Tag Archives: Կոնստանտին Բոլմոնտ

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԲԱԼՄՈՆՏ

28 Նյմ

Լուսինը ոգու անտես ուժ ունի,
Նրա շուրջը միշտ գաղտնիք է շրջում,
Ասում է «Կյանքը արտացոլք է մի,
Բայց ուրվականն այդ իզուր չի շնչում»:

Փայլում է ցոլքով իր խունականաչ
Ու հմայված այդ արթնացող փայլով,
Հառնում է հոգում մի երկար հառաչ,
Տանջում է նա իր համբույրի ցավով:

Երկու շաբաթվա մահ ու կորստյամբ
Ու իր հարությամբ նոր ու տիրական
Ասում է` զուր չենք թախիծով օծված,
Որ վերջում լույս է մեզ բաժին ընկած:

Ու գունատ ծիրում քնած է թեպետ,
Հմայում է մեզ հեռու անհունից,
Որպես կարոտի հիասքանչ տիկին,
Համայն տխրության վերին տիրուհի:

Թարգմ. Լ. Բլբուլյան

%d bloggers like this: