Tag Archives: կանայք

ՉԱՐԼԶ ԲՈՒԿՈՎՍԿԻ

17 Հկտ

Կանայք. ինձ դուր են գալիս նրանց զգեստների գույները, այն, թե ինչպես են նրանք քայլում: Ոմանց դեմքերին խստություն կա: Ժամանակ առ ժամանակ` զտարյուն գեղեցկություն որևէ դեմքի վրա, բացարձակ, պաղեցնող կանացիությամբ: Նրանք կարողանում են այդ բանը անել մեզ հետ: Նրանք շատ ավելի լավ են ծրագրեր կազմում և ավելի կազմակերպված են: Մինչ տղամարդիկ ֆուտբոլ են դիտում, կամ գարեջուր են խմում, կամ թրև են գալիս կեգելբաններում, նրանք` այդ կանայք, մտածում են մեր մասին, կենտրոնանում են, ուսումնասիրում են, որոշում են` ընդունել մեզ, դեն նետել, փոխանակել, սպանել կամ պարզապես լքել: Եվ արդյունքում, հազիվ թե դա նշանակություն ունի, ինչ էլ նրանք անեն, մենք ավարտում ենք միայնակությամբ և խեղահեղությամբ:buk6

Օ. ՀԵՆՐԻ

6 Հլս

Կանանց անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ փոփոխել իրենց տեսակետը: Նրանց ձանձրացնում է միևնույն տեսքը, նույն ճաշի սեղանը, լվացարանն ու կարի մեքենան: Տվեք նրանց գոնե մի ինչ-որ բազմազանություն` մի քիչ ճամփորդություն, մի քիչ հանգիստ, մի քիչ խենթություն` տնային ողբերգության դադարների ժամանակ, մի քիչ քնքշանք` ընտանեկան տեսարաններից հետո, մի քիչ հուզմունք ու հոգս, և, վստահեցնում եմ ձեզ, երկու կողմերն էլ շահած դուրս կգան: Այդպիսին է կանանց սեռի բնույթը` արտասվել վշտից, արտասվել ուրախությունից և արցունք հեղել մեկի ու մյուսի բացակայության համար:

Կյանքում երեք անգամ է կինը սավառնում ամպերի մեջ և ուրախությունից չի զգում հողն իր ոտքերի տակ: Առաջին անգամ, երբ նա ամուսնանում է, երկրորդ անգամ, երբ մուտք է գործում բոհեմի սրբավայրը, և երրորդ անգամը, երբ նա դուրս է գալիս տնամերձ հողամասից` ձեռքին հարևանի սպանված հավը…

Երբ մենք ինքներս ենք սիրում, «սեր» բառը դառնում է ինքնազոհաբերման ու ինքնահրաժարումի հոմանիշը: Երբ սիրում են պատից այն կողմ ապրող հարևանները, այդ բառը նշանակում է հանդգնություն ու մեծամտություն:

OHenry600x620

 

ԱՐԹՈՒՐ ՇՈՊԵՆՀԱՈՒԵՐ

30 Հկտ

…Կանայք կարող են կրթված լինել, սակայն բարձր գիտությունների, փիլիսոփայությանև արվեստի որոշ ստեղծագործությունների համար, որ համընդհանուրն են պահանջում, նրանք ստեղծված չեն: Կանայք կարող են ունենալ երևակայություն, ճաշակ, նրբագեղություն, բայց իդեալականը նրանք չունեն: Տղամարդու և կնոջ միջև տարբերությունը նույնն է, ինչ կենդանու և բույսի միջև. կենդանին ավելի շատ համապատասխանում է տղամարդու բնավորությանը, բույսը` ավելի շատ կնոջը, քանի որ նա ավելի շատ է հանդես գալիս որպես հանգիստ բացահայտում, որին որպես սկզբունք տրված է զգացման ավելի անորոշ միասնություն: Եթե կանայք ղեկավարում են կառավարությունը, պետությունը գտնվում է վտանգի մեջ, քանի որ նրանք գործում են ոչ թե համընդհանուրի պահանջների համաձայն, այլ ելնելով պատահական հակվածությունից կամ կարծիքից: Կանայք կրթության են հասնում անհայտ ճանապարհներով, ասես պատկերացման մթնոլորտում, ավելի շատ կյանքից սովորելով, քան գիտելիքներ ձեռք բերելով, մինչդեռ տղամարդը իր դիրքին է հասնում միայն մտքի ձեռքբերումների և տեխնիկական մեծ ջանքերի շնորհիվ:
ՇՈՊԵՆՀԱՈՒԵՐ

%d bloggers like this: