Tag Archives: լուսանկար

Գյուլերի Սարոյանը

7 Սպտ

Եթե երջանիկ պատահականություններ լինում են, ապա սա դրանցից մեկն է: 1976 թվականին Վիլյամ Սարոյանը այցելել էր Հայաստան: Նույն օրերին Երևանում էր նաև հանրաճանաչ լուսանկարիչ Արա Գյուլերը: Նրանց երկուսի հանդիպման վկայությունն են այս երեք լուսանկարները:

Saroyan being toasted by his friends, standing is the film Director Sergei PARADJANOV.

An Erivan concert Hall honouring his presence for the first time.1976.

An Erivan concert Hall honouring his presence for the first time.1976.

ԻԼ-18-Ի ԱՌԱՋԻՆ ՎԱՅՐԷՋՔԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

2 Հլս

1961 թվականի հուլիսի 1-ին Երևանի օդանավակայանում առաջին անգամ վայրէջք կատարեց Իլ-18 ինքնաթիռը: Հայկական ավիացիայի պատմության մեջ դա նշանակալի իրադարձություն էր: Ինքնաթիռին, անձնակազմին և առաջին ուղևորներին դիմավորելու էին եկել հարյուրավոր քաղաքացիներ՝ ծաղկեփնջերով, փողային նվագախմբով: Բարեբախտաբար, պահպանվել է լուսանկարների հրաշալի մի շարք, որը պատկերում է այդ հիշարժան օրվա դրվագները: Լուսանկարները պահվում են Հայաստանի ավիացիայի թանգարանում:0_10d8df_8224cff0_XXL 0_10d8e0_3175a44c_XXL 0_10d8e1_f26066e1_XXL

The Aviation Museum of Armenia

The Aviation Museum of Armenia

0_10d8e3_24681a1a_XXL 0_10d8e6_c06c7cfc_XXL 0_10d8e7_4f741c4e_XXL 0_10d8e8_460d62f2_XXL

The Aviation Museum of Armenia

The Aviation Museum of Armenia

0_10d8f4_e8e9434a_XXL

Առաջին «հայկական» գունավոր լուսանկարը

25 Սպտ

Ռուս լուսանկարիչ Պրոկուդին-Գորսկին Արդվինում 1912 թ գարնանը լուսանկարեց այս երկու հայ կանանց` հրաշալի բնության գրկում: Այժմ այս գունավոր լուսանկարը համարվում է առաջինը, որտեղ հայեր են պատկերված: Նույնիսկ անհավատալի է, որ ավելի քան 100 տարի առաջ հնարավոր է եղել նման որակի պատկեր ստանալ: Անհավատալի է, բայց փաստ:0_80860_c465669c_XL

Իսահակյանի մի անծանոթ լուսանկար

20 Սպտ

Այս լուսանկարը պահվում է ռուս գրող Ալեքսեյ Սիլաչի ժառանգների արխիվում: 1939 թ. Հայաստանում նշվում էր «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյակը: Սիլաչը Հայաստան ժամանած հյուրերի թվում էր: Երևանում նրանց ընդունել է Ավետիք Իսահակյանը: Исаакян, 39_0

ԲՐՈԴՍԿԻՆ ԵՂԵԼ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ

18 Սպտ

Քչերին է հայտնի, որ 1972 թ. ապրիլին ռուս բանաստեղծ, Նոբելյան մրցանակակիր Իոսիֆ Բրոդսկին եղել է Երևանում: Նա Հայաստան գործուղման էր եկել: Ապրել է Նորքում գտնվող տուրբազայում: Այցելել է Գառնի ու Գեղարդ: Հյուրընկալվել է նաև ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի ամառանոցում: Հենց այստեղից էլ հիշատակ է մնացել այս լուսանկարը:127

Հայ գրողները Մոսկվայում, 1941 թ.

16 Սպտ

Եզակի լուսանկար է` արված 1941 թ. մայիսին, Մոսկվայում, որտեղ անց էր կացվում հայ գրական տասնօրյակ: Լուսանկարում ճանաչված դեմքեր են`Վահրամ Ալազան, Ավետիք Իսահակյան, Թամար Ամատունի, Նաիրի Զարյան, Մարտիրոս Սարյան, Սարիկ Սարյան, Միքայել Քայլախչյան…11__resize

Հայկ Նահապետի հին հասցեն

2 Օգս

Իսկ ձեզ հայտնի՞ է, որ Հայկ Նահապետի արձանը սկզբնապես կանգնեցվել է ոչ թե Նորքի զանգվածում, ինչպես սովոր են տեսնել այսօրվա երևանցիները, այլ «Մոսկվա» կինոթատրոնից փոքր-ինչ վերև: Սա 1972 թ. լուսանկար է:

1972

Ազնավուրը` Նապոլեոնի համազգեստով

20 Հլս

Անսպասելի լուսանկար. Շառլ Ազնավուրը` Նապոլեոն Բոնապարտի համազգեստով:

Charles Aznavour

Սիրո երգն ու սրճարան-ավտոբուսը

19 Հլս

Այս լուսանկարն առանձնահատուկ է թերևս նրանով, որ 1958 թ. «Առաջին սիրո երգը» ֆիլմի նկարահանման ժամանակ Խորեն Աբրահամյանը օգտվում է սրճարան- ավտոբուսի ծառայությունից:

1958

20 ՏԱՐԻ ԱՆՑ

19 Հլս

Ռուս ճանաչված լուսանկարիչ Օլեգ Կլիմովը 1992 թ. Ստեփանակերտում լուսանկարեց այս կնոջը` իր աշխատանքն անվանելով «Կալաշնիկովով տիրամայրը»: 20 տարի անց նա եկավ Հայաստան` որոնելու իր հերոսուհուն: Եվ գտավ: Դա Էլլա Հարությունյանն էր, որին Կլիմովը կրկին լուսանկարեց: 

Օլեգ Կլիմով. Մադոննան Կալաշնիկովով. 1992 Ստեփանակերտ

ella harutiunian 2012

Պատկեր

Արշիլ Գորկու եզակի լուսանկարը

18 Հլս

arshil gorki

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

24 Հնս

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԱՆԾԱՆՈԹ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

* * *
Ասել քեզ չե՞մ սիրում… Ինչու՞ համար սակայն
Խենթանում եմ անգամ ես այն մտքից,
Թե կարող ես ինձնից դու հեռանալ հանկարծ,
Թե կարող ես սիրել ուրիշ մեկին:

Չե՞մ կարոտում ասել… Սակայն ինչու՞, ինչու՞
Գիշերային մի ուշ, մի խենթ պահի
Սիրտս աղոթքի պես անունդ է մրմնջում,
Կարոտում է ձեռքին քո փայփայիչ:

Չե՞մ ձանձրանում ասել… Բայց ինչու՞ է հանկարծ
Սիրտըս տենչում ինչ-որ հեռավորի,
Նրան, որ միգուցե ոչ եղել է, ոչ կա,
Նրանց, որ ցնորք է միայն թովիչ:

Ասել սիրու՞մ եմ քեզ… Սակայն ինչու՞ հաճախ
Ես տխրում եմ, թախծում միշտ անառիթ,
Դժգոհում եմ ինձնից՝ չունենալով պատճառ,
Նայում եմ քեզ, ժպտում բայց օտարին:

Հանելու՞կ է արդյոք, առեղծվա՞ծ է միթե…
Հասկանում եմ ես քեզ, սիրտ իմ խելառ.
— Երջանկությանն ես քո դու վարժըվել արդեն
Եվ դժգոհ ես քեզնից միայն դրա համար…

1947 թ.

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

27 Մյս

ԼՈՒՍԱՆԿԱՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

29 Ապր

Հրանտ Մաթևոսյան. 1990-ականներ:

ԵՐԵՔ ԼՈՒՍԱՆԿԱՐ՝ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

28 Հնվ

1996 թ. օգոստոս, Լեռնային Ղարաբաղ:


ՁԵՌՔԸ՝ ՍՐՏԻՆ

3 Սպտ

Այս մարդն այնքան դիմակ ունի, որ մեծ ջանք է պետք հասկանալու, թե դրանցից որն է սերտաճել դեմքին: Սակայն այդ ջանքը ապարդյուն է. նրա դեմքն անթեղված է խորքում: Շշմեցնող խոսքեր, արտասովոր հագուստներ, արտառոց վարք, որոնք ցնցում են «ողջամտության» խնկարկուին՝ լինի պաշտոնակատար, թե անգամ արվեստաբան:
Անցյալ տարիների մեջ մեր ձանձրալի գոյությունը նա պայթեցնում էր իր համարձակ գեղարվեստական ֆիլմերով, շատերին և մի քանիսին ծանոթ իր կոլաժներով, քչերին հայտնի իր գրական ստեղծագործություններով: Կյանքի ականապատված դաշտով նա գնում էր ոչ թե ականորսիչը ձեռքին, այլ նռնակներով ծանրաբեռ, որ պայթյունը խլացուցիչ լինի: Նա զոհվում և վերածնվում էր, կրկին զոհվում ու կրկին վերածնվում: Բայց նրա մահերից և աներևութացումներից հետո մնում էին նրա ֆիլմերը, որոնք ապրում էին առանց նրա՝ ուղենշելով աշխարհընկալման գեղարվեստական նոր (ամեն ֆիլմում՝ նոր) ուղղություններ՝ «Մոռացված նախնիների ստվերները», «Նռան գույնը», «Սուրամի բերդի առասպել»…
Ոչ ոք չգիտի, թե որքան բան կկարողանար անել Սերգեյ Փարաջանովը, և դեռ որքան բան կանի, քանի որ ոչ ոք, այդ թվում նաև ինքը, չգիտի, թե ինչի վրա կանգ կառնի արվեստագետի և հրաշագործի իր հայացքը: Նա մի կողմ կթողնի գործերը, որպեսզի իր ձեռքով միջնադարյան թավիշից և մետաքսից (այստեղ կարող է և ստել) մի ֆանտաստիկ հագուստ կարի Ֆելինիին նվիրելու համար: Եվ չի նվիրի՝ հետաքրքրասերներին բացատրելով, թե առանց իր կեղծ հագուստի էլ Ֆելինին հագնելու բան կգտնի: Եվ խալաթ կարելը մի կողմ կթողնի, որպեսզի վերականգնի ինչ-որ հնագույն սրբապատկեր: Եվ ամեն ինչ էլ մի կողմ կթողնի, երբ գան բարեկամները, քանզի նրան պետք է հանդիսատես և ունկնդիր՝ իր հեքիաթների և իրապատումների հավատավոր:
Անսահման դժվար է նրան տեսնել ժամանակի մեջ թափառող դերասանի իր դերից դուրս: Եվ ինձ բախտ վիճակվեց լուսանկարել նրան հենց այդպիսին: Թբիլիսյան փոքրիկ բակում, ուր ժամանակավոր բացակայություններով նա ապրել է իր ողջ կյանքը, կերպարանափոխություններից հոգնած Փարաջանովը նստեց արկղի ծայրին, իսկ արկղի մեջ իր գլխի գրանիտե քանդակն էր, և աջ ձեռքը դրեց սրտին: Ոչ այնքան առողջ սրտին, որն իր միակն է և որին պետք է հավատալ:

ՅՈՒՐԻ ՌՈՍՏ
(Լուսանկարը՝ հեղինակի)

ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐ

6 Մրտ

Հրանտ Մաթևոսյանի հետ: 1996 թ. ամառ, Ստեփանակերտի զորամասերից մեկում:

%d bloggers like this: