Tag Archives: ԺՈԶԵ ՍԱՐԱՄԱԳՈ

ԺՈԶԵ ՍԱՐԱՄԱԳՈ

17 Դկտ

Եվ հետո պետք չէ ասել. «Վաղը կանեմ», որովհետև վաղը մենք անկասկած չափից ավելի հոգնած կլինենք, դրա համար ավելի լավ է ասել. «Վաղը չէ մյուս օրը կանեմ», և այդ ժամանակ մենք պահուստում կունենանք մի ամբողջ օր, որպեսզի վերանայենք մեր կարծիքը և հրաժարվենք սկզբնական մտադրությունից ու դեռ խելամտորեն էլ ասենք. «Մի գեղեցիկ օր ես կորոշեմ, թե երբ կգա ժամանակն ասելու՝ վաղը չէ մյուս օրը, և բացառված չէ, որ դրա անհրաժեշտությունը չլինի, գուցե մահն ինձ ազատի այդ պարտականությունից, քանզի աշխարհում պարտականությունից ավելի վատ բան չկա…»:
«Ռիկարդո Ռեյսի մահվան տարին» գրքիցjose-saramago

ԺՈԶԵ ՍԱՐԱՄԱԳՈ

16 Օգս

Երբ մենք ծնվում, մուտք ենք գործում այս աշխարհ, կարծես ցմահ պայմանագիր ենք կնքում: Բայց երբեմն պատահում է այնպես, որ ինչ-որ մի պահի ինքներս մեզ պիտի հարցնենք. «Իսկ ո՞վ է ստորագրել իմ փոխարեն»: Ու եթե արտահայտվենք առանց ձևականությունների, մարդիկ՝ նայելով իրենց կյանքի հայելուն, ամեն օր թքում են նրա երեսին, ինչը եղել են իրենք մի ժամանակ՝ այն մարդու թքով, որ դարձել են այժմ:
«Պայծառացում» վեպիցJose_Saramago_Master_of_letter_by_RuPhO_LYR4L

ԺՈԶԵ ՍԱՐԱՄԱԳՈ

16 Նյմ

Ժամանակի ընթացքում` հարստանալով համատեղ ապրումների փորձով և գենետիկ փոխակերպման պտուղներով, մենք վերջապես խիղճը տեղադրեցինք արյան բաղադրության մեջ, մեր արտասուքի աղի մեջ, և ավելին, աչքերը վերածեցինք դեպի ներս ուղղված հայելու, ինչի արդյունքում դրանք անամոթաբար հերքում են այն, ինչը ջանում են հաստատել շուրթերը:

Ես կարծում եմ, մենք չենք կուրացել, այլ եղել ու մնում ենք կույր: Կույրեր, որոնք տեսնում են: Կույրեր, ովքեր տեսնելով չեն տեսնում:saramago

ԺՈԶԵ ՍԱՐԱՄԱԳՈ

1 Մյս

… Աշկերտը մտածեց. «Մենք կույր ենք», ապա նստեց և գրեց «Կուրությունը», որպեսզի հիշեցնի նրանց, ով գուցե և կարդալու է այդ գիրքը, որ դավաճանում ենք բանականությանը, երբ նվաստացնում ենք կյանքը, որ աշխարհի ուժեղներն ամեն օր վիրավորում են մարդ արարածի արժանապատվությունը, որ համընդհանուր կեղծիքը փոխարինել է հոգնակի ճշմարտություններին, որ մարդը դադարել է հարգել իրեն, երբ կորցրել է հարգանքը իր նմանի հանդեպ: Հետո աշկերտը, կարծես, ջանալով թովել հրեշներին, որ բանականության կուրության ծնունդ են, սկսեց գրի առնել ամենապարզ պատմությունը. մեկը փնտրում է մյուսին, քանզի հավատացել է, որ կյանքում ավելի կարևոր բան չկա, որ հնարավոր է պահանջել մարդ արարածից: Գիրքը կոչվում է «Բոլոր անունները»: Առանց գրելու` բոլորիս անուններն այնտեղ են: Ողջերի և մեռածների անունները:

%d bloggers like this: