Tag Archives: հավատարմություն

ՄԱՐԿ ՏՎԵՆ

5 Փտր

Գիտե՞ք, ես հասկանում եմ հավատարմությունն իբրև հավատարմություն հայրենիքին, այլ ոչ թե հաստատություններին ու կառավարողներին: Հայրենիքն իրական է, ամուր, մշտական: Հայրենիքը պետք է պահպանել, հոգ տանել նրա համար, լինել նրան հավատարիմ: Իսկ հաստատությունները… մի տեսակ արտաքին բաներ են, հագուստի նման, իսկ հագուստը կարող է մաշվել, պատռվել, դառնալ անհարմար, դադարել մարմինը պաշտպանել ցրտից, հիվանդություններից, մահից: Հավատարիմ լինել փալասին, փառաբանել փալասը, խոնարհվել փալասի առաջ, մեռնել փալասի համար` դա հիմար հավատարմություն է, կենդանական հավատարմություն…cropped-mark-twain-102509

ԻՎԱՆ ԻԼՅԻՆ

18 Հկտ

Հավատարիմ լինելու համար պետք է ինչ-որ բան սիրել: Այսինքն, անհրաժեշտ է ընդհանրապես սիրել կարողանալ, հատկապես անբաժանելի` ամբողջական սիրով: Հենց այդ սերն էլ առանձնացնում է մարդուն: Այդ սերը նրան կապում է իր սիրելի արժեքների հետ, և հավատարմությունն այս դեպքում նվիրվածությունն է արժեքներին: Ով ոչինչ չի սիրում, նա անդադրում է, պարապ թրևող, ոչնչին հավատարիմ չէ,  ամեն բան հանձնող է: Ով իսկապես սիրում է, նա «այլ կերպ չի կարող». նրա մեջ տիրապետում է ներքին օրենքը, սուրբ անհրաժեշտությունը: Այնպես չէ, որ այդ անհրաժեշտությունը նրա համար ծանրություն է կամ կախման մեջ է պահում: Ոչ, բայց նա այլ կերպ չէր էլ փափագի ու չէր կարող: Այդ անհրաժեշտությունը նա ընկալում է իբրև իր կողմից ընտրված ու ցանկալի մի բան` ինչպես ինքնորոշումը, ինչպես ճշմարիտ ազատությունը: Դա նրա համար թեթև է և բնական: Ու նա կրում է իր հավատարմությունը որպես իր կյանքի միակ և բնական հնարավորություն…hvme-JnWzow

ԿԵՏՐԻՆ ԷՆՆ ՊՈՐՏԵՐ

12 Սպտ

Սիրո նախահիմքը, նրա առաջին նախապայմանը հավատն է, անվերապահ հավատարմությունն ու նվիրվածությունը: Ճշմարիտ սերը կույր չէ, ընդհակառակն, այն գուցե թե առաջինն է, որ բացում է մարդու աչքերը: Սիրելի մարդու աննշան դավաճանությունը` կատարվել է վաղ, թե ուշ, ամեն բանի դավաճանությունն է ի սկզբանե: Այն կործանում է ոչ միայն ապագան, այլև անցյալը, քանզի դա նշանակում է, որ կյանքի յուրաքանչյուր օրը, լիակատար վստահությունը կեղծիք էր, և սիրտը խաբված է եղել: Ով գեթ մեկ անգամ անհավատարիմ է եղել, նա երբեք հավատարիմ չի եղել:katherine-anne-porter

ՖՐԱՆՍՈՒԱ ԴԸ ԼԱՐՈՇՖՈՒԿՈ

7 Մրտ

Բոլոր կրքերն ընդհանրապես մեզ ստիպում են սխալներ անել, բայց դրանցից ամենածիծաղելիները մեզ ստիպում է անել սերը: Հիրավի արժանավոր մարդը կարող է սիրահարված լինել խելագարի, բայց ոչ հիմարի պես: Սիրո դեմ կան զանազան դեղեր, բայց ոչ մեկը հուսալի չէ: Սերը մեկն է, բայց դրա նմանակությունները` հազարավոր: Սիրային արկածներում ինչ ասես կա, բացի սիրուց: Իսկ ոչ մի կեղծիք երկար չի կարող թաքցնել սերը` երբ այն կա, կամ դրսևորել, երբ այն չկա: Սերը կրակի նման հանգիստ չունի: Նա դադարում է ապրելուց, հենց որ դադարում է հուսալ կամ վախենալ:
Այն բանի պատճառը, թե սիրահարվածներն ինչու երբեք չեն ձանձրանում միմյանց հետ լինելուց, նրանում է, որ նրանք մշտապես խոսում են իրենք իրենց մասին: Սիրո մեջ մենք հաճախ ավելի շատ երջանիկ ենք լինում նրանով, ինչը չգիտենք, քան նրանով, ինչը գիտենք: Բնավորության հաստատակամությունը մարդկանց ստիպում է դիմադրել սիրուն, բայց միաժամանակ նա այդ զգացմունքին հաղորդում է հրայրք ու երկարատևություն: Թույլ մարդիկ, ընդհակառակն, հեշտությամբ տեղի են տալիս կրքերին, բայց երբեք ինչպես հարկն է լի չեն դրանցով: Հավատարմությունը սիրո մեջ` դա հավերժական անհավատարմություն է, որը մեզ դրդում է հերթով հրապուրվել սիրելի մարդու բոլոր հատկություններով` գերադասություն տալով դրանցից մերթ մեկին, մերթ մյուսին: Այսպիսով հավատարմությունը դառնում է անհավատարմություն, բայց սահմանափակ, այսինքն` կենտրոնացված մի առարկայի վրա:
Նա, ում դադարել են սիրել, սովորաբար ինքն է մեղավոր, որ ժամանակին դա չի նկատել:

ՍՏԵՆԴԱԼ

13 Փտր

Հիրավի, կյանքի կեսը, և ընդ որում` գեղեցկագույն կեսը, գաղտնիք է մնում այն մարդու համար, ով չի սիրել կրքոտությամբ: Սերը միակ կիրքն է, որին վճարում են այն նույն դրամով, ինչպիսին ինքն է կտրում: Սերը սքանչելի ծաղիկ է, բայց քաջություն է պահանջվում անդնդի եզրին մոտենալու և այն պոկելու համար: Մի փոքր հույսն էլ բավական է սերը կյանքի կոչելու համար: Երկու-երեք օր հետո հույսը կարող է անհետանալ, և չնայած դրան` սերն արդեն ծնվել է: Սիրել` նշանակում է հաճույք ճաշակել, երբ դու զգացմունքների բոլոր օրգաններով տեսնում, շոշափում, զգում ես, և որքան հնարավոր է` ավելի մոտ տարածության վրա լինի այն էակը, որին դու սիրում ես և որը սիրում է քեզ: Սիրելով, ամենախելացի մարդը այլևս ոչ մի առարկա չի տեսնում այնպիսին, ինչպիսին նա իրականում է: Կինը` մեծ մասամբ սովորական, դառնում է անճանաչելի և վերածվում է բացառիկ էակի:
Բնական է կոչվում այն, ինչը չի շեղվում սովորական գործելակերպից: Ինքնին հասկանալի է, որ ոչ միայն երբեք չպետք է խաբել սիրած էակին, այլև նույնիսկ թեկուզ փոքր-ինչ գունազարդել կամ խեղաթյուրել ճշմարտության անաղարտությունը: Որքան ուժեղ է մարդու բնավորությունը, այնքան նա քիչ է հակված անհավատարմության` սիրո մեջ:

%d bloggers like this: