Tag Archives: ԺԲՐԱՆ ԽԱԼԻԼ ԺԲՐԱՆ

ԺԲՐԱՆ ԽԱԼԻԼ ԺԲՐԱՆ

26 Մյս

ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

Երբ սերը հրավիրի ձեզ, հետևեք,

Թեև նրա ուղիները դժվարին են ու խութապատ.

Եվ երբ նրա թևերը պարուրեն ձեզ, հանձնվեք,

Թեև նրա փետուրների մեջ պահված սուրը կարող է խոցել ձեզ,

Եվ երբ խոսի ձեզ հետ, հավատացեք,

Թեև նրա ձայնը կարող է փշրել ձեր երազները, ինչպես որ հյուսիսային հողմը ավերում է պարտեզը:

Որովհետև ինչպես որ սերը թագադրում է ձեզ, նույնպես էլ խաչում է, ինչպես որ աճեցնում է ձեզ, նույնպես էլ էտում,

Ինչպես որ ձեր հասակն ի վեր բարձրանում է և արևի տակ սրսփացող ձեր ամենից մատղաշ ճյուղերը շոյում,

Նույնպես և հասնում է ձեր արմատներին ու սարսռում հողի նրանց կառչանքը:

Ցորենի շեղջերի պես ձեզ ամփոփում է իր մեջ, կալսում ձեզ` մերկացնելու համար,

Մաղում է` ազատագրելու համար ձեզ ձեր կեղևներից,

Աղում է, մինչև որ սպիտակեք,

Շաղում է, մինչև որ փափկեք,

Եվ հետո հանձնում է իր սրբազան կրակին, որպեսզի Աստծո սրբազան խնջույքի սրբազան հացը լինեք:

Սերն այս բոլորն անելու է ձեզ, որպեսզի ձեր սրտերի գաղտնիքներն իմանաք ու այդ իմացությամբ կյանքի սրտի մի մասունքը դառնաք…

Halil-Dzhebran-548x600

%d bloggers like this: