Tag Archives: կավ

ԱՎԵԼՑՈՒԿ ԿԱՎԸ

30 Հկտ

Աստված կավից արարեց մարդուն և երբ ավարտեց, մի փոքրիկ կտոր ավելացավ:
— Այս կավի ավելցուկից ի՞նչ պատրաստեմ քեզ համար,- հարցրեց Արարիչը:
— Ինձ համար երջանկություն ծեփիր:
Ոչինչ չպատասխանեց Աստված և միայն մարդու ձեռքի մեջ դրեց կավի ավելցուկ կտորը:

tvorenie

Ավելցուկ կավը

23 Նյմ

Աստված կավից արարեց մարդուն և նրա մոտ մնաց մի փոքրիկ, չօգտագործված կտոր:
— Ուրիշ ի՞նչ կարելի է ծեփել,- հարցրեց Աստված:
— Ինձ համար երջանկություն ծեփիր,- խնդրեց մարդը:
Ոչինչ չպատասխանեց Աստված և միայն ավելցուկ կավի կտորը դրեց մարդու ափի մեջ:pritcha-schaste

ՔՈՒԱՆ- ԹԱՈ- ՇԵՆԳ

3 Նյմ

Վերցրու դու կավի մի կտոր,
Թրջիր, տրորիր,
Եվ ապա ծեփիր արձանիկը քո
Եվ արձանիկն իմ…
Հետո դու ջարդիր դրանք ու խառնիր,
Շաղախիր ջրով,
Եվ կիսիր նորից ու կրկին ծեփիր
Արձանիկը քո
Եվ արձանիկն իմ:
Իմ արձանիկում այդժամ կլինեն
Մասնիկները քո,
Իսկ քոնի մեջ` մասնիկները իմ:
Ու ոչինչ այլևս չի բաժանի մեզ:

Չին հայտնի նկարիչ Չաո-Մանգ-Ֆուի կինը այս բանաստեղծությունը գրել է ի պատասխան ամուսնու ենթադվող դավաճանության: Ասում են, որ նկարիչն այնքան է հուզվել այս տողերից, որ վերադարձել է ընտանեկան օջախ:

%d bloggers like this: