Tag Archives: ԿՈՒՐՏ ՎՈՆԵԳՈՒՏ

ԿՈՒՐՏ ՎՈՆԵԳՈՒՏ

18 Հնվ

Երբեք մի խաղա ժամանակի հետ: Հիման թող լինի հիմա, իսկ հետոն` հետո: Ու եթե երբևէ կխարխափես ծխածածկույթի մեջ, նստիր զգաստ ու սպասիր, մինչև որ ծուխը ցրվի: Նստիր զգաստ ու սպասիր, քանի դեռ չես տեսել` որտեղ էիր դու, որտեղ ես հիմա և երբ ես պատրաստվում առաջ շարժվել:brand_bio_biog_124449_sf_2997_005_20131219_v1_hd_768x432-16x9

ԿՈՒՐՏ ՎՈՆԵԳՈՒՏ

19 Դկտ

— Էլիզա,- ասացի ես,- քեզ համար այնքան շատ գրքեր եմ կարդացել, ուր ասվում է, թե սերն աշխարհում ամեն բանից կարևոր է: Գուցե պետք է հիմա ասե՞մ, որ սիրում եմ քեզ:

— Ասա,- պատասխանեց նա:

— Ես սիրում եմ քեզ, Էլիզա,- ասացի ես:

Նա մտածեց:

— Ոչ,- ասաց վերջապես,- ինձ դուր չի գալիս:

— Ինչու՞,- հարցրեցի ես:

— Այնպիսի զգացողություն է, կարծես դու ատրճնակը դրել ես գլխիս,- ասաց նա:- Սա ընդամենը մի միջոց է` ստիպելու մեկ ուրիշին ասել այն, ինչը նա գուցե թե բոլորովին էլ չի ցանկանում: Դե, ուրիշ ինչ է մնում ինձ ասել, ուրիշ ինչ կարող է ասել մարդը, բացի այս բառերից. «Ես էլ եմ քեզ սիրում»:

«Վերջ միայնությանը» գրքիցvonnegut_200_150-219d763eeb5cd691ac0ce99b2b5fd1320047ede3-s6-c30

ԿՈՒՐՏ ՎՈՆԵԳՈՒՏ

16 Հլս

Բոլոր հիմարները մի դժբախտություն ունեն. իրենց հիմարության ծայրով անգամ չեն ենթադրում, որ աշխարհում կա այնպիսի մի բան, ինչպիսին է առողջ բանականությունը: Ու թեև մարդիկ հիմար են ու դաժան, տեսեք, թե այսօր ինչ հրաշալի օր է…

Մարդկային կյանքի իմաստը (ինչն էլ որ ղեկավարի մարդկանց) միայն այն է, որպեսզի սիրես նրանց, ովքեր քո կողքին են, ովքեր քո սիրո կարիքն ունեն: Աշխարհում այնքան սեր կա, որ կբավականացնի բոլորին: Պետք է պարզապես փնտրել կարողանալ: Չի կարելի մի ոտքով կանգնել իրականության, իսկ մյուսով երազանքների վրա, այլապես ճակատագրի համար չափազանց մեծ կլինի գայթակղությունը` ձեզ երկու կես անել, մինչ դուք կորոշեք, թե որ ուղին եք ընտրելու:

tumblr_kwd222qVra1qailcpo1_500

%d bloggers like this: