Tag Archives: համակրանք

ՖՐԵՆՍԻՍ ՍՔՈԹ ՖԻՑՋԵՐԱԼԴ

13 Հլս

Ոմանք հակված են չափազանցնել ուրիշների վերաբերմունքն իրենց հանդեպ. չգիտես ինչու, նրանց թվում է, որ դա յուրաքանչյուրի մոտ հարուցում է համակրանքի ու հակակրանքի բարդ ելևէջ: Եթե դու հանկարծ որոշես դատապարտել ինչ-որ մեկին, հիշիր, որ աշխարհում ոչ բոլոր մարդիկ են տիրապետում այն առավելությանը, որն այդ պահին ունես  դու: Չէ՞ որ երբեք վստահաբար չես կարող ասել, թե ինչ տեղ ես գրավում ուրիշների կյանքում…

Կան մարդիկ ուժեղ և համակրելի, և նրանք կարող են անել այն ամենն, ինչ մտքով անցնի: Մյուսները դատապարտված են անբովանդակ կյանքին: Քո անձի հանդեպ բարձր կարծիքն ու քո անձի հանդեպ վստահությունը միանգամայն տարբեր բաներ են: Սակայն տղամարդը անպայման պատրավոր է լինել վստահ:

f_main

ՖՐԵՆՍԻՍ ՍՔՈԹ ՖԻՑՋԵՐԱԼԴ

24 Օգս

Ոմանք հակված են չափազանցնելու իրենց հարաբերություններն այլոց հետ: Չգիտես ինչու, նրանց թվում է, թե իրենք յուրաքանչյուրի մոտ հարուցում են համակրանքի ու հակակրանքի բարդ գամմաներ: Երիտասարդ տարիքում, երբ մարդն առավել տպավորվող է, ես մի անգամ հորիցս խորհուրդ լսեցի, որը ընդմիշտ դրոշմվեց իմ հիշողության մեջ. «Եթե դու երբևէ ցանկանաս դատապարտել ինչ-որ մեկին,-ասաց նա,- հիշիր, որ աշխարհում ոչ բոլորն են տիրապետում այն առավելությանը, որ ունեցել ես դու»: Տասնութ տարեկանում մեր համոզմունքները նման են լեռան, որի բարձրունքից նայում ենք աշխարհին, քառասունհինգ տարեկանում՝ քարանձավի, որտեղ թաքնվում ենք աշխարհից:
Երբ ցանկանում ես հեռանալ մի բանից, ինչը քեզ ցավ է պատճառել, թվում է՝ ավելի հեշտ կլինի, եթե վերստին կրկնես արդեն անցած ճանապարհը: Անվիճելի է, որ ամբողջ կյանքը դանդաղ փլուզման ընթացք է, սակայն կյանքի այն հարվածները, որոնք դառնում են այդ ընթացքի դրամատիկ գագաթնակետերը, սարսափելի, անսպասելի հարվածներ են՝ հասցված դրսից (կամ թվում է, թե դրսից),- նրանք որոնց մասին հիշում ես, նրանք, որոնց մասին հոգու թուլության պահերին գանգատվում ես ընկերներիդ մոտ,- նման հարվածները և դրանց հետևանքները գիտակցվում են ոչ միանգամից…

%d bloggers like this: