Tag Archives: կոշիկ

Կոշիկից վերև

26 Նյմ

Մի նկարիչ ցուցասրահում իր նոր կտավը հանձնել էր այցելուների դատին: Շատերը գովեստի խոսքեր ասացին նրա հասցեին: Եվ միայն մի կոշկակար ասաց, որ նկարում կոշիկները ճիշտ չեն պատկերված: Նկարիչը լսեց և արագ ուղղեց սխալը: Դրանից հետո կոշկակարն այնպես փքվեց, որ սկսեց ասել, թե ոտքերը նույնպես լավ նկարված չեն, իրանը սխալ է պատկերված, պարանոցն էլ բանի նման չէ:
Եվ այդ ժամանակ նկարիչը նրան պատասխանեց.
— Կոշկակար, մի դատիր կոշիկից վերև:26

ՏՈԼՍՏՈՅԻ, ՖԵՏԻ ՈՒ ՄԻ ԶՈՒՅԳ ԿՈՇԻԿԻ ՄԱՍԻՆ

8 Հնս

«Տեղեկանք
Սույնը տրվում է 1885 թվականի հունվարի 15-ին առ այն, որ այս մի զույգ կոշիկները՝ հաստ ներբաններով, միջակ կրունկներով ու կլոր քթերով, կարված է ինձ համար իմ պատվերով «Պատերազմ և խաղաղություն» վեպի հեղինակ կոմս Լև Նիկոլաևիչ Տոլստոյի կողմից, որոնք նա ինձ մոտ բերեց սույն թվականի հունվարի 8-ին և փոխարենը ստացավ 6 ռուբլի: Իբրև ապացույց աշխատանքի լրիվ նպատակահարմարության, ես սկսեցի կոշիկները հագնել հաջորդ օրվանից: Վերոհիշյալի իսկությունը հաստատում եմ՝ դնելով իմ ստորագրությունը և իմ գերբի կնիքը:
Աֆանասի Ֆետ»:0787231

%d bloggers like this: