Tag Archives: ԿԱՐԵԼ ՉԱՊԵԿ

ՆԱԽՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

8 Նյմ

Ինչպես հայտնի է, ռոբոտ բառի հեղինակը չեխ գրող Կարել Չապեկն է, որն իր պիեսներից մեկում այդպես անվանեց մարդանման մեխանիզմին: Բայց պարզվում է, որ ռոբոտին մենք այսօր կարող էինք անվանել բոլորովին այլ կերպ, եթե Չապեկը հավատարիմ մնար նախնական տարբերակին: Իսկ սկզբնապես նա օգտագործել էր լաբոր բառը (լատիներեն «labor»` աշխատանք բառից): Հետո նրան այդ բառը դուր չեկավ և իր եղբոր` Իոսիֆի խորհրդով վերանվանեց ռոբոտ: Ի դեպ, չեխերենում «robota» նշանակում է ոչ թե պարզապես աշխատանք, այլ տաժանակիր աշխատանք:

Aleqsander-makedonaci

ԿԱՐԵԼ ՉԱՊԵԿ

18 Սպտ

Մենք կյանք ենք մտնում` չակնկալելով, որ նա կիրականացնի մեր երազանքները, մենք ինքներս ենք ձգտում ինչ-որ բան իրագործել, ինչ-որ բան տալ կյանքին: Եվ եթե մեզ անհաջողություն է սպասվում, ապա ոչ միայն մենք կհիասթափվենք կյանքից, այլև կյանքը կհիասթափվի մեզնից, և հետևաբար պետք է բախտը փորձել նորից ու նորից, որպեսզի գոնե ցրենք կյանքի հիասթափությունը մեր հանդեպ: Եթե ձգտենք ապրել ոչ դատարկ կյանքով, այդ դեպքում ցանկացած կորուստ վերականգնելի է և ցանկացած հիասթափություն անցողիկ է:b82fc436f6e49db7051ca3567eb2e956

%d bloggers like this: