Tag Archives: ԿԱՐԼ ՅՈՒՆԳ

ՄՏԱԾԻՐ ՍՐՏՈՎ

11 Սպտ

Մի անգամ շվեյցարացի մեծ հոգեբան Կարլ Յունգը զրուցում է Նավահո ցեղի առաջնորդի հետ: Հնդկացիների առաջնորդն ասում է.
— Տես, թե սպիտակ մարդիկ դեմքի ինչպիսի դաժան ու մտահոգ արտահայտություն ունեն: Նրանց շուրթերը սեղմված են, քիթը` սրված, ամբողջ դեմքը ծածկված է կնճիռներով: Նրանց հայացքում լարվածություն կա. միշտ ինչ-որ բան են փնտրում: Նրանց անընդհատ ինչ-որ բան է պետք, անընդհատ ինչ-որ բան պակասում է: Մենք կարծում ենք, որ նրանք պարզապես խելագարներ են:
Յունգը առաջնորդին հարցրեց, թե ինչու՞ է նա այդպես մտածում:
— Նրանք ասում են, թե գլխով են մտածում,- պատասխանեց հնդկացին:
— Իսկ ուրիշ ինչպե՞ս: Իսկ դուք ինչո՞վ եք մտածում:
— Ահա թե ինչով,- ասաց առաջնորդն ու ձեռքը դրեց կրծքին:

yS3waNQpnwc

ԿԱՐԼ ՅՈՒՆԳ

6 Մյս

Միայն հիմարին է հետաքրքրում ուրիշների սխալները, քանի որ նա չի կարող դրանք ուղղել: Իմաստուն մարդը մտածում է միայն իր սխալների մասին: Նա հարցնում է ինքն իրեն. «Ինչու՞ այդ բանը կատարվեց ինձ հետ»: Եվ որպեսզի գտնի ճակատագրական հարցի պատասխանը, հայացք է նետում սեփական սրտի խորքը:
«Բառերի ալքիմիան» գրքիցCarl-Jung

ԿԱՐԼ ՅՈՒՆԳ

22 Մյս

Ցավն այն է, որ դուք ապրում եք օրինակներով: Դրանց մեջ կյանք չկա: Եթե դուք ապրում եք օրինակներին համապատասխան, դուք ապրում եք այդ օրինակի կյանքով: Իսկ ո՞վ պիտի ապրի ձեր կյանքով, եթե ոչ ինքներդ: Այնպես որ, ապրեք ինքներդ:

00v/51/arve/G2035/036

ԿԱՐԼ ՅՈՒՆԳ

21 Հնվ

Մարդը, ով չի այրվել սեփական կրքերի կրակներում, չի կարող դրանք հաղթահարել: Եվ դրանք թաքնված են շատ մոտիկ, հարևան տանը, ինչը նա նույնիսկ չի էլ ենթադրել: Իսկ բոցերը ցանկացած պահի կարող են փոխանցվել ու կրակի մատնել այն տունը, որը նա իրենն է համարում: Այն, ինչից մենք հեռանում ենք, խուսափում ենք, իբրև թե մոռանում ենք` գտնվում է մեզնից վտանգավոր հեռավորության վրա: Եվ վերջին հաշվով այն վերադառնալու է, բայց կրկնապատկված ուժովobras-completas-de-carl-gustav-jung-formato-digital-830-MLA4726327597_072013-F

%d bloggers like this: