Tag Archives: Խոջիվանք

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՇԻՐԻՄԸ

5 Նյմ

1938 թվականի օգոստոսի վերջին շաբաթն էր: Խոջավանքի փառաշուք շիրմնաքաղաքը նման էր խորշակածեծ արտի… Րաֆֆու շիրիմից քիչ հեռու մի թարմ հողակույտ կար, շուրջը փռված ծաղկեպսակների մնացորդներ: «Ո՞վ պիտի լինի այս հսկան, որ համարձակվել է Րաֆֆիի հետ հավերժական հարևան դառնալ»,- մտածեցի ես ու սկսեցի պրպտել, բայց նրա ով լինելու մասին ոչ մի հետք չգտա:
Այդ միջոցին ինձ է մոտենում մի տարիքոտ կին, սև զգեստների մեջ պարուրված: Կարծեցի, թե այս թարմ հողաթմբի սգակիր ազգականն է կամհարազատը: Կինը մոտեցավ և բարևեց վրացերեն լեզվով: Ես արձագանքեցի: Ինչ-որ բացատրություններ տվեց, թե՞ հարցեր՝ չհասկացա, որովհետև վրացերեն չգիտեի: Նա կրկնեց իր ասածները և հարցական նայեց ինձ վրա:
— Ներեցեք, տիկին, ցավոք սրտի վրացերեն չգիտեմ, ես հայ եմ,- հայտնեցի ռուսերեն լեզվով:
— Շատ ուրախ եմ, որ հայ եք,- բացականչեց տիկինը՝ այս անգամ հայերեն և քաջալերված ավելի մոտ եկավ:
— Դե հիմա ասացեք, թե ինչ էիք ուզում,- դիմեցի նրան:
— Ես Թումանյանի այրին եմ,- թոթովեց տիկինը՝ թաշկինակը մոտեցնելով աչքերին:- Ողորմած հոգու գերեզմանը տակնուվրա են արել, շիրիմի քարն էլ էն է՝ դռան մոտ ընկած…

Հ. ԳԵՐՈՒՆՅԱՆ
«Հայրենիք» ամսագիր

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԱԼԱՆԹԱՐԻ ՄԱՀԸ

25 Փտր

«Մշակ» թերթը հիմնադրել և շուրջ երկու տասնամյակ խմբագրել է Գրիգոր Արծրունին: Նրա մահից հետո «Մշակի» խմբագիր է դարձել Ալեքսանդր Քալանթարը, որը մոսկովյան կրթություն ստացած, աշխարհը տեսած, լուսավորյալ մարդ է եղել:

Նոր- Այրն ասում էր, որ 1913-ին լրացել է Րաֆֆու մահվան 25-րդ տարեդարձը: Խոջիվանքում կազմակերպվել է հոգեհանգիստ: Մեր ամբողջ մտավորականությունը գնացել է գերեզմանատուն: Գնացել է նաև Ալեքսանդր Քալանթարը: Մոտեցել և խոնարհվել է գերեզմանի վրա: Եվ այդպես խոնարհված էլ մնացել է: Ահա այդ ձևով մեծահռչակ վիպասանի հոգեհանգստի օրը վախճանվել է «Մշակի» խմբագիրը, որ մեր հասարակության մեջ հեղինակություն վայելող դեմք է եղել:

Տարիներ անցան, դարձա Ալեքսանդր Քալանթարի որդու` Լևոն Քալանթարի կրտսեր ընկերը, և իմացա, որ թաղումից մի կարճ ժամանակ հետո իրենց հոր գերեզմանը փոխադրել են և այդ կապակցությամբ բացել են դագաղի կափարիչը, տեսել իրենց հոր դին շրջված ու երեսը չանկրտված: Ուրեմն պատահածը լեթարգիական քուն է եղել և ոչ թե մահ…

 ՌՈՒԲԵՆ ԶԱՐՅԱՆխոջիվանք

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՍԻՐՏԸ

19 Փտր

1923 թ. ապրիլի 15-ին Հովհաննես Թումանյանին հուղարկավորեցին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը: Սակայն կար մի բան, որի մասին այն օրերին քչերը գիտեին: Բանն այն է, որ դեռ Մոսկվայում, դիահերձման ժամանակ բանաստեղծի որդին` Արեգը, բժիշկներից խնդրել էր իրեն հանձնել Թումանյանի սիրտը: Եղբորը` Համլիկին ուղղված նամակում նա գրում էր. «Ես մի քայլ արեցի… ես հայրիկի սիրտը գողացա: Ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ: Գողացա: Գուցե մեղադրում ես: Ոչինչ: Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը: Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի…»:

Տարիներ շարունակ հարազատները սիրտը պահում էին գրողի առանձնատանը, մի փոքրիկ պահարանի մեջ: Բայց մի անգամ Թումանյանների տուն այցի եկավ Ավետիք Իսահակյանը: Ուշ ժամ էր, և նա մնաց գիշերելու: Որպես հարազատ հյուր նրան օթևան տվեցին Թումանյանի առանձնասենյակում: Երբ լույսը բացվեց, տանտերերը նկատեցին, որ Իսահակյանը չափազանց անհանգիստ էր: Հետո վերջինս խոստովանեց, որ ողջ գիշեր չի քնել, իսկ անքննության պատճառը եղել է Թումանյանի սրտի ներկայությունը: Այդ դեպքից հետո բանաստեղծի սիրտը տեղափոխվեց Երևանի բժշկական ինստիտուտի Անատոնիկումի թանգարան:

Միայն 1994 թվականին ի կատար ածվեց Թումանյանի փափագը: Նրա սիրտը հողին հանձնեցին հայրական տան բակում: Եվ հողը կարոտով ընդունեց սիրտը նրա, ով Ամենայն Հայոց բանաստեղծն էր և Արարատը մեր նոր քերթության:

 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ?????

%d bloggers like this: