Tag Archives: ԽՈՍԵ ԳԱՐՍԻԱ ՎԻԼՅԱ

ԽՈՍԵ ԳԱՐՍԻԱ ՎԻԼՅԱ

26 Հկտ

Ամենից առաջ դու պարտավոր ես լինել մոգական
Եվ ապա լինել սլացիկ, ինչպես թռիչքը ճայի…
Եվ նման լինել հրավառության
Եվ նույն ժամանակ թրթռուն լինել,
Ինչպես թռչունը թռիչքի պահին…
Եվ պարտավոր ես դու քնքուշ լինել`
Զանգակի նման,
Եվ լինել ըմբոստ`
Նման կրակի…
Եվ կրել քո մեջ
Բարեծնությունն աղավնիների ու եղնիկների
Եվ նոր հարսնացող աղջկա նման
Չմատնել երբեք ըղձանքդ թաքուն…
Իսկ ամենից շատ կցանկանայի,
Որ ոտից գլուխ
Թաթախված լինես ներշնչման լույսով….

%d bloggers like this: