Tag Archives: ԿԱՐԼՈՍ ՌՈՒԻՍ ՍԱՖՈՆ

ԿԱՐԼՈՍ ՌՈՒԻՍ ՍԱՖՈՆ

7 Հնս

Այն պահին, երբ մենք մեզ զոհ ենք զգում, մեր բոլոր արարքներն ու համոզմունքները ձեռք են բերում օրինական հիմք, որքան էլ դրանք վիճարկելի լինեն: Մեր ախոյանները կամ պարզապես հարևանները կորցնում են մեզ հավասարի կարգավիճակը և վերածվում են թշնամու: Մենք էլ դադարում ենք լինել նախահարձակ և դառնում ենք պաշտպանվողներ: Մեզ շարժման մեջ դնող նախանձը, ընչաքաղցությունը կամ վիրավորանքը դառնում են սրբազան, քանզի մենք պնդում ենք, որ գործում ենք հանուն մեր պաշտպանության: Չարիքը, վտանգը միշտ բույն են դնում ուրիշների մեջ: Բոցավառ հավատի առաջին քայլը սարսափն է, սեփական ինքնությունը, կյանքը, կարգավիճակը, հավատքը կորցնելու սարսափը: Վախը վառոդն է,  իսկ ատելությունը` պատրույգը: Դավանանքը վերջիվերջո սոսկ վառված լուցկին է:Zafon2

ԿԱՐԼՈՍ ՌՈՒԻՍ ՍԱՖՈՆ

20 Նյմ

Երբ մարդը ստանում է այն, ինչ ցանկանում էր ամենից շատ, սովորաբար կրկնում է նույն պատմությունը, որ կատարվում է ծաղիկների հետ. ծաղկեփունջը ձեռն առնելիս դուք չգիտեք, թե որտեղ այն տեղադրեք…

Ճակատագիրը սովորաբար թաքնվում է անկյունում: Ինչպես գրպանահատը, պոռնիկը կամ վիճակախաղի տոմսեր վաճառողը. Սրանք նրա երեք ամենամարդկային կերպափոխություններն են: Իսկ ահա այն, ինչը երբեք նա չի անում` ինքնակամ տուն չի գալիս: Պետք է գնալ նրա ետևից:ruiz_zafon_shadow_wind

%d bloggers like this: