Tag Archives: ԼԵՅԼԻ

ԼԵՅԼԻ

14 Փտր

Այսօր կրկին առաջվա պես տենչացի քեզ
Հուզումներով աղջկական.
Վառ հույսերով աղջկական կարոտակեզ,
Ինչ որ վաղուց չունեմ, չկան:

Այսօր կրկին փռվեց իմ դեմ կյանքը գունեղ
Բեկումներով հազարավոր.
Էլ չի թվում սենյակս մեծ մթին ու նեղ,
Էլ չես թվում դու հեռավոր,

Անկարելի… իմ ծովաչյա, իմ մեն-միակ,
Իմ այսօրը քեզնով զառ-վառ
Քոնը լինի. բացում եմ լայն դռներս փակ
Ու օղակած կյանքս հողմավար

Հանձնում եմ քեզ… Եղիր այսօր տերը իմ տան,
Թագավորը իմ լավ օրի,
Քոնն են, անգին, սիրահոժար ինչ որ կտան
Հույզերը իմ: Մի պղտորի

Ջինջությունը հստակ հոգուդ- քոնն եմ այսօր,
Կապանքներս չկան, չկան,
Քոնն եմ այսօր, դու իմ արքա, դու իմ հզոր,
Տերն օրերիս աղջկական:
1921 թվականլեյլի

ԼԵՅԼԻ

28 Նյմ

Հեռվիցն ես գալիս, հոգնած կլինիս,
Հոգնած են նայում աչքերդ պղտոր,
Հայացքդ պղտոր տենչում է անդորր.
— Հեռվից ես գալիս, հոգնած կլինիս…

— Բուք-բորան օրը շուտով կմթնի,
Եկ, իմ հարկի տակ և լույս է, և տաք,
Եկ, հոգնած սիրտդ իմ լուռ հարկի տակ
Անդորր կգտնի, անդորր կգտնի:
1914 թ., ԹիֆլիսWWP1Ia90ihM

%d bloggers like this: