Tag Archives: ԿԱՐԼ ՅԱՍՊԵՐՍ

ԿԱՐԼ ՅԱՍՊԵՐՍ

11 Ապր

Բարոյապես կարող են դատապարտել միայն անհատին, բայց ոչ հանրությանը: Չի կարելի ժողովրդին դարձնել անհատ: Ժողովուրդը չի կարող հերոսաբար զոհվել, չի կարող հանցագործ լինել, բարոյական կամ անբարոյական արարք գործել: Այդ կարող է անել միայն նրանից դուրս եկած անհատը:1335515647

ԿԱՐԼ ՅԱՍՊԵՐՍ

6 Փտր

Երկար ժամանակ թվում էր, թե մասսաների անտարբերությունը պիտի խրախուսվի իշխանությունների կողմից: Իշխանություններն այն համոզմունքն էին ձեռք բերել, որ հանրությունը որքան պասիվ լինի, այնքան նրան կառավարելը արդյունավետ կդառնա: Վերնախավը սրանով առաջնորդվելով գործեց այն ժամանակաշրջանում, երբ իշխանական մեխանիզմները կենտրոնացվեցին ու բյուրոկրատացվեցին: Սակայն այսօր այդ մարտավարության հետևանքները շրջվում են հենց իշխանության դեմ: Մասսաների անտարբերությունը, ինչը նրանք ակտիվորեն ողջունում էին, գուժում է նրանց կործանումը:849926_l

ԿԱՐԼ ՅԱՍՊԵՐՍ

15 Հկտ

Մարդկանց միջև ամենախոր հակասությունները պայմանավորված են ազատության մասին նրանց պատկերացումներով: Մենք ազատ ենք ոչ ինքներս մեր շնորհիվ: Մեր ազատությունը տրված է իբրև պարգև, թեև մենք նույնիսկ չգիտենք, թե որտեղից: Մենք հայտնվել ենք այս աշխարհում ոչ ինքներս մեր շնորհիվ: Ու քանի որ մենք չենք ստեղծել մեզ, այդ պատճառով էլ մեր ազատությունը ևս գոյություն ունի ոչ մեր շնորհիվ: Որտեղի՞ց: Ակնհայտ է՝ ոչ այս աշխարհից:
Մարդը միշտ ավելին է, քան նա գիտի իր մասին: Անցյալը մեր հիշողության մեջ պարունակվում է սոսկ պատառիկներով, ապագան մութ է և միայն ներկան կարող է լինել լույսով ողողված, քանի որ մենք ամբողջությամբ նրա մեջ ենք: Սակայն պարզվում է, որ հատկապես նա է անթափանց, քանի որ ներկան կարող է հստակ լինել միայն անցյալի լիարժեք իմացությամբ, ինչը նրա համար հիմք կհանդիսանա, և ապագայով, որը ներկան թաքցնում է իր մեջ:
Նպատակը ուղի է ժամանակի միջով: Հասնել հնարավորին կարող է միայն նա, ով ձգտում է անհնարինին:

%d bloggers like this: