Tag Archives: Կլոդ Մոնե

ՇՓՈԹԵԼԻ ՆԿԱՐԻՉՆԵՐ

1 Նյմ

Նկարիչներ Էդուարդ Մանեին և Կլոդ Մոնեին շատերն են շփոթում: Երկուսն էլ ֆրանսիացի են, ապրել են նույն ժամանակներում, երկուսն էլ իմպրեսիոնիզմի հետևորդ են: Ընդ որում, այդ շփոթմունքին հաճախ նպաստել են նաև իրենք` նկարիչները: Օրինակ, Մանեի ամենահայտնի` «Նախաճաշ խոտերի վրա» կտավը տեսնելուց հետո Մոնեն ինքն էլ նկարեց նույնատիպ մի բան և կոչեց հենց այդպես` «Նախաճաշ խոտերի վրա»:

Zavtrak_na_trave

zavtrak-na-trave-klod-mone+

ՄԱՐՍԵԼ ՊՐՈՒՍՏ

27 Մյս

Գեղանկարչության երկրպագուն, ով ճամփորդության է ելնում հանուն այն բանի, որ տեսնի Կլոդ Մոնեի կակաչի դաշտ պատկերող նկարը, երևի թե չի ուղևորվի զբոսնելու իսկական կակաչի դաշտով, այլ աստղագուշակի նման, կենաց երևույթներն ուսումնասիրելու համար հարմարանք ունենալով, որից հարկ է օգտվել մենության մեջ, մարդկանցից հեռու, նա ունի ոչ պակաս մոգական հայելիներ, այսինքն՝ կտավներ, որոնք արտացոլում են իրականության կարևոր տեսակետները, այդ հայելիներին պետք է կարողանալ նայել որոշակի հեռավորությունից: Մենք կանգնած ենք այդպիսի մոգական հայելու առաջ, փոքր-ինչ հեռանալով նրանից, ջանալով վանել բոլոր ավելորդ մտքերը և հասկանալ յուրաքանչյուր գույնի իմաստը, որ մեր մեջ հուշեր են հարուցում վաղեմի տպավորությունների մասին, որոնք նույնպիսի օդային և բազմագույն ճարտարապետական ձև են առնում, ինչպես և այն, որ կտավի վրա է, և մեր երևակայության մեջ բնանկար են արարում, հայելու առաջ, որին են տենչում ճերմակահեր ծերունիները, որ այրված չեն ո՛չ քամուց, ո՛չ արևից, բայց բոլոր այդ ճշմարտությունների հայտնաբերումից վայելք են ապրում, որոնց հիմքում` արևն ու քամին է, այդպես և երգչուհու երկրպագուհուն ծանոթ է այն հեղինակի անունը, ում գործերը նա սիրում է կատարել: Մոնեի կտավը մեզ ստիպում է սիրել նրա վրա պատկերված երկրի անկյունը… Մեր մեջ խոսում է ոչ թե պարզապես կռապաշտությունը Մոնեի հանդեպ: Մենք ինքներս կսիրենք: Բայց չենք համարձակվում: Հարկ է, որպեսզի ինչ-որ մեկը մեզ ասի` «Այստեղ դուք կարող եք սիրել` սիրեք»: Այդժամ մենք սիրում ենք: Մոնեի կտավները Արժանտեյլում, Վետեյլում, Էպտում, Ժիվերնիում մեզ համար բացում են այդ վայրերի դյութված էությունը…

%d bloggers like this: