Tag Archives: ԽԱՎԻԵՐ ՄԱՐԻԱՍ

ԽԱՎԻԵՐ ՄԱՐԻԱՍ

10 Օգս

Բոլորն ասում են, որ երեխաներն անսահման ուրախություն են բերում, և դա ճշմարիտ է: Սակայն նրանք նաև ոչ քիչ տառապանք են բերում: Դու ապրում ես նրանց համար մշտական տագնապի մեջ, և չեմ կարծում, թե այդ տագնապը երբևէ կանցնի, նույնիսկ երբ նրանք հասուն մարդիկ դառնան: Մինչդեռ այս մասին խոսում են հնարավորինս քիչ:1345990605_lyubimyy-rebenok

ԽԱՎԻԵՐ ՄԱՐԻԱՍ

11 Հլս

Երբ մարդը շատ երկար է ինչ-որ բան ցանկանում, նրա համար անսովոր դժվար է լինում դադարել այդ բանն ուզելը, այսինքն դժվար է խոստովանելը, որ ինքն այլևս դա չի ցանկանում կամ որ այժմ կնախընտրեր ուրիշ մի բան: Սպասումը սնուցում է ցանկությունը, սաստկացնում է այն: Եվ որքան երկար դա ձգվի, այնքան ավելի դժվար ինքներս մեզ կխոստովանենք, որ իզուր ենք վատնել տարիները` սպասելով նշանին, քանի որ երբ մեզ վերջապես այդ նշանը տան, այն մեզ այլևս բոլորովին հետաքրքիր չէ: Այն, ինչն այդքան կրքոտությամբ ուզում էինք, մեզ համար կորցրել է ամեն հրապույր, և նույնիսկ ծուլանում ենք վեր կենալ տեղից ու ընդառաջ գնալ ուշացած կանչին,- հավանաբար այն պատճառով, որ սովորել ենք ապրել սպասման մեջ (իրականում դա խաղաղ, չեզոք և անվտանգ կյանք է)` հոգու խորքում հասկանալով, որ այդպես էլ երբեք չենք տեսնի մեր ուզածը…NS00OTZmL

ԽԱՎԻԵՐ ՄԱՐԻԱՍ

17 Դկտ

Երբ դու երիտասարդ ես` կյանքը խաղ է թվում: Այն, ինչ կատարվում է ուրիշների հետ` դժբախտություն, աղետ, հանցագործություն, թվում է որևէ առնչություն չունի մեզ հետ, թվում է անիրական: Մենք զատվում ենք նույնիսկ նրանից, ինչը մեզ հետ է կատարվել` հենց որ կատարվածն անցյալ է դառնում: Ոմանք այդպիսին են մնում ողջ կյանքում` հավերժ երիտասարդ, և դրանք դժբախտ մարդիկ են: Մենք ասում ենք, պատմում ենք, զրուցում ենք, բառը ոչինչ չարժե, դրանք արտաբերում ենք առանց մտածելու, դրանք ոչինչ չեն պարունակում: Բառը դուրս է թռչում ամեն հարմար պահի` երբ հարբած ենք, զայրացած, ճնշված, երբ մեզ ամեն բան զզվացրել է, երբ ներշնչված ենք ինչ-որ բանով, երբ սիրահարված ենք, երբ ամենևին պետք չէր խոսել և երբ, մինչև խոսելը, պետք էր մտածել հետևանքների մասին, որ քո պատմությամբ կարող ես վնասել ինչ-որ մեկին: Սխալներն անխուսափելի են: Զարմանալին այն է, որ խոսքն ամեն դեպքում այնքան էլ հաճախ չի հանգեցնում ճակատագրական հետևանքների: Կամ էլ մենք պարզապես չենք իմանում այդ հետևանքների մասին, մտածում ենք, թե սարսափելի ոչինչ չկա, մինչդեռ իրականում այն, ինչ պատմում ենք, կյանքը վերածում է համատարած աղետիների շարանի: Եվ ոչ ոք չի կարող այն վերահսկել: Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե դա ինչի կհանգեցնի:javier-marias-observer-bo-006

%d bloggers like this: