Tag Archives: ՀԱՅՆՐԻԽ ՀԱՅՆԵ

ՀԱՅՆՐԻԽ ՀԱՅՆԵ

29 Սպտ

Ինչ սարսափելի հիվանդություն է կանանց նկատմամբ սերը: Այստեղ չի օգնի ոչ մի կարգի պատվաստանյութ: Շատ խելացի և փորձառու բժիշկները խորհուրդ են տալիս միջավայրի փոփոխություն և հուսով են, որ կախարդուհուց հեռանալու դեպքում կանցնի նաև կախարդանքը: Հոմեոպաթիկ սկզբունքը, համաձայն որի կնոջից մեզ կարող է բուժել կինը, թերևս առավելապես ապացուցվում է փորձով:

Կնոջ ատելությունն, ըստ էության, նույն սերն է, միայն ուղղությունը փոխած:Heinrich-Heine-543x199

ՀԱՅՆՐԻԽ ՀԱՅՆԵ

8 Ապր

Կան բավական թվով աննշան տեղական թերթեր, որոնց մեջ մենք կարող էինք դատարկել ցասումով վառված մեր ամբողջ սիրտը, բայց դրանց շրջապատում է լոկ շատ աղքատամիտ ու ազդեցությունից զուրկ մի հասարակություն, իսկ դա միևնույն է, թե գարեջրատանը կամ սրճարանում մենք ճամարտակենք պատվարժան հաճախորդների հետ` ուրիշ մեծ-մեծ հայրենասերների նման: Մենք շատ ավելի խելացի ենք վարվում, երբ զսպում ենք մեր կրքերը և սթափ խոսքերով, մինչև իսկ դիմակով ենք հանդես գալիս մի լրագրում, որ իրավամբ կոչվում է «Համընդհանուր աշխարհաթերթ» և բոլոր երկրներում հարյուր հազարավոր ընթերցողների ձեռքով է անցնում: Նույնիսկ անհուսալիորեն աղճատված խոսքն այստեղ կարող է շահավոր կերպով ներգործել, ամենազուսպ ակնարկը երբեմն առատ հունդ է տալիս անփորձ հողում…

Ես պետք է հաճախ մտքիս նավը զարդարեի այնպիսի դրոշներով, որոնց գունավորումը իմ գաղափարի ճշմարիտ արտահայտությունը չէր: Բայց հրապարակախոսության ծովահենիս քիչ էր մտահոգում, թե ինչ գույնի է այն լաթը, որը կախված էր իր նավակայմից և որի հետ հողմերն ուրախ խաղ էին անում: Ես մտածում էի միայն նավիս վրա եղած լավ ապրանքի մասին և ուզում էի այն իբրև մաքսանենգ անցկացնել հասարակական կարծիքի նավահանգիստը…

«Լուտեցիա» գրքից108016668_large_Heinrich_Heine625x3641

ՀԱՅՆՐԻԽ ՀԱՅՆԵ

10 Ապր

ԲԱԼԹԱՍԱՐԸ

Խորասուզված գիշերվա անդորր թմբիրում`
Բաբելոնն է ահա լուռ, խաղաղված նիրհում:

Արքայական դղյակն է, որ արթուն է լոկ.-
Աղմուկ, քրքիչ, ճիչ ու կանչ ու երգեր բորբոք:-

Արքան վերին դահլիճում` շքեղ, ոսկեշուք
Սարքել է մեծ խրախճանք` մի խենթ գինարբուք:

Ծառաներն են շարեշար բազմել սրահում
Ու բոցկլտուն գինով լի գավաթներ քամում:

Զրնգացող գավաթներ, ծառաներ հարբած.-
Դա արքայից արքայի կամքն է քմահաճ:

Արնափրփուր է գինին, թունդ ու բորբոքուն,
Եվ սև խանդն է թանձրանում արքայի հոգում:

Ու նա գինուց կուրացած` լկտի հանդգնում,
Աստվածությունն է մեղսոտ խոսքով անարգում:

Գոռոզաբար ու լպիրշ հայհոյում է նա,
Ու ոռնում են հաճույքից ծառաներն անահ:

Եվ խռկալով ինքնագոհ` նշան է տալիս,
Մատռվակն է չքանում, հայտնվում նորից:-

Գլխին` սինի լի ոսկով` սպասք ու սկիհ`
Եհովայի տաճարից կողոպտված ոսկի:

Ճեպով ճանկում է արքան ձեռքով հանցապարտ
Կարմի գինով լեփլեցուն մի ոսկե գավաթ:

Ու պարպում է հաղփագին մրուրը մինչև
Ու դեռ փրփուրը բերնին` որոտում ահեղ.

— Հավերժորեն, Եհովա, ծաղրում եմ ես քեզ.
Բաբելոնի անհաղթ արքան` Բալթասարն եմ ես…

Բայց դեռ հազիվ էր մարել դժմիտ խոսքը այդ,
Երբ սողոսկեց հոգու մեջ սարսափ մի անհայտ:

Ծափ ու ծիծաղը լռեց, և հենց նույն պահին
Մեռելային մի անդորր իջավ սրահին:

— Ճերմակ պատի երեսով… վահ… տեսեք… տեսեք…
Ասես առաջ է գալիս մարդկային մի ձեռք:

Գրեց, գրեց ինչ-որ բան նա պատին ճերմակ`
Կրակ ու բոց տառերով` չքացավ արագ…

Գահին նստած` քար կտրեց հայացքով դժգույն
Բալթասարը սփրտնած` մեռելի հանգույն:

Եվ սրահը սարսափից ասես քարացավ,
Նայում էին ակնապիշ` մեկից համրացած:

Սակայն ոչ ոք չըմբռնեց, անգամ քուրմը ծեր`
Ի՞նչ էր գրված պատին այդ` տառերով բոցե…

Այդ նույն գիշերը, սակայն, գոռ Բալթասարին
Սպանեցին ծառաներն իր հավատարիմ…

Թարգմ. Ս. Հովհաննիսյան

ՀԱՅՆՐԻԽ ՀԱՅՆԵ

14 Հնվ

Մեր կարծիքը իրերի, առարկաների ու երևույթների մասին պետք է անհողդող ու հաստատուն լինի, իսկ մարդկանց մասին ամեն օր կարող է փոխվել: Մարդկային կյանքը քիչ է մի մարդու բնավորությունը ճանաչելու և հասկանալու համար: Իսկ ժողովուրդը բաղկացած է առանձին անհատներից, մարդկանց միլիոններից: Ամբոխը, ժողովուրդը ծաղր, հեգնանք չի սիրում: Ժողովուրդը որպես հանճար, սեր, անտառ, որպես ծով, լուրջ է: Կյանքը ոչ նպատակ է, ոչ էլ միջոց: Կյանքը իրավունք է: Կյանքը ձգտում է իրագործել այդ իրավունքը ընդդեմ ցուրտ մահվան և անցյալի, և այդ իրավունքի իրագործումը հեղափոխությունն է:
Ինչպես աստղերը զարդարում են երկինքը, այնպես էլ մեծ մարդիկ զարդարում են իրենց հայրենիքը և աշխարհը: Բանաստեղծը փոքրիկ արարիչ է: Նա նման է Աստծուն նաև նրանով, որ ստեղծում է մարդկանց իր պատկերի համաձայն: Մեծ մարդկանց սրտերը աշխարհի աստղերն են: Միայն հանճարը ունի նոր մտքի համար նոր խոսք: Միտքը անտեսանելի տարածություն է, իսկ տարածությունը` տեսանելի միտք:

%d bloggers like this: