Tag Archives: ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ

ՋՈՒՐԸ

17 Հլս

Ջուրը ուրախ ծփում էր հարազատ ծովի տարերքում: Բայց մի անգամ գլուխը մի հիմար միտք մտցրեց` հասնել մինչև երկինք:
Նա դիմեց կրակի օգնությանը: Կրակը իր ջերմությամբ ջուրը վերածեց տաք գոլորշու մանր կաթիլների, որոնք օդից շատ ավելի թեթև դուրս եկան: Գոլորշին իսկույն վեր սլացավ դեպի օդի ամենաբարձր ու սառը շերտերը:
Ամպերից էլ վեր բարձրանալով` գոլորշու հատիկները այնպես սառեցին, որ ցրտից ատամներն իրար էին զարկվում: Որպեսզի տաքանան, նրանք ամուր իրար սեղմվեցին և օդից ծանրանալով` հենց նույն պահին էլ թափվեցին ներքև:
Ջուրը, հիվանդանալով փառասիրությամբ, բարձրացավ երկինք, բայց այնտեղից վտարվեց: Պապակած հողը մինչև վերջին կաթիլը կլանեց ամբողջ անձրևը: Եվ ջուրը հողում դեռ երկար կրեց իր պատիժը մինչւ որ կարողացավ վերադառնալ ծովի ազատ տարածությունները:

ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻc78fde2ab7c3722f2319b69ebecba82e

ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ

16 Ապր

Թշնամու դատողությունները երբեմն ավելի ճշմարիտ և օգտակար են, քան ընկերոջ դատողությունները: Ատելությունը մարդկանց մեջ գրեթե միշտ ավելի խորն է, քան սերը: Ատողի հայացքն ավելի խոցուն է, քան սիրողինը: Ճշմարիտ ընկերը նույնն է, թե ինքդ, իսկ թշնամին նման չէ քեզ. ահա թե որն է նրա ուժը: Ատելությունը շատ բան է լուսավորում, որ քողարկված էր սիրուց: Հիշիր սա և մի արհամարհիր թշնամու պարսավանքները:008705f7be964e39b7c3f40e4702c183

%d bloggers like this: