Tag Archives: ծերություն

ԲՈՐԻՍ ԱԿՈՒՆԻՆ

3 Հկտ

Մարդն ամբողջությամբ կազմված է հարցերից, իսկ կյանքն ու շրջապատող աշխարհը` այդ հարցերի պատասխաններից: Որոշիր քեզ հուզող հարցերի հաջորդականությունը` սկսելով ամենակարևորներից: Իսկ հետո տրամադրվիր այնպես, որպեսզի ընկալես պատասխանները: Դրանք ամենուր են` բոլոր կարգի իրադարձությունների, բոլոր կարգի իրերի մեջ:

Ապրած տարիներից արված ամենաէական հետևությունը հանգեցնում է հակիրճ մի ձևակերպման, որն արժե բոլոր փիլիսոփայական գիտությունները միասին վերցրած. «Ծերությունը լավ բան է»: «Ծերություն»` նշանակում է հասունություն, այսինքն դառնում ես ոչ թե վատը, այլ լավը` ուժեղ, խելացի, ավարտուն: Իսկ եթե մարդը ծերանալով զգում է ոչ թե ձեռքբերումը, այլ կորուստը, կնշանակի նրա նավը շեղվել է իր ուղղությունից:42788549_1240214901_92225

ՄԱՐԿԵՍԸ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ

12 Մրտ

(հատված հարցազրույցից)

— Ի դեպ, դուք վախենու՞մ եք ծերությունից:
— Ծերությունից ես չեմ սարսափում: Իմ ընտանիքում բոլորը երկարակյացներ են, հայրս մեռավ 84 տարեկանում և միանգամայն սթափ գիտակցությամբ, մայրս 82 տարեկան է, բայց պայծառ գլուխ ունի: Ընդհանուր առմամբ ես հուսով եմ, որ եթե ապրեմ մինչև այդպիսի տարիք, գեներն ինձ կապահովեն հստակ մտածողությամբ: Մնացածն ինձ չի հուզում: Գլխավորն այն է, որ գլուխն աշխատի:
— Իսկ դուք մահից վախենու՞մ եք:
— Մահից՝ ոչ, չեմ վախենում: Մեռնելուց՝ այո: Որպես գրող ես սարսափում եմ, որ իմ կյանքի ամենագլխավոր իրադարձությունը,- իսկ դա մահն է լինելու,-ես չեմ կարողանա նկարագրել:
— Ձեր կյանքում ի՞նչ տեղ են գրավում կրոնն ու աստված:
— Ավաղ, աստված իմ կյանքում ոչ մի տեղ չի գրավում: Ցանկանում եմ հուսալ, որ եթե աստված գոյություն ունի, ապա գուցե ես նրա կյանքում ինչ-որ տեղ զբաղեցնեմ…

%d bloggers like this: