Tag Archives: կտավ

ՍԱՐՅԱՆԻ ԾԱՂԻԿՆԵՐԸ` ՄԻՆԻՍՏՐԻ ՀԱՄԱՐ

24 Դկտ

1984 թվականի աշնանը խորհրդային թերթերը հրապարակեցին պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ ԽՍՀՄ Ներքին գործերի մինիստր Նիկոլայ Շչոլոկովը վտարվել է իր պաշտոնից, զրկվել է գեներալական ուսադիրներից և բոլոր կառավարական պարգևներից: Սա ապշեցուցիչ տեղեկատվություն էր: Շելկովը, ով շուրջ 16 տարի ղեկավարել էր երկրի ուժային կառույցներից մեկը, համարվել էր հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը, հանկարծ անփառունակ անկում էր ապրում իր հզորության բարձունքից: Նրա բնակարանում, աշխատավայրում խուզարկություններ կատարվեցին և լույս աշխարհ հանվեցին բազմաթիվ արժեքավոր իրեր, որոնք գնահատվեցին որպես անօրինական ճանապարհով ձեռք բերված հարստություն կամ կաշառք: Դրանց թվում էր նաև Մարտիրոս Սարյանի «Դաշտային ծաղիկներ» կտավը:KMO_090981_05283_1_t201

Ինչպե՞ս էր Սարյանի աշխատանքը հայտնվել մինիստրի մոտ և ինչու՞ այն համարվեց հանցավորության իրեղեն ապացույց: Այս մութ ու խճճված պատմությունը մի քանի վարկածներ ունի, բայց դրանք բոլորն էլ պտտվում են մեկ ընդհանուր առանցքի շուրջ: Համաձայն դրանց, դեպքերն այսպիսի ընթացք են ունեցել:

Հայտնի փաստ էր, որ Շչոլոկովը լրջորեն հրապուրված էր գեղանկարչությամբ և երիտասարդ հասակում նույնիսկ նկարիչ դառնալու երազանք էր փայփայել: Այս հրապույրն էր նաև պատճառը, որ երբ 1971 թվականին նա աշխատանքային այցով եկավ Հայաստան, տեղի պաշտոնյաները մինիստրին ուղեկցեցին Մարտիրոս Սարյանի արվեստանոց: Շչոլոկովն այստեղ զրուցեց նկարչի հետ, դիտեց նրա հին ու նոր կտավները, բայց հատկապես երկար կանգ առավ մի նկարի առաջ, որը կոչվում էր «Դաշտային ծաղիկներ»: Նախարարարական այս «դադարը» ասես ազդանշան լիներ Հայաստանի ՆԳ բարձրագույն սպայակազմի համար: Մինիստրի մեկնումից հետո հայ իրավապահ չինովնիկները 10 հազար ռուբլով գնեցին կտավն ու նվիրեցին իրենց շեֆին: Շչոլոկովը հիացած էր: Նա վերցրեց հեռախոսը, զանգահարեց Սարյանին, շնորհակալություն հայտնեց նվերի համար, իսկ հետո նկարը կախ տվեց իր ամառանոցում: Սակայն նույն օրերին «Սովետական միլիցիա» ամսագիրը գրեց, թե իբր Սարյանն անձամբ է այդ կտավը նվիրել ՆԳ մինիստրությանը, ինչից հետո թանկագին նվերն անմիջապես տրամադրվել է ՆԳՆ Կենտոնական թանգարանին:0_9538c_f0528b45_XL

Երբ սկսվեց գործի քննությունը, ոմանք պնդում էին, թե հայերը մոլորեցրել են Շչոլոկովին և վերջինս նույնիսկ պատկերացում չի ունեցել` ինչ ճանապարհով է ձեռք բերվել կտավը: Ասվում էր, որ 10 հազար ռուբլու (այն օրերի համար բավականին պատկառելի գումարի) ձևակերպման համար զանազան կարգի մեքենայություններ էին կիրառվել: Մյուսներն էլ կարծում էին, թե Երևանում ընդամենը կատարել են մինիստրի հրահանգը, և դա առաջին դեպքը չէր:

Ամեն դեպքում, պատժվեցին շատերը, վարկաբեկված մինիստրն իր կնոջ հետ ինքնասպան եղավ, բայց նկարն այդպես էլ Հայաստան չվերադարձավ: Իսկ որոշ ժամանակ անց նրա հետքերն ընդհանրապես խճճվեցին: Որտե՞ղ է այս պահին գտնվում Սարյանի կտավը: Այս հարցին այնքան էլ հեշտ չէ պատասխանել: Մենք դիմեցինք սարյանագետների և նրանք մատնացույց արեցին 1987 թվականին Մոսկվայում հրատարակված «Սարյանի ծաղիկները» ալբոմը: Այնտեղ ասվում էր, որ «Դաշտային ծաղիկներ» կտավը հանգրվանել է Սարատովի Ռադիշչևի անվան պետական գեղարվեստական թանգարանում:

 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ050712-12

ՄԻ ԿՏԱՎԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

8 Հկտ

1890-ական թթ. կեսերին Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած հայկական ջարդերի ծանր տպավորության տակ Հովհաննես Այվազովսկին նկարում է այդ ահավոր ողբերգությանը նվիրված մի  շարք պատկերներ («Հայկական ջարդերը Տրապիզոնում 1895 թ.», «Հայերին լցնում են նավերը», «Կենդանի հայերին թուրքերր թափում են Մարմարա ծովը» և ուրիշները) և դրանց թվում՝ «Ջորջ Բայրոնի այցը Մխիթարյաններին Ս. Ղազար կղզում» պատկերը (1899 թ., լափը՝ 133X219)։

Այվազվսկին 22 այլ ծովանկարների հետ նույն տարվա աշնանը այդ կտավն ուղարկում Է Բաքու, ուր հասարակական ժողովարանի ամառային շենքում նոյեմբերի 6-ին բացվում է նրա անհատական ցուցահանդեսը։ 82-ամյա նկարիչը ցանկություն է հայտնել անձամբ ներկա լինել իր ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը։ Սակայն, ինչպես հաղորդում Է «Մշակ» թերթը, անսպասելի հիվանդությունը նրան գամում է անկողնուն։

Ժամանակին այդ ցուցահանդեսը ռուսական  արվեստագիտական գրականության մեջ արձագանք չգտավ: Սովետական տարիներին հրապարակված գրականության մեջ, մասնավորապես նկարչի կազմակերպած անհատական ցուցահանդեսների ցուցակում ևս այն չի հիշատակվել։ Ավելին։ Աղավաղվել է նույնիսկ նկարի անունը։ 1962 թ. Մոսկվայում հրատարակված Այվազովսկու ստեղծագործությունների ընդհանուր ցուցակում այդ պատկերը անվանվել Է «Բայրոնի այցը Հունաստան», ճիշտ այնպես, ինչպես նկարչի նկարած «Հայ ժողովրդի մկրտությունը» (1892 թ.) վերնագրվել է աղավաղված՝ «Ժողովրդի մկըտությունը»: Մինչդեռ «Ջորշ Բայրոնի այցը Մխիթար֊յաններին» պատկերը, ինչպես և Այվազովսկու մյուս ծովանկարները լայն արձագանք գտան Բաքվի բազմազգ հասարակության մեջ և հայ պարբերական մամուլի էջերում։ Թերթերը հաղորդում են, որ առավոտից մինչև երեկո ցուցասրահը լիքն է եղել այցելուներով։ Շատերը գնել են մի քանի տոմս` պարբերաբար կամ ընտանիքներով հաճախելու համար։ 1899 թ. նոյեմբերի 30-ին «Մշակը» արդեն հաղորդում է. «Այվազովսկու պատկերահանդեսը, որը բացվել Է Բաքվում, ունեցավ մեծ հաջողություն:

Համարյա բոլոր պատկերները ծախված են: Շատերի համար ցանկալի էր ունենալ նշանավոր նկարչի ստեղծագործությունները և անկասկած, եթե ավելի մեծ թվով պատկերներ բերված լինեին, նրանք կծախվեին»։

Վաճառվում է նաև «Ջորշ Բայրոնի այցը Մխիթարյաններին» պատկերը։ Ցավոք, հայտնի չէ, թե ժամանակին ո՞վ է գնել և այնուհետև ո՞ւր է տարվել այդ պատկերը, նրա տեղը երկար ժամանակ մնացել է անհայտ։ Մնում էր ենթադրել, որ հեղափոխությունից առաջ դա տարվել է արտասահման։ Հետագայում մի անսպասելի դեպք հայտնի է դարձնում այդ պատկերի գոյությունը։ Ետպատերազմյան շրջանում մի ռուս գեներալ Թբիլիսիում այցելում է Վրաց կերպարվեստի թանգարան և հայտնում, որ ինքն իր հետ բերել է Այվազովսկու մի մեծակտավ նկար, որն իր փոքրիկ սենյակում կախել հնարավոր չէ, ուստի խնդրում է ընդունել այն թանգարանի համար և դրա փոխարեն տալ իրեն որևէ գեղարվեստական իր կամ մի փոքր նկար։ Նրան տրվում է սեղանի ժամացույցի XVIII դարի ֆրանսիական քանդակազարդ պատյան, որը հարգելի գեներալը գոհունակությամբ ընդունում է՝ թանգարանին թողնելով իր բերած կտավը:

 

Մ. Ա. ԱԱՐԳՍՅԱՆpic108

ՎԻԿՏՈՐ ԳՈԼՅԱՎԿԻՆ

9 Մյս

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՍԵԶԱՆԻ ՄԻ ՆԿԱՐԻ, ՏՂԱՅԻ ԵՎ ԿԱՆԱՉԱՎԱՃԱՌՈՒՀՈՒ ՄԱՍԻՆ

Տարօրինակ մարդ էր Պոլ Սեզանը: Նկարում էր չտեսնված գեղեցկության մի կտավ, մեկ էլ հանկարծ նրան դուր չէր գալիս: Եվ նա դանակով կտրատում էր այն` ահա այսպես` մեկ-երկու, և պատուհանից նետում էր: Իսկ արվեստանոցի պատուհանը նայում էր այգուն: Այգում հաճախ երեխաներ էին խաղում: Նրանք Պոլ Սեզանի նետած կտավներից վահաններ ու զրահներ էին սարքում և ճիչ ու սուլոցով վազվզում էին այգում: Նրանք փայտիկներով ծակծկում էին գեղանկարչությունը, կտավներից նավակներ էին պատրաստում ու նետում դրանք ջրափոսերի մեջ: Միայն մի փոքրիկ տղա, որ դիմացն էր ապրում, մի անգամ գտավ Սեզանի կտավը և բերեց այն տուն: Տղայի մայրը շատ կռվազան էր, հենց կտավը տեսավ` ճչաց. «Էս ինչ զիբիլ ես տուն բերում»: Եվ պատուհանից այն դուրս նետեց:
Փողոցով անցնում էր շուկա գնացող կանաչավաճառուհին: Նա վերցրեց ճանապարհին ընկած կտրատված կտավն ու դրեց իր սայլակի մեջ: «Սրանք շատ գեղեցիկ ծաղիկներ են,- որոշեց նա,- ես դրանք կկախեմ իմ տանը»:

%d bloggers like this: