Tag Archives: ԻՈՍԻՖ ԲՐՈԴՍԿԻ

ԻՈՍԻՖ ԲՐՈԴՍԿԻ

1 Մրտ

Որքան էլ համեստ լինի քո զբաղեցրած տեղը, եթե այն գոնե մի փոքր պատշաճ է, ապա վստահ եղիր, որ մի գեղեցիկ օր կգա ինչ-որ մեկը և դա կպահանջի իր համար կամ, ավելի վատ` կառաջարկի կիսել: Այդ ժամանակ դու կամ պիտի կռիվ տաս տեղի համար, կամ լքես այն: Ես նախընտրեցի երկրորդը: Ոչ այն պատճառով, որ կռվելու ընդունակ չեմ, այլ ավելի շատ իմ հանդեպ եղած նողկանքից: Եթե դու ընտրել ես մի բան, որ հրապուրում է ուրիշներին, դա ենթադրում է ճաշակի որոշակի գռեհկություն: Եվ բնավ կարևոր չէ, որ դու այդ տեղին առաջինն ես տիրել: Առաջինը լինելը նույնիսկ վատ է, քանզի նրանք, ովքեր պիտի գան քեզնից հետո, քեզնից ավելի մեծ ախորժակ ունեն` արդեն մասամբ բավարարված:

brodskii

ԻՈՍԻՖ ԲՐՈԴՍԿԻ

19 Օգս

Ջանացեք բարի գտնվել ձեր ծնողների նկատմամբ: Եթե ձեզ անհրաժեշտ է ընդվզել, ապա ընդվզեք նրանց դեմ, ովքեր այնքան էլ հեշտությամբ չեն խոցվում: Ծնողները չափազանց մոտ թիրախներ են: Տարածությունն այնպիսին է, որ դուք չեք կարող վրիպել:

JoesphBrodsky_Horizontal_Blog-Post_688-x-371px

Երկու հրաշալի լուսանկար

19 Սպտ

Երկու հրաշալի լուսանկար: Հրանտ Մաթևոսյանը` Իոսիֆ Բրոդսկու և Սերգեյ Դովլաթովի հետ: Ցավոք, որակն այնքան էլ լավ չէ, բայց իբրև պատմական փաստ լուսանկարները շատ արժեքավոր են:brodski-matevosyan dovlatov-matevosyan

ԲՐՈԴՍԿԻՆ ԵՂԵԼ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ

18 Սպտ

Քչերին է հայտնի, որ 1972 թ. ապրիլին ռուս բանաստեղծ, Նոբելյան մրցանակակիր Իոսիֆ Բրոդսկին եղել է Երևանում: Նա Հայաստան գործուղման էր եկել: Ապրել է Նորքում գտնվող տուրբազայում: Այցելել է Գառնի ու Գեղարդ: Հյուրընկալվել է նաև ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի ամառանոցում: Հենց այստեղից էլ հիշատակ է մնացել այս լուսանկարը:127

ԻՈՍԻՖ ԲՐՈԴՍԿԻ

30 Մյս

Հիշո՞ւմ եք «Քավարանում» հիասքանչ դրվագը հռոմեացի բանաստեղծ Ստատիուսի հետ: Ավելի հուզիչ բան չեմ կարդացել: Վերգիլիոսն ու Դանտեն մոտենում են նրան: Եվ ասում են` «Ո՞վ ես դու»: Եվ նա պատասխանում է` «Ես Ստատիուսն եմ, հռոմեացի բանաստեղծը: Ինձ բախտ է վիճակվել ապրել Հռոմում Վերգիլիոսի հետ նույն ժամանակաշրջանում»: Դանտեն ակամա ժպտում է: Իսկ Ստատիուսն ասում է` «Դու ինչո՞ւ ես ծիծաղում ինձ վրա»: Վերգիլիոսը Դանտեին նշան է անում, որպեսզի նա իր մասին ոչինչ չխոսի: Բայց Դանտեն այդուհանդերձ ասում է նրա անունը: Եվ Ստատիուսը ծնկի է գալիս և սկսում է համբուրել Վերգիլիոսի սանդալները: «Ի՞նչ ես անում,- հարցնում է Վերգիլիոսը:-Չէ՞ որ մենք երկուսս էլ ստվերներ ենք»: Եվ Ստատիուսը պատասխանում է` «Դե պատկերացրու, թե ինչքան են քեզ սիրել ողջերի աշխարհում, եթե այստեղ, մեռյալների աշխարհում ես քո ստվերը կենդանի մարմնի տեղ դրեցի»:

ԻՈՍԻՖ ԲՐՈԴՍԿԻ

8 Հկտ

Որպեսզի ներկան դառնա ապագա, անցյալի պահանջն ունի: Գալիքը, մեղմ ասած, անհատի մասնավոր ուտոպիան է:
Որքան էլ զզվելի լինի ձեր վիճակը, ջանացեք դրա համար չմեղադրել արտաքին ուժերին՝ պատմությանը, պետությանը, ղեկավարությանը, ցողին, ծնողներին, լուսնի փուլերին, մանկությանը, գիշերանոթի վրա անժամանակ վայրէջքին և այլն: Ճաշացանկը ընդարձակ է ու ձանձրալի, և այդ ընդարձակն ու ձանձրալին բավականին վիրավորական են, որպեսզի վերականգնեն բանականությունն ընդդեմ դրա կիրառման: Այն պահին, երբ դուք մեղքը բարդում եք ինչ-որ մեկի վրա, դուք ոչնչացնում եք ինչ-որ բան փոխելու ձեր սեփական վճռականությունը:
Կյանքն այնպիսին է, ինչպիսին այն կա՝ ոչ թե պայքար Լավի ու Վատի միջև, այլ Վատի և Սարսափելիի: Եվ ներկայումս մարդկային ընտրությունը կատարվում է ոչ թե Բարու և Չարի, այլ ավելի շուտ Չարի ու Սարսափելիի միջև: Մարդկության խնդիրն այսօր դրդում է նրան, որպեսզի բարի մնան Չարիքի թագավորությունում, և ոչ թե դառնան հենց դրա՝ Չարի կրողը:

ԻՈՍԻՖ ԲՐՈԴՍԿԻ

11 Դկտ

* * *
Ես սկսում եմ տարին, և կրակը արագ գալարվում է
պարապուտ նետված եղևնին դեպի
— նման է պերկեսի կրծած կմախքի։
Եվ նոր Ֆաետոնը սլանում է երկինք,
և անհունում արևն է լողում ինչպես կղզի,
և ծաղկուն տարիքում աճապարում եմ դեպի հյուսիս։

Իմ շարժուձևով սկսում եմ տարին,
իմ թեք ուսերից ստվերներն են աճում,-
ինչպես ծովը, որ իր երախն է բացում
թիանավի էգկուրծք ճուռակների առաջ,
ֆրեգատների բոլոր ճուռակ-կանանց առաջ,
բոլոր ձկնանման աղջիկների առաջ։

Ախ, Ապոլոն, գիտեմ՝ անծանոթ չէ քեզ
արգոսյան խուճուճ օրացույցը հին,-
փոթորկուն հետքերս հարթի՜ր քո դիպուկ
եռաժանիով։-

Երբ պատուհանի տակ հունվարն է շաչում,
ինձ հովվերգական այբուբեն է պետք,
որ հախուռն օգոստոսը չծաղրի խենթին։

%d bloggers like this: