Tag Archives: ԻՎԼԻՆ ՎՈ

ԻՎԼԻՆ ՎՈ

20 Դկտ

Ժամանակակից կրթության դժբախտությունը նա է, որ այն քողարկում է մարդկային տգիտության իսկական ծավալները: Հիսունն անց մարդկանց դեպքում մենք հստակ գիտենք, թե ինչ են նրանց սովորեցրել և ինչը՝ ոչ: Իսկ երիտասարդները, որ արտաքուստ բոլորն այնպես կիրթ են, այնպես գիտակից, միայն այն ժամանակ, երբ այդ գիտելիքի բարակ կեղևը ճեղքվում է, դրա տակ անմիջապես տեսնում ես խորը ձախողումները…037

ԻՎԼԻՆ ՎՈ

15 Հկտ

Մարդիկ կյանքի զանազան ծրագրեր են կազմում և մտածում են, որ պարտավոր են ներգրավվել այդ խաղի մեջ, եթե նույնիսկ դա իրենց սրտով չէ: Մինչդեռ խաղը ոչ բոլորի համար է նախատեսված… Մարդիկ չեն տեսնում, որ «կյանք» բառի ներքո երկու տարբեր բաներ են ենթադրվում: Նախ և առաջ, դա պարզապես կեցություն է` իր բոլոր կարգի ֆիզիոլոգիական հետևանքներով, աճով ու օրգանական փոփոխություններով: Դրանից ոչ մի տեղ չես փախչի, նույնիսկ անհայտություն: Բայց այն պատճառով, որ կեցությունն անխուսափելի է, մարդիկ հավատում են, որ անխուսափելի են նաև մնացածը` մագլցումը, վազվզուքը, կործանումը, կենտրոնին հասնելու ձգտումը: Իսկ երբ ընկնում ենք այնտեղ` պարզվում է, որ մենք չենք էլ բարձրացել այդ անիվի վրա:
Ոչինչ, ըստ էության, մեզ չի պատկանում, բացի անցյալից:037

%d bloggers like this: