Tag Archives: ծաղիկներ

ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑ

10 Օգս

Դժվար էր ապրել մարդը երկրի վրա: Տառապանքը եղել էր շատ, իսկ ուրախությունը` քիչ: Մահից հետո մարդն ընկավ դրախտ: Եդեմական ծաղիկների հեթիաթային բուրմունքից նրա կուրծքը լցվեց երջանկությամբ, և մարդը բացականչեց.
— Տեր, կյանքը դրախտում արքայություն է, իսկ երկրի վրա լի է դառնությամբ: Նվիրիր մարդկանց քո երկնային ծաղիկները, որ նվազեն նրանց ցավերը:
Եվ Արարիչն ասաց.
— Իմ ծաղիկները վաղուց են աճում երկրի վրա: Մարդիկ դրան անվանում են սեր:

flowers-1405662_960_720

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԾԱՂԻԿՆԵՐԸ

3 Օգս

Խաչիկ գյուղ էինք գնում: Ով եղել է այդ կողմերում՝ գիտի, որ Արենիից հետո ճանապարհը մի անվերջանալի վերելք է՝ բազում ոլորաններով: Ճանապարհին մի տարեց կնոջ նկատեցինք: Ոտքով բարձրանում էր: Կանգ առանք, ասացինք՝ մայրիկ, արի, մենք էլ ենք ձեր գյուղ գնում: Նստեց: Ամբողջ ընթացքում ոչ մի բառ չասաց: Բայց երբ հասանք իր տան մոտ, իջավ մեքենայից ու ասաց.

— Տղաներ ջան, չգնանք, մի րոպե սպասեք:

Արագ-արագ դարպասից ներս մտավ ու քիչ անց վերադարձավ՝ ձեռքին մի հսկա փունջ դաշտային ծաղիկներ:

— Սա ձեզ,- ասաց ու փունջը դրեց նստատեղին:

 

Հովիկ Չարխչյան1202839_original

 

ՎԻԿՏՈՐ ԳՈԼՅԱՎԿԻՆ

9 Մյս

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՍԵԶԱՆԻ ՄԻ ՆԿԱՐԻ, ՏՂԱՅԻ ԵՎ ԿԱՆԱՉԱՎԱՃԱՌՈՒՀՈՒ ՄԱՍԻՆ

Տարօրինակ մարդ էր Պոլ Սեզանը: Նկարում էր չտեսնված գեղեցկության մի կտավ, մեկ էլ հանկարծ նրան դուր չէր գալիս: Եվ նա դանակով կտրատում էր այն` ահա այսպես` մեկ-երկու, և պատուհանից նետում էր: Իսկ արվեստանոցի պատուհանը նայում էր այգուն: Այգում հաճախ երեխաներ էին խաղում: Նրանք Պոլ Սեզանի նետած կտավներից վահաններ ու զրահներ էին սարքում և ճիչ ու սուլոցով վազվզում էին այգում: Նրանք փայտիկներով ծակծկում էին գեղանկարչությունը, կտավներից նավակներ էին պատրաստում ու նետում դրանք ջրափոսերի մեջ: Միայն մի փոքրիկ տղա, որ դիմացն էր ապրում, մի անգամ գտավ Սեզանի կտավը և բերեց այն տուն: Տղայի մայրը շատ կռվազան էր, հենց կտավը տեսավ` ճչաց. «Էս ինչ զիբիլ ես տուն բերում»: Եվ պատուհանից այն դուրս նետեց:
Փողոցով անցնում էր շուկա գնացող կանաչավաճառուհին: Նա վերցրեց ճանապարհին ընկած կտրատված կտավն ու դրեց իր սայլակի մեջ: «Սրանք շատ գեղեցիկ ծաղիկներ են,- որոշեց նա,- ես դրանք կկախեմ իմ տանը»:

%d bloggers like this: