Tag Archives: կին

Առաջին հայ կին կինոմեխանիկը

24 Փտր

1931 թվականի լուսանկար է: Նկարում պատկերվածը Հռիփսիկ Ստեփանյանն է: Համեստ արտաքինով, խելացի հայացքով այս կինն իր էջն ունի մեջ պատմության մեջ: Նա առաջին հայ կին կինոմեխանիկն է: Ավարտել է Հայկոոպի կուլտուրայի բաժնի կողմից բացված կինոմեխանիկների դասընթացները և աշխատանքի է անցել Ղամարլուի (Արտաշատի) շրջանում: Իսկ այն տարիներին կնոջ համար նման մասնագիտություն ընտրելը մեծ համարձակություն էր պահանջում: Հիշենք նրան:%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%ab%d5%b6-%d5%af%d5%ab%d5%b6%d5%b8%d5%b4%d5%a5%d5%ad%d5%a1%d5%b6%d5%ab%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1

Գիրք, կին, տղամարդ

22 Փտր

«Առավոտը Շանթում»: «Կին-տղամարդ» էջն այս անգամ անդրադարձել է գիրք կարդալուն:

ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԵՆՑ ՆԱ Է ԿՅԱՆՔԸ

19 Փտր

Ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Պոզները իր «Հրաժեշտ պատրանքներին» հուշերի գրքում մի հատված նվիրել է դեռևս խորհրդային տարիներին Հայաստան կատարած ուղևորությանը: Նա հիշում է, թե ինչպես հայ վարորդի հետ կեսգիշերին լեռնային գյուղում հյուրընկալվել են համեստ մարդկանց, ովքեր նրանց գրկաբաց ընդունել ու ի սրտե հյուրասիրել են: Սակայն ռուս հյուրը նկատել է, որ ընտանիքի մայրն ու տատը չեն մոտեցել սեղանին: Այնուհետև Պոզները պատմում է հրաժեշտից հետո իր և վարորդի զրույցը.
«- Գրողը տանի,- բացականչեցի ես,- ինչու՞ այդ խեղճ կնոջն արգելեցին մեզ հետ սեղան նստել: Ի վերջո մենք ապրում ենք քսաներորդ դարի վերջին քառորդում ու իբրև թե առաջավոր երկիր ենք:
Վարորդը գլուխը տարուբերեց և ասաց.
— Դու չես հասկանում, դու ոչինչ չես տեսնում: Դու չնկատեցի՞ր, որ ամեն անգամ, երբ տանտերը ոտքի էր կանգնում կենաց ասելու համար, նա նայում էր իր կնոջը, կարծես նրա թույլտվությունը ստանար: Դու չես հասկանում, որ կինն էր նրան թույլ տվել գառ մորթել խորովածի համար: Եթե այդ երկու կանայք համաձայն չլինեին, նա մեզ տուն չէր թողնի: Դա ձեզ մոտ են կանայք սեղան նստում ձեզ հետ միասին, բայց ոչինչ չեն որոշում: Իսկ մեզ մոտ այդպես չէ: Մենք ականջ ենք դնում կնոջը, որովհետև հենց նա է կյանքը, ամեն բան նրանից է: Իսկ դու՝ մի գլուխ սեղան հա սեղան…»:pizap.com14557643789321

ՍՅՈՒԶԱՆ ՔԵԼԼԻ

1 Հնս

Խնդիրների առաջ հայտնված կինը դիմում է մեկ այլ կնոջ, քանի որ նա լսում է, համաձայնում կամ չի համաձայնում, բայց, որպես կանոն, չի փորձում դատել կամ սեփական կարծիքը պարտադրել: Մեր աշխարհը հավասարարժեք չէ: Տղամարդիկ տալիս են պատրաստի պատասխաններ կամ տարբերակներ, այն դեպքում, երբ կանանց ընդամենը պետք է թեթևացնել սիրտը և ոչ ավելին: Նրանք միայն կարեկցանք են փնտրում: Ահա թե ինչու քննարկումները վերաճում են վեճերի, զրույցները` լուրջ կոնֆլիկտների:151

ԷԼԻԶԱ ՕԺԵՇԿՈ

7 Փտր

— Կնոջ կյանքը սիրո հավերժ բոցկլտացող կրակ է,- ասում է մեկը:

— Կնոջ կյանքը ինքնահրաժարման մեջ է,- պնդում է մյուսը:

— Կնոջ կյանքը մայրությունն է,- գոչում է երրորդը:

— Կնոջ կյանքը խաղ է,- կատակում են ոմանք:

— Կնոջ առանքինությունը նրա կույր հավատն է,- խմբովին համաձայնում են բոլորը:timthumb

ՈՒԻԿԼԻ ՔՈԼԻՆԶ

11 Նյմ

Ուշադիր ուսումնասիրեք ձեր կնոջը 24 ժամ անընդհատ: Եթե ձեր բարի տիկինն այդ ընթացքում հանդես չբերի մի որևէ հակասություն, ապա, թող տերը ձեզ պահապան լինի, դուք ամուսանացել եք հրեշի հետ:

Կանայք կարող են դիմակայել տղամարդկանց սիրուն, նրանց գեղեցիկ արտաքինին, նրանց հարստությանը, սակայն նրանց ուժից վեր է դիմակայել հաճոյախոսությանը, եթե, իհարկե, դա իրենց է հասցեագրված:

Երբ Աստված արարեց կնոջը, նա սկսեց խղճալ տղամարդկանց, և նրանց սփոփելու համար ստեղծեց ծխախոտը:Wilkie-Collins-1024_249152k

ԻՐՎԻՆ ՇՈՈՒ

3 Հկտ

— Դուք գործո՞վ էիք մեկնել Իսպանիա,- հարցրեց տանտերը:
— Ոչ,- պատասխանեց Կրաունը:
— Հաճույքների համա՞ր:
— Ոչ:
Տանտերը դավադրաբար ժպտաց.
— Կին:
Կրաունը քմծիծաղեց.
— Սիրում եմ ձեզ հետ զրուցել, Ժան,- ասաց նա:- Որքան խելամիտ է դա` կանանց առանձնացնել հաճույքից:

«Լյուսի Կրաուն» գրքիցirwinshaw

ԼԵՈՊՈԼԴ ՖՈՆ ԶԱԽԵՐ-ՄԱԶՈԽ

16 Սպտ

Կանայք այնքան լավը չեն, ինչպես ներկայացնում են նրանց երկրպագուներն ու պաշտպանները, և այնքան հիմար չեն, ինչպես նրանց պատկերում են թշնամիները: Կնոջ բնավորությունը անբնավորությունն է: Ամենալավ կինը կարող է վայրկենապես նսեմանալ մինչև կեղտը, ամենահիմարը` անսպասելի վեր հառնել մինչև ամենաբարի, բարձր արարքները և ամաչեցնել նրանց, ովքեր իրեն արհամարհում են: Չկա այնքան լավ կամ այնքան հիմար կին, որը ցանկացած պահի ընդունակ չլինի թե ամենապիղծ և թե ամենամաքուր, ինչպես հրեշային, այնպես էլ աստվածային մտքերի, զգացմունքների և արարքների: Բանն այն է, որ կինը, անկախ քաղաքակրթության հաջողությունների, մնացել է այնպիսին, ինչպիսին դուրս է եկել բնության ձեռքերից: Նա պահպանել է վայրենու բնույթը, ով ընդունակ է հավատարմության և դավաճանության, մեծահոգության ու դաժանության` կախված այն բանից, թե տվյալ պահին ինչ փոռթկումի ազդեցության տակ է:cc67bb17cd67dc4276c3cc001fcfc1f8bc5f6c146134365

ԱՐԹՈՒՐ ԿՈՆԱՆ ԴՈՅԼ

15 Հլս

Կանայք այնպիսի ոգու ուժ ունեն, որի հետ չի համեմատվի տղամարդկային ոչ մի խիզախություն:

Կնոջ սիրտն ու կնոջ բանականությունը անլուծելի հանելուկ են տղամարդկանց համար: Դրանք կարող են ներել ու արդարացնել սպանությունը և միևնույն ժամանակ աննշան մի զանցանք ի վիճակի է նրանց պատճառել տառապալից ապրումներ:

Մեծ կենսափորձն ու խորհրդավորությունը միշտ էլ կանանց մոտ հետաքրքրասիրություն են հարուցում և ի վերջո` սեր: Որքան սառը կլիներ այս աշխարհն առանց կնոջ սիրո:

Կանանց մի արգելեք: Նրանք, միևնույն է, կանեն իրենց ուզածի պես:

Կանանց չի կարելի լիովին վստահել, նույնիսկ նրանցից լավագույններին:

image

ԿՆՈՋ ԱՐԱՐՈՒՄԸ

29 Հնս

Աստված կնոջն ստեղծելիս բավական երկար չարչարվեց: Նա աշխատում էր 6-րդ օրը, երբ նրան մոտեցավ հրեշտակը, հարցրեց, թե ինչու է այդքան երկար ժամանակ վատնում դրա վրա:

Աստված պատասխանեց. «Նայիր նրա բնույթին: Նա պետք է ունենա 200 շարժական մասեր, միեւնույն ժամանակ շարժումները փառավոր լինեն: Պետք է ինքն իրեն բուժի, երբ հիվանդ է, աշխատի օրական 18 ժամ: Ունենա ընդամենը երկու ձեռք եւ կարողանա գրկել մի քանի երեխայի: Ընդ որում՝ այնպես գրկել, որ անցնի ցանկացած ցավ` լինի դա ծնկների կամ հոգու վերքեր»:

Հրեշտակն ավելի մոտեցավ արարածին եւ շոշափեց նրան.

— Աստված իմ, նա այնքան փխրուն է:

— Այո՛, ես նրան փխրուն եմ ստեղծել, սակայն միեւնույն ժամանակ՝ շատ ուժեղ: Դու չես էլ կարող պատկերացնել, թե նա ինչերի կարող է դիմանալ ու դիմակայել:

— Իսկ նա կարո՞ղ է մտածել:

— Ոչ միայն մտածել, այլեւ համոզել:

Հրեշտակը ձեռքը հպեց կնոջ այտին ու ասաց.

— Նա կարծես մի փոքր անսարք է: Նրանից ջուր է հոսում:

— Դա ջուր չէ, այլ` արտասուք: Դրանք արտահայտում են նրա տխրությունը, նրա տառապանքները, մենակությունը, նրա հպարտությունը:

Հրեշտակն իսկապես տպավորված էր.

— Աստված իմ, դու իսկապես հանճար ես: Կինը կատարելություն է:

— Այո, նա այնպիսի ուժ ունի, որ կարող է զարմացնել տղամարդուն: Նա կարող է ծիծաղել, երբ իրականում ուզում է լաց լինել: Նա կարող է ժպտալ, երբ վախենում է:

Այնուհետեւ Աստված հոգոց հանելով ասաց.

— Սակայն նա ունի մի թերություն, որ եթե ինքը չուղղի, կարող է փչացնել  ամբողջ կյանքը:

— Ի՞նչն է դա:

— Նա իր գինը չգիտի:

i-881

Ըստ Ալեքսանդրյան գրադարանում գտնված ավանդազրույցի

Թարգ. Աշխեն Քեշիշյան

ՕՍԿԱՐ ՈՒԱԼԴ

8 Հնս

Տղամարդիկ ամուսանանում են հոգնությունից, կանայք` հետաքրքրասիրությունից: Թե մեկին և թե մյուսին ամուսնությունը բերում է հիասթափություն: Սիրահարվածությունը սկսվում է նրանից, երբ տղամարդը խաբում է ինքն իրեն, և վերջանում է նրանով, որ նա խաբում է մեկ ուրիշին: Այս դեպքում գայթակղությունից խուսափելու միակ ճանապարհը նրան տրվելն է: Ամուսնության գլխավոր վնասն այն է, որ այն դուրս է բերում մարդու միջից եսասիրությունը: Իսկ ոչ եսասեր մարդիկ անգույն են, նրանք կորցնում են իրենց անհատականությունը:

Կյանքում երկու իսկական ողբերգություն կա: Առաջինը` երբ չես ստանում այն, ինչ ուզում ես, երկրորդը` երբ ստանում ես:

600x350.fitandcrop

ԼՈՒԻԶԱ ՕԼԿՈԹ

22 Հնվ

Լինել լավ տղամարդու սիրելին և դառնալ նրա ընտրյալը` լավագույնն ու ամենահաճելի բանն է, ինչը կարող է պատահել կնոջ կյանքում:

Ուրիշներին դուր գալը միանգամայն բնական և լիովին անմեղ ցանկություն է, եթե միայն դա չի դառնում ամենակուլ ու չի մղում մարդուն հիմար կամ անհամեստ արարքների: Սովորեք ճանաչել ու գնահատել խրախուսանքը, ինչն արժե, որ իրեն ստանան, և լավ մարդկանց մոտ հիացմունք արթնացրեք նրանով, որ դուք նույնքան համեստ եք, որքան գեղեցիկ:

louisa-may-alcott

ԻՆ ՅՈՒՆ

5 Հնս

Տղամարդը սիրում է կնոջը, ինչպես ծարավից տոչորվող ճամփորդը ջուր է տենչում: Այդ պատճառով, կիրքը բավարարելով, նա կորցնում է հետաքրքրությունը իր տենչանքների առարկայի հանդեպ: Կինը սիրում է տղամարդուն, ինչպես շոգից տոչորվող ճամփորդը զովություն է տենչում: Այդ պատճառով, նույնիսկ հասնելով ցանկալիին, նա սիրուց չի հագենում:
Երբ կինը վշտանում է իր ամուսնու համար, և ամուսինն էլ վշտանում է նրա հետ մեկտեղ, նրա վիշտը մեղմանում է: Երբ կինը զայրանում է ամուսնու վրա և նա նույնով է նրան պատասխանում, նրա զայրույթը նախկինից էլ ուժեղ է բորբոքվում:

ՅԱՍՈՒՆԱՐԻ ԿԱՎԱԲԱՏԱ

11 Մյս

ԿԻՆԸ ԿՐԱԿԻ ՄԵՋ

Լճի ջրերը թույլ պեծկլտում էին: Ասես հին արհեստական լճակի նեխած ջուրը` լուսնի արտացոլանքով: Այն ափին անլսելի այրվում էր անտառը: Աչքդ ուր կտրեր, ամենուր կրակ էր: Հրդեհ լեռնանտառում: Հրշեջ մեքենան գեղեցիկ արտացոլվում է ջրում: Այն նման էր խաղալիքի:
Լեռան ստորոտը սև էր` դրանով բարձրանում ու բարձրանում էին մարդիկ:
Օդը թափանցիկ է և կարծես թեթևակի չորացած:
Քաղաքի լեռնատակի շերտը կրակի հոսք էր թվում:
… Նա առանձնացավ մարդկանց խմբից և սկսեց իջնել: Իջնում էր միայն նա:
Ինչ-որ անասելիորեն լուռ էր:
Ես տեսա, թե նա ինչպես է գնում դեպի կրակի ծովը: Ես ինձ վատ զգացի:
Եվ այդ պահին ես հանկարծ պարզ լսեցի, թե ինչպես եմ նրա հետ խոսում: Սակայն նա լռում էր:
— Ինչո՞ւ ես դու իջնում: Դու ուզում ես այրվե՞լ:
— Ոչ, ես չեմ ուզում մահանալ: Բայց քաղաքի արևմտյան մասում քո տունն է: Այդ պատճառով ես դեպի արևելք եմ ուղևորվում:
Նրա մարմնի սև կետն ասես շամփրեց հրով լցված աչքերս: Ես բացեցի աչքերս: Արցունքներ եկան:
Ինձ հասկանալի դարձավ, թե ինչու նա չէր ուզում գնալ այնտեղ, ուր իմ տունն էր: Թող նա մտածի՝ ինչ ուզում է: Իսկ ես հանկարծ գլխի ընկա: Ես, առանց որեւէ կապի այս կնոջ հետ, ուզում էի մտածել, դե թող որ նրա զգացմունքներն իմ հանդեպ պաղել են, և նա ոնց որ թե այլևս ոչ մի սեր չի զգում, բայց ինչ-որ տեղ նրա հոգու խորքում մնացել է սիրո կաթիլը: Կարելի էր ծիծաղել իմ զգացմունքների վրա, բայց ես թաքուն ուզում էի, որ ամեն ինչ հենց այդպես լիներ:
Այո, դա տեսիլք էր: Բայց մի՞թե ես իրոք ենթադրում էի, որ նրա սրտում ոչ մի կաթիլ կարեկցանք չի մնացել:
Տեսիլքը` իմ զգացմունքներն էին: Նրա զգացմունքներն էին, որ տրվել էին ինձ երազում` իր զգացմունքները, որ սնուցել էի ես: Եվ թող որ երազիս մեջ չկար կիրք ու սիրո հրճվանք…
Ես միայնակ ու տրտում էի:

ԻՄԱՆՈՒԻԼ ԿԱՆՏ

6 Ապր

Նա, ով առաջինը կանանց գեղեցիկ սեռ անվանեց, գուցե թե ցանկացավ դրանով հաճոյախոսություն անել, բայց իսկապես արտահայտեց ինչ-որ ավելի մեծ բան: Գեղեցիկ սեռը նույնքան խելք ունի, որքան տղամարդկանց սեռը: Կանայք նույնիսկ տղամարդկանց դարձնում են ավելի հղկված: Նրանք չափազանց կարելից են, գթասիրտ ու վշտակից, նրանք գեղեցիկը գերադասում են օգտակարից: Տղամարդու համար չկա ավելի ծանր վիրավորանք, քան նրան հիմար անվանելը, կնոջ համար՝ ասել, թե նա տգեղ է: Տղամարդը խանդում է, երբ սիրում է, կինը՝ նույնիսկ երբ չի սիրում, քանի որ երկրպագուները, որոնք նվաճվել են այլ կանանց կողմից, անհետանում են իր երկրպագուների շրջանակից: Կնոջ բաժինը իշխելն է, տղամարդունը՝ թագավորելը, քանի որ իշխում են կրքերը, բայց կառավարում է խելքը:

ՄԱՅՔԼ ԱՌԼԵՆ

21 Մրտ

— Օ, եթե դու իմ անկողին ներս ու դուրս ցատկելը «սեր անել» ես համարում, ուրեմն հոյակապ ես եղել: Բայց աղջիկ ժամանակ ինձ ասել են, որ սեր անելը մեղք է հենց միայն հաճույք լինելու համար: Ուրեմն, սիրելիս, խաբվել եմ: Այդպես կարմրակատած մի նայիր ինձ, Ջեֆրի: Քեզ ճշմարտությունն էր պետք, այդպես չէ՞: Կարծում եմ, որ ես լավ կազմվածք ունեմ, սիրունատես եմ և բավականին հետաքրքիր: Բայց դու համարել ես, որ այդպես էլ պիտի լիներ: Իմ սերը քո հանդեպ դու համարել ես, որ այդպես էլ պիտի լիներ: Իմ կրքերը դու համարել ես, որ այդպես էլ պիտի լինեին: Իմ մարմինը դու համարել ես, որ այդպես էլ պիտի քոնը լիներ: Երեկոները դու տուն ես գալիս քո այդ ապուշ գոլֆից կամ ընտանի թռչուններին ոչնչացնելուց հոգնած և ինձ անխոհեմ համարում, երբ ես ցանկանում եմ, որ ճաշից հետո մի քիչ գոնե զրուցես ինձ հետ: Ես լավն եմ միայն տուն պահելու, երեխաներին խնամելու, ընկերներիդ հանդեպ սիրալիր լինելու և քեզ հետ քնելու համար, այն էլ միայն, երբ դու ցանկանաս, իհարկե, ոչ խոշոր մրցումներից առաջ: Ինչպես համարյա բոլոր մյուս լավ տղաները, դու էլ հոգուդ խորքում նույնքան ապուշային կերպով սնապարծ ես, որքան սիրամարգը, բայց նաև չափազանց զգույշ, որ ոչ մեկը չտեսնի, բացի կնոջիցդ: Մյուս բոլորի հետ դու աշխարհի ամենալավ ու ամենահամեստ տղան ես: Բոլորի համար դու կաշվիցդ դուրս ես գալիս, բացի կնոջիցդ, և բոլորին դուր գալու զգացումով համակված՝ կարող ես նույնիսկ հետաքրքիր զրուցակից լինել: Ինչու՞ կաշվիցդ դուրս չես գալիս տանը, Ջեֆրի: Մի փորձիր լավ տղա լինել, դա պահիր քո ակումբների համար, պարզապես հասկացող ու լավ մարդ եղիր: Հիմա գնա քնիր, և առավոտյան արի մոռանանք, որ մի անգամ լուրջ ենք եղել: Իսկ վաղը գիշերը ես ուշադրությամբ կլսեմ, թե ինչպես, խաղի տասնյոթերորդ րոպեին, վտանգավոր դրությունից գեղեցիկ նետումով հաղթեցիր Թրենսոմին….

«Զրույց մի վաղեմի դպրոցական կապի մասին» պատմվածքից

ՄՈՒՐԱՍԱԿԻ ՍԻԿԻԲՈՒ

16 Փտր

Կնոջ համար գլխավորը՝ լինել հաճելի ու քնքուշ, հանգիստ ու հավասարակշռված: Եվ այդ ժամանակ նրա վարվեցողությունն ու բարությունը հաշտեցում կպարգևի: Թեկուզ դու փոփոխական ու թեթևամիտ լինես, եթե քո բնական վարքը բաց է և մարդկանց համար հեշտ է շփվել քեզ հետ, նրանք չեն քննարկի քեզ: Իսկ նա, ով իրեն չափազանց բարձր է դասում՝ թե խոսքով և թե տեսքով, ամբարտավան է, նա իր վրա ավելորդ ուշադրություն կհրավիրի, նույնիսկ եթե ջանում է զգույշ լինել: Իսկ երբ քո հանդեպ սևեռուն հայացքներ կան, ապա այդ դեպքում արդեն չես խուսափի խայթիչ խոսքերից այն մասին, թե ինչպես ես ներս մտնում ու նստում, կանգնում ու դուրս գալիս: Նրանք, որոնց խոսքը լի է անհեթեթությամբ, մարդկանց մասին քամահրական դատողություններով, ավելի մեծ թվով աչքեր ու ականջներ են գրավում դեպի իրենց: Իսկ եթե դու չունես վատ հակումներ, ապա քո մասին չեն չարախոսի և կվերաբերվեն կարեկցանքով, թեկուզ առերևույթ:
Ախ, եթե իմանայիք՝ ինչքան շատ չար լեզուներ կան այս աշխարհում և որքան տխրություն կա դրա մեջ:

ՄԵՐԻԼԻՆ ՄՈՆՐՈ

16 Նյմ

Ես հաճախ եմ մտածել, որ սիրված լինել՝ նշանակում է լինել ցանկալի: Հիմա ես մտածում եմ, որ սիրված լինել՝ նշանակում է մեկ ուրիշին փոշի դարձնել, ունենալ նրա նկատմամբ բացարձակ իշխանություն: Խելացի կինը համբուրվում է, բայց չի սիրում, լսում է, բայց չի հավատում և հեռանում է ավելի վաղ, քան կհասցնեն իրեն լքել: Ես համաձայն եմ ապրել տղամարդկանց կողմից կառավարվող աշխարհում այնքան ժամանակ, քանի դեռ այդ աշխարհում կարող եմ լինել կին: Ես կատարելապես կողմնորոշված կին եմ, և դա ինձ ուրախություն է պատճառում: Կնոջ հրապույրը հզոր է միայն այն ժամանակ, երբ այն բնական է ու տարերային: Մենք՝ կանայքս, ընդամենը երկու զենք ունենք՝ թարթիչների սուրման և արցունքները, բայց մենք դրանք չենք կարող օգտագործել միաժամանակ: Իսկ տղամարդիկ անկեղծ ակնածանք են տածում միայն այն ամենի նկատմամբ, ինչը հանգեցնում է ձանձրույթի: Ուժեղ տղամարդը չունի այն բանի կարիքը, որպեսզի ինքնահաստատվի կնոջ հաշվին, ով նրան սիրելու թուլությունն է ունեցել: Նա առանց դրա էլ գիտի, թե որտեղ դրսևորի իր ուժը: Եթե բախտն ինձ մի փոքր ժպտա, ես կիմանամ նաև, թե ինչու է մարդկանց այդպես տանջում սեքսի խնդիրը: Անձամբ ինձ դա անհանգստացնում է ոչ ավելին, քան կոշիկներ մաքրելը: Սերն ու աշխատանքը միակ արժեքավոր բաներն են այս կյանքում: Աշխատանքը սիրո յուրահատուկ ձև է: Սակայն կարիերան որքան էլ հրաշալի բան լինի, այն ոչ մեկին չի կարող ջերմացնել ցուրտ գիշերներին:

ՍՈՖԻ ԼՈՐԵՆ

12 Նյմ

Ես կարող եմ քսան լեզվով «ոչ» ասել: Կնոջ համար դա լիովին բավարար է:
Պարզությունը գրավչության էությունն է: Հրապուրանքը գեղեցկության անտեսանելի մասն է, առանց որի ոչ ոք չի կարող իրապես գեղեցիկ երևալ: Որքան էլ կինը գեղեցիկ լինի, առանց հրապույրի նրա գեղեկցությունը կխամրի: Կատարյալ գեղեցկությունը միրաժ է: Գեղեցկությունը ինքնազգացողություն է, և այն արտացոլվում է քո աչքերում: Դա ֆիզիկական երևույթ չէ ու ոչ ոք գեղեցիկ չի լինում իր տեսանկյունից: Կինը, ով ամուր համոզվածություն ունի իր գեղեցկության հանդեպ, վերջիվերջո կարող է մյուսներին ևս համոզել այդ բանում: Գեղեցկությունն արժանի է, որպեսզի նրա համար պայքարես: Բնավորությունը գեղեցկության կարևորագույն բաղկացուցիչն է: Փորձեք օգտագործել ձեր ուղեղը այնքան հմտորեն, որքան դիմափոշին, և դուք այլևս դիմափոշու կարիքը չեք զգա:
Յուրաքանչյուր կին գիտակցում է, թե որքան է իր բախտը բերել, որ նա կին է ծնվել: Նրա սերն իր բնույթով տարերային է ու պատահական, թեև այն ոգեշնչում և պարգևում է հաճույք, այլ ոչ թե պատկառանքի երկյուղ: Սերը ամոթխած դաշտային ծաղիկ է և ոչ թե այգու վարդ: Նա լավ է զգում այնտեղ, որտեղ աճել է: Եթե մենք նրան վերատնկենք, սկսենք ջրել, սնուցել ու անհանգստացնել, նա կարող է թորշնել: Սերը չի հանդուրժում անխիղճ վերլուծություն: Եթե նրան անընդհատ փորձության ենթարկես, բաժանես կտորների, համեմատես, պահես լույսի տակ, նա կնվաղի և հետզհետե կմեռնի:

ՋԻՆԱ ԼՈԼՈԲՐԻՋԻԴԱ

11 Նյմ

Կինը յոթ տարով ավելի երիտասարդ է, քան պնդում են նրա ընկերուհիները և հինգ տարով ավելի մեծ է, քան նրան վերագրում են տղամարդիկ: 20 տարեկանում կինը սառն է, 30-ում՝ տաք, 40-ում՝ այրող: Հասունությունը ամենալավ ժամանակն է կնոջ համար:
Այն բազմաթիվ նշանավոր տղամարդկանցից, ովքեր ինձ սիրել են, ոչ մեկը, ես ընդգծում եմ՝ ոչ մեկն ինձ չի առաջարկել ամուսնանալ իր հետ, քանի որ տղամարդիկ կանանց մոտ գնահատում են ոչ թե գեղեցկությունը, այլ հնազանդությունն ու հարմարվողականությունը: Իսկ ես նրանց դա առաջարկել չէի կարող: Կանայք ավելի հեշտ են խոստովանում իրենց սխալները: Այդ պատճառով էլ տպավորություն է ստեղծվում, թե իբր նրանք տղամարդկանցից ավելի հաճախ են սխալվում: Սակայն ամեն կարգի բարեմասնություններով օժտված լինելը դեռ բոլորը չէ: Հաճույք ստանալ դրանք ունենալուց՝ ահա թե ինչն է իրական երջանկությունը: Եթե դուք չեք կարող հասկանալ, թե ինչու են երիտասարդ տղամարդիկ ցանկանում լինել իմ կողքին, ուրեմն դուք ոչինչ չեք հասկանում սիրուց:

%d bloggers like this: