Tag Archives: համբույր

ԹՈՄԱՍ ԼԻՎԱԴԻՏԻՍ

6 Մյս

… Պահեր են լինում, երբ մոռանում եմ ես դեմքը նրա:
Ճգնում եմ հիշել, և սակայն՝ իզուր:
Մի ծանրություն է ընկած իմ սրտին,
Որ ծանրագին է բոլոր հուշերից:
Նա դեռ ապրում է, ապրում է իմ մեջ:

Թե քո տան շեմքին
Երբևէ գտնես մի մեռած մարդու,
Իմացի, որ նա
Ընկել է խոցված սուր դաշույններով այն համբույրների,
Որոնցով պիտի մարմինդ զուգեր…

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԼՈԿ

9 Դկտ

Անսահման խորունկ ուրախություն է
Սառը ուսերդ գրկել քամու տակ,
Քեզ համար, գիտեմ, նուրբ քնքշություն է,
Ինձ համար, սակայն, հիացում է դա:

Գիշերն առկայծող մոմերի նման
Տաք են աչքերը, և լսում եմ ես,-
Ինչպես է շարժվում հեքիաթը դաժան,
Բաժանման գիծը շնչում աստղի պես:

Օ, այդ առկայծող գիշերում խաղաղ
Նույնչափ գեղեցիկ կլինես նորից
Եվ հավատարիմ դրախտին խավար
Պայծառ աստղի պես կփայլես վերից:

Ես գիտեմ` սառն է քամին էլ հիմա,
Եվ այս աշունն էլ անկիրք է հավետ.
Մութ թիկնոցի մեջ չեն էլ իմանա,
Որ խրախճանք ես արել դու ինձ հետ:

Եվ գնում ենք մենք հեռուներն աշնան,
Լսում ենք հեռվում շեփորի ձայներ,
Եվ չափում ենք մենք գիշերվա ճամփան,
Եվ ելնում իմ ցուրտ բարձունքներն ի վեր:

Անցել է արդեն ժամը բերկրանքի,
Սակայն շուրթերս` արբեցած կրքով,
Տագնապների մեջ իմ հոգեվարքի
Դեռ համբուրում են շրթունքները քո:

ՍԱՌԱ ԹԻԶԴԵՅԼԹ

2 Նյմ

ՆԱՅՎԱԾՔԸ
Սթիվընն ինձ գարնանը համբուրեց,
Իսկ Ռոբինը` աշնանը,
Քոլինը, սակայն, ինձ միայն նայեց,
Բայց երբեք չհամբուրեց:

Սթիվընի համբույրը կատակ էր` չքվեց,
Ռոբինինը կորավ խաղի մեջ,
Իսկ համբույրը Քոլինի աչքերի
Հալածում է ինձ անվերջ:

Թարգմ. Վ. Մկրտչյան

%d bloggers like this: