Tag Archives: համագործակցություն

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

6 Ապր

… Մենք ընդունում էինք մի երկրի մոդել, ուր անհատ մարդուն բարոյական արժեքը զերո էր: Այն ժամանակ, երբ ցույցեր էին կատարվում Հայաստանի մեջ, ես բոլորովին չէի հավատում, որ էդ ժողովուրդը էն նյութն է, որմե կարելի է որեւէ բան ստեղծել: Դա մի պահ էր, ուր մարդիկ լիցքավորվելու համար իրենց տարիներու գանգատներեն հավաքվում ու ոգևորվում էին, երբ մի հռետոր խոսում էր, իրենց լավ էին զգում, բայց դա համագործակցելու նշան չէր: Մեկ քառակուսի մետրի վրա երբ 10 հոգի կանգնած է կողք-կողքի, դա համագործակցության նշան չէ: Համագործակցությունը անկախ մարդոց գործ է. անկախ երկիր կրնա ստեղծվիր, երբ իր ամեն քաղաքացին անկախ մարդ է, ունի իր աշխատանքը, իր ապրուստը: Ստրուկներով անկախ պետություն չի ստեղծվիր: Ես իբրև մի հայ մարդ, որ ապրում է այս ժամանակը, վերլուծություններ եմ անում մարդկային իմ հարաբերություններիցս ելնելով, իմ անհատական փորձառությամբ:
Ինչպես մարդու տեսակ մը կա` հիվանդ մարդու (անունը չգիտեմ, պիտի հոգեբանի մը հարցնեմ), այնպես էլ ժողովուրդ մը. ուրեմն մարդ կա, որ իր ձախորդության համար չի ուզում որևէ բան անել` դուրս գալու իր ձախողված վիճակեն, այլ դրա համար մեղադրում է մեկ ուրիշի: Բայց երբ ասում ես` բայց քու պատասխանատվությունդ ի՞նչ է, դուն ինչո՞վ պատասխանատու ես, ասում է` հանցավորը ուրիշն է` գոնե ես կրնամ հայհոյել այդ մարդուն ու հանգստանալ: Էս հոգեբանությունը տարածվեցավ ամբողջ ժողովուրդին վրա` մեկ հոգիի կամ մի փոքր խումբի հետ կապել ամբողջ ձախորդությունը: Դա արդեն ցույց է տալիս այն արատավոր հոգեբանությունը, որ նստել է մարդոց մեջ, և դա պարզ մարդը չէ փողոցի, մտավորական մարդն է նաև: Եվ ուրեմն ես ոչ մեկ հույս ունիմ այդ մարդուն վրա, որ որևէ բան կրնա ընել այս երկրին համար: Մարդու տեսակ մը կա, որ եթե իրեն համաձայն չես, ուրեմն իրեն թշնամի ես, և չի ուզում քննարկել քեզի հետ որևէ բան…

%d bloggers like this: