Tag Archives: ծառ

ՖԵԴԵՐԻԿՈ ԳԱՐՍԻԱ ԼՈՐԿԱ

24 Փտր

ՀԱՏԵՑԻՆ ԵՐԵՔ ԾԱՌ

Երեք հատ էին
(Օրն եկավ կացնով):
Մնացին երկու
(Երկու հատված թև):
Հիմա մնաց մեկը:
Մեկն էլ չմնաց:

Ջուրը… մնաց մերկ:

Թարգմ. Պարույր Սևակ

ԴԱՆԻԵԼ ԽԱՐՄՍ

23 Դկտ

ՕՊՏԻԿԱԿԱՆ ԽԱԲԿԱՆՔ
Սեմյոն Սեմյոնովիչը ակնոց դնելով նայում է սոճուն ու տեսնում` սոճու վրա նստած է մի մուժիկ ու իրեն բռունցք է ցույց տալիս:
Սեմյոն Սեմյոնովիչը ակնոցը հանելով նայում է սոճուն ու տեսնում, որ սոճու վրա ոչ ոք նստած չէ:
Սեմյոն Սեմյոնովիչը ակնոց դնելով նայում է սոճուն ու նորից տեսնում` սոճու վրա նստած է մուժիկը ու իրեն բռունցք է ցույց տալիս:
Սեմյոն Սեմյոնովիչը ակնոցը հանելով նորից տեսնում է, որ սոճու վրա ոչ ոք նստած չէ:
Սեմյոն Սեմյոնովիչը նորեն ակնոց դնելով նայում է սոճուն և նորից տեսնում` սոճու վրա նստած է մուժիկը ու իրեն բռունցք է ցույց տալիս:
Սեմյոն Սեմյոնովիչը չի կամենում հավատալ այդ երևույթին և համարում է այդ երևույթը օպտիկական խաբկանք:

ԿԼՈԴ ԷՍՏԵԲԱՆ

26 Նյմ

Մի ծառ

Ծառ ու հետո ծառ ու հետո ցուրտը
Ես չեմ ուզում ՝կույրն այդ ինձ առաջնորդի
Հանց միայնակ , որ գնում են հարատև

Ծառ ու հետո անգամ ոչ մի ծառ, մի անջրպետ
Ուրիշները՝ որոնց սիրել եմ , հեռու են…

Դա կլինի երեկո

Դա կլինի երեկո, այն նույն ժամին
Երեկոյան աղավնիները
Կիջնեն ճյուղերին,
Ինչ որ մեկը կասի՝
Զի բարձր են խոտերը՝ եկեք նստենք,
Եվ վասն ժամանցի
Պատմենք մի քիչ հիմար պատմությունն
Այն արքայի, ով հավատում էր, որ ամեն ինչ գիտի
Եվ ով կորցրեց ամեն ինչ.
Ոմն մեկը կասի՝ դա տխուր վերջաբանով առակներից է՝
Մոռանանք,
Հանց արևն է դանդաղ մայր մտնում:

Կա

Կա –իր խոռոչներով ճանապարհը կա,
Կա – ամենուր այդ ահավոր պատուհասը կա՝
Ինչը հայտնում ու վկայում է վասն իմ չգոյության
Խոնարհվում եմ մինչ գետին:

Թարկմանությունը ՝Թոնդրակի

%d bloggers like this: