Tag Archives: ԻՏԱԼՈ ԿԱԼՎԻՆՈ

ԻՏԱԼՈ ԿԱԼՎԻՆՈ

16 Հնվ

Դուք կարծում եք, որ բոլոր պատմությունները պետք է ունենան սկիզբ և ավա՞րտ: Նախկինում այդ պատմությունները վերջանում էին երկու կերպ. ամեն կարգի վայրիվերումներից հետո հերոսն ու հերոսուհին կամ ամուսանանում էին, կամ մեռնում: Գլխավոր հետևությունը, որ բխում է աշխարհի բոլոր պատմություններից, երկակի է. կյանքի շարունակականությունը և մահվան անխուսափելիությունը:

Մի խոսքով, ողջ պատմությունները հանգեցնում է նրան, որ ապրած կյանքերը բոլորի համար մեն-միակն են, միակերպ ամփոփ, ինչպես առակի այն վերմակը, որից չես կարող զատել միահյուսված թելերը:Italo-Calvino-Se-una-notte-dinverno-un-viaggiatore1

ԻՏԱԼՈ ԿԱԼՎԻՆՈ

2 Հնս

Մահից և ժամանակից ազատվելու համար բոլոր միջոցները, զենքի բոլոր տեսակները լավ են: Եթե ուղիղը կարճագույն ճանապարհն է երկու ճակատագրական և անխուսափելի կետերի միջև, ապա այն երկարացնել կարող են շեղումները, եթե դրանք այնչափ բարդ, խճճված, հանգուցավոր, այնքան արագ են, որ ջնջում են իրենց հետքերը, «ինչ իմանաս, մեկ էլ տեսար` մահը մեզ չկարողանա գտնել, ժամանակը մոլորվի, և մենք կարողանանք նրանից թաքնվել՝ փոխելով մեր թաքստոցները»:
Այս խոսքերն ինձ ստիպում են խորհրդածել: Քանզի ես ինքս շեղումների կողմնակից չեմ, ապա ավելի շուտ հակված եմ հույս դնելու ուղիղ գծի վրա՝ հուսով, որ այն կձգվի մինչև անվերջություն, և ես անհասանելի կլինեմ: Ես գերադասում եմ երկար հաշվարկել փախուստի հետագիծը՝ սպասելով պահին, երբ կկարողանամ նետի պես սուրալ ու անհետանալ հորիզոնում, եթե ճանապարհին խոչընդոտները շատ են` հաշվարկել հաջորդականությունը մասերի, որոնք կարճ ճանապարհով ինձ լաբիրինթոսից դուրս կբերեն:

%d bloggers like this: