Tag Archives: ծիծաղ

ԻՆՉՈՒ ՉԵՆՔ ԾԻԾԱՂՈՒՄ

7 Սպտ

Ի՞նչն է պատճառը, որ մարդն ինքն իրեն խուտուտ տալիս չի ծիծաղում: Մասնագետները պարզել են, որ դրան խոչընդոտում է ուղեղիկը` հետին ուղեղի ածանցյալը: Այն համարվում է վեգետատիվ նյարդային համակարգի բարձրագույն կենտրոններից մեկը: Ուղեղիկը պատասխանատու է այն զգացողությունների համար, որոնք առաջանում են մեր սեփական շարժումներից: Հենց այդ պատճառով էլ երբ մենք մեզ խուտուտ ենք տալիս, ուղեղիկը հրաման է ուղարկում ուղեղի մյուս հատվածներին, որ արհամարհեն այդ զգացողությունը:

ՄԱՀ ԾԻԾԱՂԻՑ

23 Սպտ

Կուբացի նշանավոր գրող Խուլիան դել Կասալի ստեղծագործություններն աչքի էին ընկնում իրենց հոռետեսությամբ և մռայլ երանգներով: Սակայն ճակատագրով նրան վիճակված էր վախճանվել… ծիծաղից: 1893 թ. հոկտեմբերի 21-ին բանաստեղծը ընթրում էր իր ընկերների հետ: Ներկաներից մեկը որոշեց անեկդոտ պատմել: Պատմությունն իսկապես զվարճալի էր: Կասալի մոտ սկսեց անվերահսկելի ծիծաղի սուր նոպա, ինչն առաջ բերեց շնչերակի շերտավորում, արնահոսություն: Եվ գրողը մահացավ:

297729_900

ԱԼՖՐԵԴ ԿԱՊՅՈՒՍ

25 Մրտ

ԱՄԵՆԱՄԱԶԱԼՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Կյանքիս մեջ երբեք այնպիսի մազալու պատմություն չեմ լսել, որպիսին պատմեցին ինձ ընկերական մի շրջանակում` նախաճաշի ժամանակ: Ծիծաղում էի գժի պես և մյուս բոլոր լսողներն էլ փորները բռնել էին: Մյուս օրը հիշեցի այդ պատմությունը և դարձյալ ծիծաղից թուլանում էի: Ցավոք, այդ օրից արդեն շատ ժամանակ է անցել, և ես չեմ կարողանում այդ պատմությունը մտաբերել: Ամենևին չեմ կասկածում, որ այդ պատմությունը ամենամազալուն էլ լսածս բոլոր պատմությունների մեջ և որ ես երբեք այնքան չէի ծիծաղել, որքան այդ անգամ: Ես շատ ցավում եմ, որ մոռացել եմ, ապա թե ոչ, հավատացած եմ, ձեզ էլ դուր կգար:

%d bloggers like this: