Tag Archives: հեծյալ

ԵԹԵ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵՐ

21 Մրտ

Աղքատը կանգնել էր ճամփեզրին և օգնություն էր մուրում: Մի հեծյալ անցավ նրա մոտով և մտրակով հարվածեց դեմքին: Աղքատը նայեց հեռացող ձիավորին և ասաց.
— Երջանիկ եղիր:
Մեկը, ով տեսավ պատահածը և լսեց նրա խոսքերը, հարցրեց.
— Մի՞թե դու այդքան հանդուրժող ես:
— Ոչ,- պատասխանեց աղքատը,- պարզապես եթե հեծյալը երջանիկ լիներ, նա չէր հարվածի դեմքիս:0_9129f_ad872bb2_XXXL

%d bloggers like this: