Tag Archives: խիղճ

ԽԻՂՃԸ

11 Սպտ

Ինչքան ավելի բարդ է անհատի ներքին աշխարհը, այնքան բազմազան են մարդու հարաբերությունները արտաքին աշխարհի հետ, այնքան ավելի մեծ պահանջ ես զգում հավասարակշռել քո հոգու աշխարհը և լինել ինքնավար անձ: Եվ մարդը սկսում է ինքն իրեն դատել, ինքն իրեն գովաբանել, գնահատանք տալ իր գործած արարքներին, խորհուրդներ տալ, կարգ ու կանոն հաստատել իր ներքին տնտեսության մեջ, դաստիարակել ինքն իրեն: Եվ նա համոզվում է, որ այնտեղ՝ իր ներսում, կա ինչ-որ մի հզոր ու խորհրդավոր ուժ, որը ինքն իրենից օրենք է ներկայացնում: Կա խիղճ:

ԱՎԳՈՒՍՏՍ ՄԻԼԹՍ

b_378623

ԺՈԶԵ ՍԱՐԱՄԱԳՈ

16 Նյմ

Ժամանակի ընթացքում` հարստանալով համատեղ ապրումների փորձով և գենետիկ փոխակերպման պտուղներով, մենք վերջապես խիղճը տեղադրեցինք արյան բաղադրության մեջ, մեր արտասուքի աղի մեջ, և ավելին, աչքերը վերածեցինք դեպի ներս ուղղված հայելու, ինչի արդյունքում դրանք անամոթաբար հերքում են այն, ինչը ջանում են հաստատել շուրթերը:

Ես կարծում եմ, մենք չենք կուրացել, այլ եղել ու մնում ենք կույր: Կույրեր, որոնք տեսնում են: Կույրեր, ովքեր տեսնելով չեն տեսնում:saramago

ՍՈՄԵՐՍԵԹ ՄՈԵՄ

29 Հկտ

Ես կարծում եմ, որ խիղճը հսկիչ է, ով յուրաքանչյուր առանձին մարդու համար պահպանում է այն կարգը, որ հասարակությունը մշակել է իր անվտանգության համար: Նա` մեր սրտի ոստիկանը այնտեղ է, որպեսզի թույլ չտա մեզ խախտել օրենքը: Լրտես է, որ ներթափանցել է մեր «ես»-ի ամրոցը: Մարդն այնպես է մղվում ճանաչման, այնպես խենթորեն է սարսափում, թե կդատապարտեն իրեն, որ ինքն է շտապում դռները բացել իր ոխերիմ թշնամու առաջ: Եվ ահա թշնամին աննահանջ հետևում է նրան` նվիրվածորեն պաշտպանելով իր տիրոջ շահերը, արմատից կանխում է երամից անջատվելու  մարդու չնչին հավակնությունները: Եվ մարդը սկսում է հավատալ, որ հանրության շահը վեր է անձնական շահից…Somerset621X414--621x414

ՋԵՐՈՄ Դ. ՍԵԼԻՆՋԵՐ

1 Հնս

Մշտապես ես ասում եմ. «Շատ հաճելի է ծանոթանալ ձեզ հետ», երբ ամենևին էլ հաճելի չէ: Բայց եթե ուզում ես ապրել մարդկանց հետ, ստիպված ես ամեն բան ասել: Սա է ամբողջ դժբախտությունը. անհնար է գտնել խաղաղ, հանգիստ մի վայր: Չկա այդպիտի տեղ աշխարհում: Երբեմն մտածում ես` իսկ գուցե կա՞, բայց մինչ դու այնտեղ կհասնես, ինչ-որ մեկը ծածուկ կհայտնվի այնտեղ ու մի անպատկառություն կգրի հենց քո քթի տակ…

Վրա կհասնի օրը, երբ դու ստիպված կլինես որոշել, թե ուր ես գնալու: Եվ անմիջապես պետք է գնալ այնտեղ, որտեղ որոշել ես: Անհապաղ: Դու իրավունք չունես ոչ մի րոպե վատնել: Դա քեզ արգելված է:

Մարդն ունի այնպիսի մի բան, ինչը չի ենթարկվում մեծամասնությանը: Դա նրա խիղճն է: Եվ մարդը չպիտի ստանձնի այն, ինչ վերապահված է Աստծուն:

 

Ի՞նչ է ասում մի պատը մյուսին.

— Հանդիպենք անկյունում:

salinger2

ԱՎԳՈՒՍՏ ՄԻԼՍ

4 Դկտ

ԽԻՂՃԸ
Դանթեն իր «Աստվածային կատակերգության» մեջ Վերգիլիոսի հետ միասին անցնում է դժոխքի բոլոր շրջանները և լինում է դրախտում: Նմանատիպ մի բան էլ կատարվում է մարդու հետ, որը փորձում է գիտակցել բարոյակնության ամենագաղտնի երևույթներից մեկը` խղճի զգացողությունը: Այստեղ` հոգու խորքում գտնվում է մեր գորշ անտարբերությունը, մեր փոխզիջումը բարու ու չարի միջև: Այնտեղ են պատահական արարքները, որոնց հետևանքները մենք չենք կարող կանխատեսել: Այստեղ են մեր հրապուրանքները, որոնք շփոթում ենք սիրո հետ: Այնտեղ են արցունքները, կրքերը, սառնությունն ու շփոթմունքը: Այնտեղ սերն է, որ թուլության պատճառով չենք կարողացել մերժել, որը շոյում է մեր ինքնքսիրությունը և որը մենք օգտագործեցինք: Այնտեղ են մեզ վստահված, բայց չպահպանված գաղտնիքները: Այնտեղ են մեր սովորությունները, որոնք մենք անիծում ենք` խճճվելով ինչպես սարդոստայնում: Այնտեղ են մեր դյուրահավատությունն ու մակերեսայնությունը, մեղքերը, որոնք գործել ենք զայրույթի և ատելության պահին: Այնտեղ… անսահման, հաճախ քաոսային գրառումներն են մեր ենթագիտակցության:
Ինչքան ավելի բարդ է անհատի ներքին աշխարհը, այնքան բազմազան են մարդու հարաբերությունները արտաքին աշխարհի հետ, այնքան ավելի մեծ պահանջ ես զգում հավասարակշռել քո հոգևոր աշխարհը և լինել ինքնավար անձ: Եվ մարդը սկսում է ինքն իրեն դատել, ինքն իրեն գովեստներ անել, գնահատանք տալ իր գործած արարքներին, խորհուրդներ տալ, կարգ ու կանոն հաստատել իր ներքին տնտեսության մեջ, դաստիարակել ինքն իրեն: Եվ նա համոզվում է, որ այնտեղ` իր ներսում կա ինչ-որ մի հզոր և խորհրդավոր ուժ, որն ինքն իրենից օրենք է ներկայացնում: Կա խիղճ:

%d bloggers like this: