ոչ, այն կատարյալ է յուրաքանչյուր ակնթարթ, բոլոր մեղքերն իրենց մեջ արդեն ապաշխարանք են կրում, բոլոր մանուկներն իրենց ներսում արդեն ամփոփում են ծերունեներին, բոլոր նորածինները՝ մահը, բոլոր մեռնողները՝ հավերժական կյանքը…

ՀԵՐՄԱՆ ՀԵՍՍԵ

25 Դկտ

Մենակությունը անկախություն է… Մենակությունը սառն է, այո, բայց և անաղմուկ, զարմանալի անաղմուկ ու մեծ, ինչպես ցուրտը, լուռ անհունը, որի մեջ շարժվում են աստղերը:
Մարդը հնարավորություն ունի ամբողջովին տրվելու հոգևոր կյանքին, մերձենալու Աստծո սրբազան իդեալին: Եվ դրան հակառակ, նա բոլոր հնարավորություններն ունի տրվելու նաև բնազդական կյանքին, զգայական պահանջներին, և բոլոր ջանքերն ուղղելու ակնթարթային հաճույքներ ստանալուն: Ճանապարհներից մեկը տանում է դեպի սուրբը, դեպի հոգու նահատակը, դեպի ինքնամերժումը` հանուն Աստծո: Մյուս ճանապարհը տանում է դեպի անառակը, դեպի բնազդներից տառապողը, դեպի ինքնամերժումը` հանուն մարմնի:
Ապրել աշխարհում, ասես դա աշխարհը չէ, հարգել օրենքը, բայց, անյուհանդերձ, նրանից վեր կանգնել, տիրել`ասես չտիրելով, հրաժարվել` ասես դա բոլորովին էլ հրաժարում չէ,- կենսական բարձրագույն իմաստությանը հաճո այս բոլոր պահանջները կյանքի կոչելու ընդունակ է միմիայն երգիծանքը:
Այս պարզունակ, հարմարվող, այդքան քչով բավարարվող այսօրվա աշխարհի համար դու շատ խստապահանջ ու քաղցած ես, այդ աշխարհը մի կողմ կշպրտի քեզ, դու մի չափում ավելի ունես, քան անհրաժեշտ է նրան: Ով այսօր ուզում է ապրել և գոհ լինել իր կյանքից, նա իրավունք չունի լինել քեզ և ինձ նման: Ով ճնկճնկոցի փոխարեն պահանջում է երաժշտություն, հայացքների փոխարեն ուրախությունններ, դրամի փոխարեն` հոգի, վազվզոցի փոխարեն` իսկական աշխատանք, զվարճալիքի փոխարեն` իսկական կրքեր, նրա համար այս փառավոր աշխարհը հայրենիք չէ…

ՀԵՐՄԱՆ ՀԵՍՍԵ

3 Նյմ

… Ես երբեք չեմ քննադատում: Դրանից ոչ ոք օգուտ չի քաղի: Փոխարենը ժամանակ առ ժամանակ ընտրում եմ իմ ընթերցած գործերից լավագույնը և հանձնարարում եմ ուրիշներին… Միայն դրական դատողություններն են, որ արժեք ունեն: Բացասականներն ու կշտամբանք պարունակողները հենց որ ասվում են, դառնում են անհիմն, թեև դիտողությունն ինքնին կարող է ճիշտ լինել… Մենք ճշմարտությունն ենք ասում, երբ հաստատում ենք, ընդունում, համաձայնում: Սխալների, մոլորությունների ամենանուրբ, ամենաոգեկան արձանագրումը դատողություն չէ, այլ բամբասանք…
Սխալ է կարծել, որ իբր թե բանաստեղծը վախենում է քննադատությունից և, արվեստագետի փառասիրությունից մղված` անմիտ շողոքորթությունները գերադասում է իսկական, խորաթափանց քննադատությունից: Ընդհակառակը, բանաստեղծը բոլոր կենդանի արարածների նման սեր է որոնում, սակայն նա, բացի դրանից, սպասում է, որ իրեն ճանաչեն և հասկանան: Միջակ քննադատների շրջապատում ընդունված է ծիծաղել քննադատությանը չդիմացող բանաստեղծի վրա, բայց այդ ծիծաղը վատ սկզբնաղբյուր ունի: Իսկական բանաստեղծն ուրախանում է իսկական քննադատություն լսելով: Նա չի պատրաստվում քննադատից բան սովորել, այդ մեկն անկարելի է, բայց քննադատությունից պարզաբանումներ և ուղղումներ է ակնկալում: Չէ՞ որ այն ժամանակ նա կարող է տեսնել նաև իր աշխատանքն ազգային մշակութի ընդհանուր հաշվեկշռում, տաղանդների և իրական գործերի փոխանակման հոլովույթում: Այլապես իր մտադրությունների մեջ չհասկացված (միևնույն է` գերագնահատում են իրեն, թե՞ թերագնահատում), նա ճախրում է մի անիրական աշխարհում, և այդ հանգամանքը ջլատում է նրա ուժերը…

%d bloggers like this: